Գոռ Մատինյանը, մեծ հավանականությամբ, շուտով կհեռանա «Ուրարտուից», հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ 21-ամյա դարպասապահը բանակցում է մի շարք արտասահմանյան ակումբների հետ։ Երիտասարդ ֆուտբոլիստն «Ուրարտուում» հանդես է գալիս 2024թ. օգոստոսից, 15 խաղից 5-ում դարպասն անառիկ է պահել։ Մատինյանը նաև 17 հանդիպման է մասնակցել Հայաստանի Մ21 հավաքականում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 1-ի 14-րդ տուրի կենտրոնական խաղում «Մոնակոն» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն ՊՍԺ-ին։ Մոնեգասկյան ակումբի հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեց Տակումի Մինամինոն։ Տանտերերը 80-րդ րոպեից` թիմի ավագ Թիլո Կերերի հեռացումից հետո, խաղում էին 10 ֆուտբոլիստով, բայց պահեցին առավելությունը։ Հանդիպման հերոսներից դարձավ «Մոնակոյի» դարպասապահ Լուկաս Հրադեցկից` կատարելով 4 սեյվ։ Փարիզյան գրանդը 30 միավորով […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ալավեսի» նկատմամբ։ Հյուրերը հաշիվը բացեցին արդեն 43-րդ վայրկյանին. դարպասի գրավմամբ աչքի ընկավ Պաբլո Իբանյեսը։ Նախքան ընդմիջում «բլաուգրանան» ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշիվը մեջ. 8-րդ ու 26-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Լամին Յամալն ու Դանի Օլմոն։ Հանսի Ֆլիկի […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Լիդսի» դեմ խաղում։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Ֆիլ Ֆոդենի Յոշկո Գվարդիոլի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում բաց թողեց առավելությունը։ Յորքշիրյան ակումբից 49-րդ րոպեին աչքի ընկավ Դոմինիկ Կալվերտ-Լյուինը, իսկ 68-ին` Լուկաս Նմեչան։ «Քաղաքաբնակները» միայն 90+1-րդ րոպեին կարողացան հաղթանակ կորզել. […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Բավարիան» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Սանկտ Պաուլիին»։ Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում հաշիվը հյուրերից 6-րդ րոպեին բացեց Անդրեաս Ունտոնջին։ «Ռեկորդ մայսթերը» 44-րդ րոպեին Ռաֆայել Գերեյրուի ջանքերով խփեց պատասխան գոլը։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հանդիպման մնացած ժամանակահատվածում ուներ տարածքային հսկայական առավելություն, սակայն միայն խաղավերջում հաջողվեց հաղթանակ կորզել. 90+3-ին աչքի ընկավ Լուիս Դիասը […]
Ավելին
Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Ջենոան» «Լուիջի Ֆերարիս» ստադիոնում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վերոնայի» նկատմամբ։ Հյուրերից հաշիվը 21-րդ րոպեին բացեց Ռաֆիկ Բելղալին, որին հետագայում լիգուրյան ակումբը պատասխանեց Լորենցո Կոլոմբոյի ու Մորտեն Թորսբիի խփած գոլերով։ «Ռոսոբլուն» նոր գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսիի գլխավորությամբ առաջին հաղթանակը տարավ` 11 միավորով բարձրանալով 15-րդ տեղ։ «Վերոնան» դեռ հաղթանակ չի […]
Ավելին
Անգլիայի երկրորդ դիվիզիոնը` Չեմպիոնշիփը ներկայացնող «Շեֆիլդ Յունայթեդն» ու «Շեֆիլդ Ուենսդեյը» կարող եմ միավորվել, հայտնում է Sky Sports-ը։ «Յունայթեդի» ղեկավարներն այդ հարցով արդեն դիմել են «Ուենսդեյի» ներկայացուցիչներին` նպատակ ունենալով միավորման շնորհիվ ստեղծել մեկ` ավելի հզոր թիմ։ Այդուհանդերձ, Անգլիայի ֆուտբոլի լիգան (EFL), մեծ հավանականությամբ, թույլ չի տա նման միավորումը։ «Շեֆիլդ Ուենսդեյն» այժմ արտաքին կառավարման ներքո է և վերջն […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրում «Ալավեսը» մրցակցի դաշտում մրցում է «Բարսելոնայի» դեմ։ Բասկյան ակումբն անկյունայինի խաղարկումից հետո մրցակցի դարպասը գրավեց արդեն 43-րդ վայրկյանին։ Գոլով աչքի ընկավ Պաբլո Իբանյեսը` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Բրազիլիայի Ա սերիայի 36-րդ տուրում «Սանթոսը» «Վիլա Բելմիրո» ստադիոնում 3:0 հաշվով հաղթել է «Սպորտ Ռեսիֆիին»։ Տանտերերից տպավորիչ հանդիպում է անցկացրել Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (79 գոլ) Նեյմարը, որը գոլ և ասիստ է գրանցել։ Խուան Վոյվոդայի գլխավորած թիմից Նեյմարի փոխանցումը եզրափակել է Ժոաո Շմիդտը, իսկ մրցակցի կիսապաշտպան Ժոաո Կալը գրավել է սեփական դարպասը։ […]
Ավելին
Իրանը չի մասնակցի աշխարհի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությանը, հայտնում է Barron’s-ը։ ԱՄՆ-ը հրաժարվել է Իրանի պատվիրակության մի շարք անդամների մուտքի վիզա տրամադրել։ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան միջոռմանը չմասնակցելու իր որոշման մասին արդեն հայտնել է ՖԻՖԱ-ին։ «ՖԻՖԱ-ին հայտնել ենք, որ ընդունված որոշումը սպորտի հետ որևէ կապ չունի։ Իրանի պատվիրակությունը ներկա չի լինի աշխարհի առաջնության խմբային փուլի […]
Ավելին
1 52 53 54 55 56 2,241

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026