Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «զինագործները» հաղթեցին 2:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմի կազմից աչքի ընկավ Մարտին Էդեգորը, իսկ «կաչաղակների» պաշտպան Ֆաբիան Շերը գրավեց սեփական դարպասը։ Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 81 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։ «Նյուքասլը», […]
Ավելին
Լեհական Էկստրակլասայի 31-րդ տուրում «Պոգոն Շեցինը» սեփական հարկի տակ մրցեց «Լեգիա Վարշավայի» դեմ` հաղթելով 2:1 հաշվով։ Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Վահան Բիչախչյանը, ով 67-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման և 88-րդ րոպեին իր գոլով հաղթանակ պարգևեց «Պոգոնին»։ Նշենք, որ 23-ամյա կիսապաշտպանն Էլստրակլասայի ընթացիկ խաղարկությունում խփեց իր 6-րդ գոլը։ Այս հաղթանակից հետո Շեցին քաղաքը ներկայացնող ակումբը […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 34-րդ տուրում «Լիոնը» սեփական հարկի տակ մրցեց «Մոնպելյեի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը պարզապես ֆանտաստիկ սցենարով ընթացավ, որն ավարտվեց «Լիոնի» անհավանական հաղթանակով` 5:4 հաշվով Հանդիպման ընթացքում «Լիոնը» պարտվում էր 1:4 հաշվով, սակայն Լորան Բլանի թիմն իր մեջ ուժ գտավ և ֆանտաստիկ comeback արեց` հաղթական գոլը խփելով 90+10-րդ րոպեին Հանդիպման հերոս դարձավ […]
Ավելին
Իսպանիայի գավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 2:1 հաշվով հաղթեց «Օսասունային»` 20-րդ անգամ տիրանալով բաղձալի գավաթին։ Արդեն հանդիպման 2-րդ րոպեին «արքայական» ակումբի վինգեր Վինիսիուսը ձախ եզրով հիասքանչ անցում ձեռնարկեց և գոլային փոխանցում կատարեց Ռոդրիգոյին, ով էլ բացեց հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի գավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» մրցեց «Օսասունայի» դեմ։ Կողմերի միջև բավական համառ պայքար ծավալվեց, որն ավարտվեց «արքայական» ակումբի հաղթանակով 2:1 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ «սերուցքայինների» հարձակվող Ռոդրիգոն, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։ «Օսասունայի» միակ գոլը խփեց Լուկաս Տորոն։ Այսպիսով, «Ռեալ Մադրիդը» հոբելյանական` 20-րդ անգամ դարձավ Իսպանիայի գավաթակիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի գավաթի եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» Սևիլիայի «Էստադիո դե լա Կարտուխա» մարզադաշտում կմրցի «Օսասունայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Բրենթֆորդի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. մերսիսայդյան ակումբին հաղթանակ պարգևեց Մոհամեդ Սալահի խփած գնդակը։ Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 62 միավոր և զբաղեցնուկ է 5-րդ հորիզոնականը։ Յուրգեն Կլոպի թիմն էականորեն մոտեցել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր պարգևող 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեսթեր Յունայթեդին», որին […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրում «Ինտերը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ռոմայի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «ներաձուրիները» հաղթեցին 2:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմին հաղթանակ պարգևեցին Ֆեդերիկո Դիմարկոյի և Ռոմելու Լուկակուի խփած գոլերը։ Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 63 միավոր և վարձադարձավ 4-րդ հորիզոնական։ «Ռոման», 58 միավորով, 7-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»։ Հանդիպման միակ գոլը խփեց «խցանների» հարձակվող Հարի Քեյնը։ 29-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 209-ի և առաջնության պատմության լավագույն ռմբարկուների ցանկում բարձրացավ երկրորդ հորիզոնական` շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Էվերտոնի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունիին, ում ակտիվում կա 208 գոլ։ Հատկանշական […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Բորնմութի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «ազնվականները» վերջապես ընդհատեցին անհաջող հանդիպումների շարքը և հաղթեցին 3:1 հաշվով։ Լոնդոնյան ակումբի գոլերը խփեցին Կոնոր Գալահերը, Բենուա Բադիաշիլեն ու Ժոաու Ֆելիքսը։ Տանտերերի կազմից էլ աչքի ընկավ Մաթիաս Վինիան։ Նշենք, որ «թոշակառուները» մինչ այս պարտվել էին նախորդ 6 պաշտոնական խաղերում, իսկ առհասարակ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023