Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում «Վալենսիան» արտագնա խաղում 1:7 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել «Բարսելոնայից»։ Հանդիպման 78-րդ րոպեին կարող էր աչքի ընկնել «Վալենսիայի» պաշտպան Յարեկ Գասյորովսկին, սակայն դատարկ դարպասի դիմաց անհավատալի վրիպում թույլ տվեց` հարվածելով բարձր։ Իսպանիայի Մ-19 հավաքականում հանդես եկող լեհ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում 16 հանդիպման է մասնակցել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Բարսելոնան» տնային խաղում մրցեց «Վալենսիայի» դեմ։ Կատալոնական ակումբն անհավանական հանդիպում անցկացրեց և «չղջիկներին» ջախջախեց ոչ ֆուտբոլային` 7:1 հաշվով։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ֆերմին Լոպեսը, մեկական գոլ խփեցին Ֆրենկի դե Յանգը, Ռաֆինիան, Ֆերան Տոռեսը, Ռոբերտ Լևանդովսկին, իսկ մրցակցի պաշտպան Սեզար Տարեգան գրավեց սեփական դարպասը։ Հյուրերից աչքի ընկավ Ուգո Դուրոն։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Քրեյվեն Քոթեջ» ստադիոնում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Բարդ խաղում «կարմիր սատանաները» կարողացան հաղթել 1:0 հաշվով։ Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմից 78-րդ րոպեին հերոսացավ արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը` հաղթնակ պարգևելով «Յունայթեդին»։ Մանկունյական գրանդը միավորների քանակը հասցրեց 29-ի և բարձրացավ 12-րդ տեղ, «Ֆուլհեմը» 33 միավորով 10-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական դաշտում մրցեց «Լեսթերի» դեմ։ Լոնդոնյան ակումբը հերթական անհաջող հանդիպումն անցկացրեց և պարտվեց 1:2 հաշվով։ Անգե Պոստեկօղլուի գլխավորած թիմից հաշիվը 33-րդ րոպեին բացեց Ռիշարլիսոնը, սակայն երկրորդ խաղակեսում 46-րդ րոպեին Ջեյմի Վարդիի ու 50-րդ րոպեին Բիլալ Էլ Խանուսի խփած գոլերի շնորհիվ «աղվեսները» կամային հաղթանակ տարան։ «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում չորրորդ անընդմեջ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում մրցեց առաջնության նորեկ «Պարմայի» դեմ։ Թրիլերային պայքարում անցած խաղում «ռոսոներիները» ֆանտաստիկ comeback արեցին` հաղթելով 3:2 հաշվով։ Սերժիու Կոնսեյսաուի գլխավորած թիմը հանդիպման ընթացքում պարտվում էր մի նախ 0:1, ապա` 1:2 հաշվով, սակայն 90+2-րդ ու 90+5-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ կամային հաղթանակ կորզեց։ Միլանյան գրանդից աչքի ընկան Քրիստիան […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունել է «Չելսիին» և հաղթել 3:1 հաշվով։ Գործող չեմպիոնի երրորդ գոլը խփել է Էրլինգ Հոլանդը, որն աչքի է ընկել ակումբի դարպասապահ Էդերսոնի փոխանցումից հետո։ Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը գրում է, որ բրազիլացի դարպասապահն առաջնությունում 5-րդ ասիստն է կատարել և կրկնել Փոլ Ռոբինսոնի («Բլեքբեռն», «Տոտենհեմ», «Լիդս» և «Բարնլի) ռեկորդը։ […]
Ավելին
Վարշավայի «Լեգիան» ընթացիկ մրցաշրջանի երկրորդ շրջանի մեկնարկից առաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել և 6:3 հաշվով պարտության մատնել Լեհաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող Լենչնայի «Գուրնիկին»։ «Լեգիայի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որն առաջին ասիստն է կատարել նոր ակումբում։ 25-ամյա ֆուտբոլիստի փոխանցումից հետո 75-րդ րոպեին Ռաֆալ Աուգուստինյակը հեռահար հարվածով հիասքանչ գոլ […]
Ավելին
Մեքսիկայի առաջնության երրորդ տուրում «Լեոնը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Խուարեսին»։ Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև թիմի նորեկ, կոլումբացի անվանի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը։ 33-ամյա ֆուտբոլիստը 51-րդ րոպեին դիպուկ է եղել 11-մետրանոցից և հաղթանակ պարգևել իր թիմին։ Ռոդրիգեսն առաջին գոլն է խփել նոր թիմի կազմում։ Նա օրեր առաջ է Իսպանիայի Լա լիգան ներկայացնող «Ռայո […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ակումբի նորեկ, ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի` անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Չելսիի» դեմ խաղում (3:1) թույլ տված արդյունավետ սխալի մասին։ «Խուսանովն անգլերեն չի խոսում, և ես նրա հետ դեռ չեմ կարողացել շփվել։ Նա կկարգավորի իրավիճակը։ Նա միայն մեկ-երկու մարզում է անցկացրել։ Չէի ցանկանում ռիսկի դիմել ու վնասվածքից […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին կարող է կարիերան շարունակել «Ֆեներբախչեում», հայտնում է As-ը։ Ըստ աղբյուրի` 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, որը ցանկանում է Ֆաթիին տեսնել իր թիմում։ Անվանի մասնագետը դեռ նախորդ ամռանն է ցանկացել երիտասարդ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել, բայց նա չցանկացավ հեռանալ «Բարսելոնայից»։ Ակնկալվում է, որ Ստամբուլը ներկայացնող ակումբը […]
Ավելին
1 57 58 59 60 61 2,019

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023