Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ լքում է ղազախական «Աստանայի» շարքերը. «Շնորհակալ եմ «Աստանային»` ակումբի կազմում 2 տարի անցկացնելու համար։ Ցանկանում եմ նշել, որ հպարտ ու երջանիկ եմ, որ ներկայացրել եմ այս ակումբը։ Շնորհակալ եմ բոլոր խաղընկերներիս, մարզչական շտաբի և բուժանձնակազմի բոլոր անդամներին։ Շնորհակալ եմ չեմպիոնության և եվրագավաթների […]
Ավելին
Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Ինտերը» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կմրցի «Լացիոյի» դեմ։ Այդ հանդիպմանն ընդառաջ` հեղինակավոր Sky Sports պարբերականն անդրադարձել է «ներաձուրիների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին. «Հայ կիսապաշտպանն այժմ էլ ավելի անփոխարինելի է «Ինտերի» համար։ Չնայած Մխիթարյանն արդեն 34 տարեկան է և չունի բարձրահասակ զինվորին հատուկ կազմվածք, Սիմոնե Ինձագին նրան ամենաշատն է դաշտ դուրս բերում։ Բացի […]
Ավելին
«Բոկա Խունիորսը» պատրաստվում է 2024 թ. մրցաշրջանին և ընկերական հանդիպում է անցկացրել «Էստուդիանտեսի» հետ` հաղթելով 2:0 հաշվով։ Արգենտինայի մայրաքաղաքը ներկայացնող ակումբի կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Նորբերտո Բալեկյանը, ով դարձել է գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ներկայացնող «Ալ Էթիֆաքի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կարիերան կշարունակի «Այաքսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն, 33-ամյա ֆուտբոլիստը պայմանագրի խզման հարցում համաձայնության է հասել «Ալ Էթիֆաքի» հետ և հոլանդական ակումբի շարքերը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակում։ Աղբյուրի փոխանցմամբ` Հենդերսոնը «Այաքսի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հենդերսոնն այժմ Անգլիայում […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ժիրոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։ Կատալոնական ակումբը պարզապես շոկային մեկնարկ էր պատրաստել հյուրերի համար և 15-26-րդ րոպեների ընթացքում երեք գնդակ ուղարկեց Դանի Կարդենասի պաշտպանած դարպասը։ Միչելի թիմից դուբլի հեղինակ դարձավ 37-ամյա հարձակվող Քրիստիան Ստուանին, մեկ գոլ էլ խփեց Դեյլի Բլինդը։ Հետագայում «Ռայոյի» ֆուտբոլիստները կարողացան հետ բերել միայն մեկ […]
Ավելին
Հունվարի 17-ին կայացան Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչի վերջին երեք դիմակայությունների վերախաղարկումները, որոնց շրջանակներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «էվերթոն» 1:0 «Քրիսթալ Փելաս» «Բրիսթոլ Ռովերս» 1:3 «Նորվիչ» «Բլեքփուլ» 2:3 «Նոթինգհեմ Ֆորեսթ» Այսպիսով, 1/16 եզրափակիչում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Վոթֆորդ» – «Սաութհեմպտոն» «Բելքբեռն» – «Ռեքսհեմ» «Բորնմութ» – «Սուոնսի» «Վեսթ Բրոմվիչ» – «Վուլվերհեմփթոն» «Բրիսթոլ Սիթի» – «Նոթինգհեմ Ֆորեսթ» «Լեսթեր» – «Բիրմինգհեմ» […]
Ավելին
«Սլովան Բրատիսլավան» պատրաստվում է 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածին և ընկերական հանդիպում է անցկացրել Չեխիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Վիշկով» ակումբի հետ. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Սլովանի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Տիգրան Բարսեղյանը, ով 76-րդ րոպեին հուժկու հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ` փրկելով իր թիմին պարտությունից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը տեղափոխվել է հունգարական «Ֆերենցվարոշ»։ Նիժնի Նովգորոդը ներկայացնող ակումբի գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Հուսեյնովը ներկայացրել է գործարքի մանրամասները. «Գործարքն արժեցել է 1,2 մլն եվրո։ Բացի այդ, ներառված է 7% մասնաբաժին Սևիկյանի հաջորդ տրանսֆերից»,- մեջգերում է Championat.com-ը։ Նշենք, որ այս գործարքը դարձել է «Պարի ՆՆ»-ի պատմության երկրորդ ամենաթանկարժեք վաճառքը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է հունգարական «Ֆերենցվարոշի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Էդգար Սևիկյանին։ Հեղինակավոր Transfermarkt կայքը հայտնում է, որ «Ֆերենցվարոշը» գործարքի դիմաց վճարել է 1,2 մլն եվրո, իսկ կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ Սևիկյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 24 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։ […]
Ավելին
Թենիսի Մեծ սաղավարտի Ասվտրալիայի բաց առաջնության 1/32 եզրափակիչում Էլինա Ավանեսյանը (Ռուսաստան, 74-րդ ռակետ) մրցեց Հունաստանը ներկայացնող Մարիա Սակարիի (8-րդ ռակետ) դեմ` հաղթելով 6:4, 6:4 հաշվով։ Մրցախաղը տևեց 1 ժամ 44 րոպե։ 21-ամյա թենիսիստուհին դուրս եկավ մրցաշարի երրորդ փուլ` 1/16 եզրափակիչ, որի շրջանակում մրցելու է ուկրաինացի Մարթա Կոստյուկի (37-րդ ռակետ) դեմ։ Նշենք, որ Ավանեսյանն Ավստրալիայի բաց […]
Ավելին
1 437 438 439 440 441 2,121

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023