Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Բրենթֆորդն» ու «Չելսին» ոչ-ոքին են գրանցել` 2:2։ Առաջին խաղակեսից հետո «Բրենթֆորդը» Կևին Շադեի գոլի շնորհիվ հաղթում էր 1:0 հաշվով։ 61-րդ րոպեին «ազնվականներից» հաշիվը հավասարեցրեց Քոուլ Պալմերը, իսկ հյուրերին 85-րդ րոպեին Էնցո Մարեսկայի գլխավորած թիմին առաջ մղեց Մոյզես Կայսեդոն։ Թվում էր, թե «Չելսին» կամային հաղթանակ կտանի, բայց 90+3-ին «մեղուները» ոչ-ոքի կորզեցին. […]
Ավելին
Սլովակիայի Nike liga-ի 7-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս գերգոլառատ ոչ-ոքի (3:3) է գրանցել «Ժիլինայի» հետ։ Հյուրերից դուբլ է գրանցել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը` խփելով «Սլովանի» առաջին ու երկրորդ գոլերը։ «Սլովանը» հանդիպման ընթացքում պարտվում էր 1:3 հաշվով, սակայն կարողացավ խուսափել պարտությունից` վճռորոշ գոլը խփելով 10 ֆուտբոլիստով. 88-րդ րոպեին աչքի ընկավ Միկոլա Կուխարևիչը։ 87-րդ րոպեին […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» տանը 2:1 հաշվով հաղթել է «Ակրոնին»։ Տանտերերի հաղթական գոլը 76-րդ րոպեին խփեց Նիկիտա Կրիվցովը` եզրափակելով թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի ասիստը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 8 խաղում 4 գոլ ու 9 ասիստ է գրանցել։ «Ակրոնի» կազմում նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, […]
Ավելին
Արման Անդրեասյանը (70կգ) չկարողացավ դուրս գալ Զագրեբում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ։ Եվրոպայի 2024թ. առաջնության չեմպիոնը կիսաեզրափակիչում 0:3 հաշվով պարտվեց Յասինոսուկե Աոյագիին։ Սեպտեմբերի 14-ին հայ ըմբիշը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»։ «Արքայական» ակումբից 12-րդ րոպեին հաշիվը բացփց Կիլիան Մբապեն։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից 32-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Դին Հաուսենը։ Մադրիդյան գրանդը նույնիսկ 10 ֆուտբոլիստով 44-րդ րոպեին Արդա Գյուլերի ջանքերով կրկնապատկեց իր առավելությունը։ Քանակական առավելություն ունեցող բասկյան ակումբը երկրորդ խաղակեսում […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Արսենալը» 3:0 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած խաղում «զինագործների» գոլերը խփեցին նորեկները. Մարտին Սուբիմենդին դուբլ գրանցեց, իսկ Վիկտոր Դյոկերեշն աչքի ընկավ մեկ անգամ։ «Արսենալը» միավորների քանակը հասցրեց 9-ի` բարձրանալով առաջին տեղ։ «Անտատապահները» 11-րդն են ու 4 միավոր ունեն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի մեկնարկային խաղում «Արսենալը» սեփական դաշտում մրցում է «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։ Հանդիպման 32-րդ րոպեին «զինագործների» նորեկ Մարտին Սուբիմենդին հեռահար ֆանտաստիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը` բացելով հաշիվը։ 26-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան գրանդ տեղափոխվելուց հետո առաջին գոլը խփեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպայի 2024թ. չեմպիոն Արման Անդրեասյանը դուրս է եկել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում 25-ամյա ըմբիշը 8:6 հաշվով թրիլերային հաղթանակ է տարել ադրբեջանցի Կենան Հայբատովի նկտամամբ։ Գոտեմարտի ընթացքում Անդրեասյանը պարտվում էր նախ 0:2, ապա` 3:6, սակայն կարողացավ մրցակցին երկու պարտերից հանելու շնորհիվ 1-ական միավոր վաստակել, իսկ վճռորշ ու հաղթական […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Բերնալն ապաքինվել է ծանր վնասվածքից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 18-ամյա ֆուտբոլիստն ակումբի բժշակական անձնակազմից հանդիպումներին մասնակցելու թույլտվություն է ստացել։ Բերնալը 2024թ. օգոստոսի 27-ին «Ռայո Վալեկանոյի» դեմ Իսպանիայի Լա լիգայի երրորդ տուրի խաղում (2:1) ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել և բաց է թողել 1 տարուց ավելի։ Նա իր թիմին չի կարողացել […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրի առաջին խաղում «Սևիլիան» սեփական դաշտում գոլառատ ոչ-ոքի է գրանցել «Էլչեի» հետ` 2:2։ Անդալուզյան ակումբին 85-րդ րոպեին պարտությունից փրկել է Պեկեն` եզրափակելով անվանի հարձակվող Ալեքսիս Սանչեսի կրնկով փոխանցումը։ Չիլիացի ֆուտբոլիստը սեպտեմբերի 1-ին է պայմանագիր կնքել «Սևիլիայի» հետ։ Նա 11 տարի անց վերադարձել է Լա լիգա։ Սանչեսը 2011-14 թթ. հանդես է եկել […]
Ավելին
1 46 47 48 49 50 2,174

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025