Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Նոան» Երևանում մրցում է Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկայի» դեմ։ 6-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Տակուտո Օշիմայի փոխամցումից հետո Հայաստանի չեմպիոնից հաշիվը բացեց Նարդին Մուլահուսեյնովիչը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը հրապարակել է ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ «Բունդեսմանշաֆթի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ»), Ֆին Դամեն («Աուգսբուրգ»), Ալեքսանդր Նյուբել («Շտուտգարտ»)։ Պաշտպաններ – Ռոբերտ Անդրիխ («Բայեր»), Վալդեմար Անտոն, Նիկո Շլոտերբեկ (երկուսն էլ` «Բորուսիա Դորտմունդ»), Ռիդլե Բակու, Դավիդ Ռաում […]
Ավելին
Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հատլգրիմսոնը հրապարակել է ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ – Կուվին Կելեհեր («Բրենթֆորդ», Անգլիա), Գևին Բազունու («Սաութհեմփթոն», Անգլիա), Մարկ Թրավերս («Էվերթոն», Անգլիա)։ Պաշտպաններ – Շեյմուս Քոուլման, Ջեք Օ’Բրայան (երկուսն էլ` «Էվերթոն»), Դարա Օ’Շի («Իպսվիչ Թաուն», Անգլիա), Նաթան Քոլինզ («Բրենթֆորդ»), Լիեմ Սքեյլզ («Սելթիկ», Շոտլանդիա), Ջոն Իգան («Հալ Սիթի», Անգլիա»), […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում փայլուն խաղով 4:1 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»։ Նիկո Կովաչի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Դանիել Սվենսոնը, Կարնի Չուկվուեմեկան, Սերու Գիրասին ու Յուլիան Բրանդը։ Բասկյան ակումբից աչքի Գորկա Գուրուսետան։ «Բորուսիան» առաջին հաղթանակը տարավ Լիգայի փուլում ու 4 միավորով բարձրացավ 7-րդ տեղ։ «Ատլետիկը» երկրորդ պարտությունը կրեց և […]
Ավելին
Չիլիում ընթանում է ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Մրցաշարի C խմբի երկրորդ տուրում Մարոկկոյի Մ20 հավաքականը 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել Բրազիլիայի հասակակիցների թիմի նկատմամբ։ Մոհամեդ Ուաբիի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Օտման Մաման ու Յասիր Զաբիրին։ Բրազիլացիները պատասխանել են միայն Յագոյի 11-մետրանոցով։ Մարոկկացիները մրցաշարի առաջին տուրում էլ 2:0 հաշվով անսպասասելի հաղթել […]
Ավելին
Հոկտեմբերի 2-ին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Ներկայացնում են Հայաստանի ներկայացուցիչների նախնական պատվերները։ Գառնիկ Չոլակյանը (60կգ) պատվիրել է ամենաբարձր քաշերից մեկը` 295կգ (երկամարտի համար)։ Նույնքան են պատվիրել նաև Պակ Ին Չհոլը (ԿԺԴՀ) և Վան Հաոն (Չինաստան)։ 71կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը նախնական պատվիրել է ամենաբարձր քաշը` 350կգ։ Նրա հիմնական մրցակիցներն […]
Ավելին
Հոկտեմբերի 2-ին «Նոան» պայքարը կսկսի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում։ Հայաստանի չեմպիոնը Լիգայի փուլում մրցակիցները կլինեն «Ռիեկան» (Խորվաթիա), «Ունիվերսիտատեա Կռայովան» (Ռումինիա), «Սիգմա Օլոմոուցը» (Չեխիա), «Աբերդինը» (Շոտլանդիա), «Լեգիան» (Լեհաստան) և Կիևի «Դինամոն» (Ուկրաինա)։ Լիգայի փուլում «Նոայի» խաղացանկը. Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմի` Լիգայի փուլի խաղերի համար նախատեսված հայտացուցակը. Դարպասապահներ – Թիմոթի Ֆայուլու, Օգնյեն Չանչարևիչ, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ – […]
Ավելին
Թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը 1,5 տարի անց մենամարտ կանցկացնի UFC-ում։ Հայ մարտիկը UFC Fight Nigh-ի շրջանակում նոյեմբերի 22-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում կմենամարտի նորզելանդացի Դեն Հուքերի հետ։ Ծառուկյանը UFC-ում մենամարտ անցկացրել է 2024թ. ապրիլի 13-ին` մրցավարների որոշմամբ հաղթելով Չարլս Օլիվեյրային (Բրազիլիա)։ 28-ամյա մարտիկն օգտագոնում 25 մենամարտից 22-ում հաղթել է, կրել 3 պարտություն։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ «Բլաուգրանայից» 19-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆերան Տոռեսը, որին փարզիյան գրանդը 38-րդ րոպեին պատասխանեց Սենի Մայուլուի դիպուկ հարվածով։ Երբ թվում էր, թե կողմերը խաղաղությամբ կբաժանվեն, «Պարի Սեն-Ժերմենը» 90-րդ րոպեին հաղթանակ կորզեց. աչքի ընկավ Գոնսալու Ռամուշը։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 6 միավորով բարձրացավ երրորդ տեղ, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Նյուքասլը» Անդերլեխտի «Լոտո Պարկ» ստադիոնում հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց «Յունիոն Սենթ Ժիլուազին»։ Անգլիական ակումբից դուբլով աչքի ընկավ Էնթոնի Գորդոնը, մեկական գոլ էլ խփեցին Նիկ Վոլթեմադեն ու Հարվի Բարնսը։ Էդի Հաուի գլխավորած թիմը Լիգայի փուլում առաջին հաղթանակը տարավ` 3 միավորով բարձրանալով միանգամից 8-րդ տեղ։ Բելգիայի չեմպիոնը նույնքան միավորով 18-րդն է։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025