ՉԼ. Բորուսիան և Բարսելոնան խաղաղ էին, Նապոլին հաղթեց Լիվերպուլին ?

ՉԼ. Բորուսիան և Բարսելոնան խաղաղ էին, Նապոլին հաղթեց Լիվերպուլին ?

18/09/2019 - 00:56

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում կայացել են ևս 6 հանդիպումներ:

Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր «Բարսելոնային». հանդիպումը գոլազուրկ ավարտ է ունեցել՝ 0:0: 57-րդ րոպեին տանտերերը 11 մետրանոցի իրավունք են ստացել. Ռոյսի հարվածից հետո կատալոնական թիմին փրկել է Տեր Շտեգենը:


«Նապոլին» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Լիվերպուլին»: 82-րդ րոպեին 11 մետրանոցը հստակ է իրացրել Մերտենսը: Ավելացված ժամանակում հաշիվը կրկնապատկել է Ֆերնանդո Լյորենտեն:


Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Այաքս» – «Լիլ»՝ 3:3
«Բենֆիկա» – «Լեյպցիգ»՝ 1:2
«Չելսի» – «Վալենսիա»՝ 0:1
«Զալցբուրկ» – «Գենկ»՝ 6:2

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023