Աշխարհահռչակ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն անախորժ իրավիճակում է հայտնվել։ Ռոմանոն սոցցանցերում տեղեկություն է հայտնել, թե «Գալաթասարայը» մոտ է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջիին ձեռք բերելուն։ Ինսայդերը գրել է, որ մանկունիական գրանդն ընդունել է թուրքական ակումբի 15 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկը։ Այդուհանդերձ, շվեյցարացի ֆուտբոլիստը, տեսնելով Ռոմանոյի հայտարարությունը, այդ գրառման մեկնաբանություններում գրել է. «Ոչինչ չգիտեմ այդ մասին»։ 30-ամյա […]
Ավելին
Մեկնարկել է աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Տոմսեր գնել հնարավոր է tickets.ffa.am կայքից։ Յուրաքանչյուր անձ կարող է գնել առավելագույնը 2 տոմս։ Գնորդը պետք է անձնագրային ստուգում անցնի կայքում։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Բուդյո Գլիմտը» սեփական դաշտում 5:0 հաշվով ջախջախեց Ավստրիայի չեմպիոն «Շտուրմին»։ Նորվեգիայի չեմպիոնից մեկական գոլ խփեցին Կասպեր Հյոգը, Օդին Բյորտուֆտը, Ուլրիկ Սալտենսը և Հակոն Էվյենը, իսկ մրցակցի հարձակվող Վիլիամ Բովինգը գրավեց սեփական դարպասը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին Գրացում, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։ Հավելենք, որ «Գուդյո Գլիմտը» երբեք չի […]
Ավելին
«Արսենալը» շատ մոտ է «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Էբերեչի Էզեին ձեռք բերելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Զինագործներն» ակումբի կիսապաշտպան Կայ Հավերցի վնասվածքից հետո անսպասելի խառնվել են 27-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարին։ Մինչև այս Էզեի տրանսֆերը գնելու գլխավոր ֆավորիտը հյուսիսլոնդոնյան մյուս ակումբն էր` «Տոտենհեմը»։ «Արսենալն» անգլիացի կիսապաշտպանի տեղափոխության համար «Քրիսթալ Փելասին» 60 միլիոն ֆունտ ստերլինգ է […]
Ավելին
«Ատալանտան» գնել է «Լեչեի» հարձակվող Նիկոլա Կրստովիչի տրանսֆերը, հայտնում է Բերգամոն ներկայաղնող ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասմերը չեն հաղորդվում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Ատալանտան» չեռնոգորցի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 25 միլիոն եվրո։ 25-ամյա հարձակվողը «Լեչեում» հանդես էր գալիս 2023 թ. օգոստոսից, 75 խաղում 20 գոլ է խփել, կատարել 7 […]
Ավելին
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընկերական խաղում 3:2 հաշվով հաղթել է Մոլդովայի թիմին։ Հանդիպման 78-րդ րոպեին հեռահար ֆանտաստիկ հարվածով գոլով աչքի է ընկել Գյումրիի «Շիրակի» հարձակվող Մհեր Հարությունյանը` հաշիվը դարձնելով 2:2։ Նշենք, որ Հայաստանի հավաքականը պարտվում էր 0:2 հաշվով, բայց գերկամային հաղթանակ է տարել` վճռորոշ գոլը խփելով 90+6-րդ րոպեին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Посмотреть […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում 1:3 հաշվով անսպասելի պարտություն է կրել «Կարաբախից»։ Տանտերերից հաշիվը 29-րդ րոպեին բացել է Բարնաբաշ Վարգան, սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը երեք անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը` կամային հաղթանակ տանելով։ Ռոբի Քինի գլխավորած «Ֆերենցվարոշի» հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Դիմակայության պատասխան […]
Ավելին
Լիգա 1-ի նորեկ «Փարիզը» գնել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասապահ Կևին Տրապի տրանսֆերը, հաստատում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028 թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Փարիզը» Տրապի տեղափոխության համար վճարել է 1 միլիոն եվրո։ 35-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբում հանդես է եկել նախ` 2012-15, ապա` 2018-25 թթ., 383 խաղից 89-ում […]
Ավելին
ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման մոտ է կարիերան Անգլիայում շարունակելուն, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է իտալացի ֆուտբոլիստի ծառայություններով ու նրա հետ մինչև 2030 թ. հուլիսի 1-ը պայմանագիր է համաձայնեցրել։ Մանկունիական գրանդը 26-ամյա դարպասապահի տեղափոխության համար այժմ բանակցում է ՊՍԺ-ի հետ։ Դոնարումայի տրանսֆերն էլ ավելի հավանական կդառնա, եթե «Սիթիից» հեռանա ակումբի հիմնական դարպասապահ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 1:0 հաշվով հաղթեց «Օսասունային»։ «Արքայական» ակումբը չնայած հանդիպման մեծ մասում խաղային ու տարածքային լուրջ առավելություն ուներ, բայց մեկ անգամ գրավեց Պամպլոնայից ժամանած հյուրերի դարպասը, այն էլ` 11-մետրանոցից։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմի հաղթական գոլը 51-րդ րոպեին խփեց Կիլիան Մբապեն։ Այսպիսով, «լոս բլանկոսը» մրցաշրջանի առաջին երեք միավորը վաստակեց։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025