Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։ Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ «կարմիր սատանաների» համար, ովքեր արդեն 4-րդ րոպեին պարտվում էին 0:2 հաշվով։ «Անտառապահների» կազմից 2-րդ ու 4-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Թոնի Ավոնիյին ու Վիլի Բոլին։ Այդուհանդերձ, Էրիկ Տեն Հագի թիմը հետագայում իր մեջ ուժ գտավ և […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 3-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախեց «Ալ Ֆաթեհին»։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Սադիո Մանեն, ով դարձավ դուբլի հեղինակ։ Հանդիպման մեկնարկից առաջ սենեգալցի հարձակվողը հայտնվեց զավեշտալի իրավիճակում։ Մանեն, երբ երկու թիմերի ֆուտբոլիստները ողջունում էին միմյանց, խիստ զարմացավ` մրցակցի կազմում տեսնելով իր թիմակից Ալի Լաջամիի նմանակին։ Բանն այն է, որ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցեց «Բորնմութի» դեմ։ Հանդիպման մեծ մասում լոնդոնյան ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Անգե Պոստեկօղլուի թիմի գոլերը խփեցին Ջեյմս Մեդիսոնն ու Դեյան Կուլուշևսկին։ Այս հաղթանակից հետո «խթանները» վաստակեցին 7 միավոր և գլխավորեցին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Բալերը», 1 միավորով, 15-րդն են։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 3-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախեց «Ալ Ֆաթեհին»։ Հանդիպման հերոս դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով իր անվան դիմաց 3 գոլ և 1 ասիստ գրանցեց։ Հանդիպումից հետո պորտուգալացի հարձակվողը խոսել է Պրո լիգայի հեռանկարների մասին. «Սաուդյան Արաբիայում իմ երջանկությանը չափ ու սահման չկա։ Ես այս կարծիքը հայտնել եմ նախորդ տարի, և […]
Ավելին
«Այաքսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մոհամեդ Քուդուսը կարիերան կշարունակի «Վեսթ Հեմի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «մրճահարները» հոլանդական ակումբին վճարելու են 45 մլն եվրո։ Այդ գումարը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։ Գանացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել չիլիացի անվանի հարձակվող Ալեքսիս Սանչեսի։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ Սանչեսն «Ինտերի» կազմում արդեն հանդես է եկել 2019-2022 թթ.` անցկացրած 109 խաղում դառնալով 20 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։ 34-ամյա հարձակվողի վերջին ակումբը «Մարեսլն» […]
Ավելին
«Վուլվերհեմպտոնի» կիսապաշտպան Մաթեուշ Նունյեշը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում։ «Քաղաքաբնակները» «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետայի գործարքը ձախողելուց հետո այժմ կենտրոնացել են Նունյեշին ձեռք բերելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Սիթին» ու «Վուլվզն» արդեն տևական ժամանակ է գործարքի հարցում բանակցություններ են վարում։ Այդուհանդերձ, «գայլերն» օրեր առաջ մերժել են գործարքի հարցում մանկունյական ակումբի կատարած […]
Ավելին
«Չելսին» սահմանել է ֆինանսական այն պայմանները, որոնց իրականացման դեպքում պատրաստ կլինի Ռոմելու Լուկակուին վարձակալությամբ տրամադրել այլ ակումբի։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ի լրագրող Մեթ Լոուն, «ազնվականները» բելգիացի ֆուտբոլիստի վարձակալության դիմաց ցանկանում է վաստակել 8-10 մլն ֆունտ։ Բացի դրանից, «թոշակառուները» ցանկանում են, որպեսզի վարձակալող ակումբն ամբողջությամբ վճարի 30-ամյա հարձակվողի տարեկան աշխատավարձը, որն, ըստ տարբեր աղբյուրների, 10 […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Սելտային»։ «Արքայական» ակումբի միակ գոլը խփեց թիմի նորեկ Ջուդ Բելինգհեմը։ Անգլիացի կիսապաշտպանը գոլի հեղինակ է դարձել Լա լիգայի մեկնարկային 3 խաղերում էլ` մրցակիցների դարպասը գրավելով 4 անգամ։ 20-ամյա կիսապաշտպանը Կրիշտիանու Ռոնալդուից հետո «Ռեալի» առաջին ֆուտբոլիստն է, ով Լա լիգայի շրջանակում գոլի հեղինակ է դարձել […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի մեկնարկային խաղում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց առաջնության նորեկ «Լութոն Թաունի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ազնվականներն» ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռահիմ Սթերլինգը, մեկ գոլ էլ խփեց լոնդոնյան ակումբի նորեկ Նիկոլաս Ջեքսոնը։ Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 4 […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023