«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է հայ ֆուտբոլիստի ապագայի մասին. «Մենք պատրաստ ենք նոր պայմանագիր կնքել «Ինտերի» հետ։ Այժմ քննարկում ենք միայն նոր պայմանագրի ֆինանսական մանրամասները, ինչից հետո այն կողմերը կստորագրեն»,- բրազիլացի գործակալի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ավելի վաղ Մխիթարյանը «ներաձուրիների» մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ ակնարկել էր, որ ցանկանում […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Մալյորկայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «հնդկացիները» հաղթեցին 1:0 հաշվով։ Դիեգո Սիմեոնեի թիմին հաղթանակ պարգևեց 64-րդ րոպեին Անտուան Գրիզմանի խփած միակ գոլը։ Նշենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում դարձել է արդեն 9 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցնում […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց «Ֆիորենտիային»։ «Ռոսոներիների» կազմից հանդիպմանը հայտավորված էր նաև 15-ամյա հարձակվող Ֆրանչեսկո Կամարդան, ով փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին։ Մասնակցելով հանդիպմանը` Կամարդան դարձավ Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Հանդիպման օրը պատանի ֆուտբոլիստը եղել է 15 տարեկան, 8 ամսական և 15 օրական։ Կամարդան գերազանցել է «Բոլոնիայի» […]
Ավելին
Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է իր վարկածով աշխարհի լավագույն ձախ պաշտպաններին։ Ըստ պարբերականի` լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Լեհական Էկստրակլասայի 16-րդ տուրում «Պոգոն Շեցինը» սեփական հարկի տակ մրցում է «Ստալ Մելեցի» դեմ։ Տանտերերի կազմից 21-րդ րոպեին աչքի ընկավ Վահան Բիչախչյանը` հաշիվը դարձնելով 1:1։ Նշենք, որ հայազգի կիսապաշտպանն Էկստրակլասայի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 4-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպո դե Վալյելաս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «բլաուգրանան» կրկին անհաջող հանդիպում անցկացրեց և միավորներ կորցրեց. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ «Ռայոյի» կազմից 39-րդ րոպեին հաշիվը բացեց Ունայի Լոպեսը։ Խավիի թիմի պատասխան գոլն էլ, որպես ինքնագոլ, 82-րդ րոպեին գրանցվեց Ֆլորիան Լեժենի անվան դիմաց։ Այս ոչ-ոքիից […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Քաղաքաբնակների» կազմից 27-րդ րոպեին աչքի ընկավ Էրլինգ Հոլանդը, իսկ մերսիսայդյան ակումբի կազմից 80-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։ Այս ոչ-ոքիից հետո «Սիթին» վաստակեց 29 միավոր և գլխավորում է Պրեմիեր […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 13-րդ տուրի մեկնարկային և կենտրոնական հանդիպումը կայացավ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, որտեղ ՊՍԺ-ն մրցեց «Մոնակոյի» դեմ։ Հանդիպմն անցավ բավական հետաքրքիր և գոլառատ պայքարում, որն ավարտվեց փարիզյան ակումբի հաղթանակով` 5:2 հաշվով։ Լուիս Էնրիկեի թիմի գոլերը խփեցին Գոնսալու Ռամուշը, Կիլիան Մբապեն, Ուսման Դեմբելեն, Վիտինան ու Ռանդալ Կոլո-Մուանին։ Նշենք, որ Դեմբելեն «Պարի Սեն-Ժերմենի» շարքերը […]
Ավելին
Հոլանդական Էրեդիվիզիան ներկայացնող «Տվենտեն» սննդի և գարեջրի վաճառքից ավելի շատ գումար է վաստակել, քանի տրանսֆերներից։ Ինչպես տեղեկացնում է Twenteinsite.nl-ը, 2022/23 մրցաշրջանում ակումբի շահույթը կազմել է 5 մլն եվրո։ Ակումբի եկամտի հիմնական աղբյուրը տոմսերի վաճառքն է։ Բացի այդ, էականորեն աճել է հանդիպումների օրերին սննդի կետերից ստացված եկամուտը, որը կազմել է 10,5 մլն եվրո։ Հատկանշական է, որ […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 346 347 348 349 350 1,990

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023