Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում (1:0) իր հետ տեղի ունեցած միջադեպին։ «Ռասիստները, առաջին հերթին, վախկոտներ են։ Նրանք պետք է շապիկներով ծածկեն իրենց բերանները՝ ցույց տալու համար, թե որքան թույլ են։ Այն մարդիկ, որոնք տեսականորեն պետք է պատժեն ռասիստներին, պաշտպանում են նրանց։ Այսօրվա կատարվածը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Ատալանտային»։ Գերմանական գրանդից գոլերը խփեցին Սերու Գիրասին և Մաքսիմիլիան Բայերը։ Ակումբները պատասխան հանդիպումը կանցկացնեն փետրվարի 25-ին Բերգամոյում։
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» Լիսաբոնում 1:0 հաշվով հաղթեց «Բենֆիկային»։ «Արքայական» ակումբի հաղթական գոլը 50-րդ րոպեին պտտեցրած հիասքանչ հարվածով խփեց Վինիսիուսը։ Խփած գոլն իսպանական գրանդի վինգերը տոնեց անկյունային դրոշակի մոտ` պարելով։ Մրցավար Ֆրանսուա Լետեսյեն նրան դրա համար պատժեց դեղին քարտով։ Վինիսիուսի` գոլի բուռն տոնումը դուր չեկավ «Բենֆիկայի» ֆուտբոլիստներին, որոնք սկսեցին սադրել բրազիլացի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Պարի Սեն-Ժերմենը» 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տարավ «Մոնակոյի» նկատմամբ։ Հանդիպումը մեկնարկեց շատ անսպասելի, քանի որ արդեն 55-րդ վայրկյանին մոնեգասկյան ակումբից հաշիվը բացեց Ֆոլարին Բալոգանը։ 18-րդ րոպեին ամերիկացի հարձակվողը ևս մեկ գոլ խփեց` հաշիվը դարձնելով 2:0։ 22-րդ րոպեին փարիզյան ակումբը կարող էր կրճատել հաշիվը, բայց Վիտինիան չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Մոնակոն» սեփական դաշտում մրցում է ՊՍԺ-ի դեմ։ Մոնեգասկյան ակումբը 48-րդ րոպեից խաղում է 10 ֆուտբոլիստով. մրցակցի կիսապաշտպան Վիտինիայի նկատմամբ կոպտագույն խաղում թույլ տալու համար դաշտից հեռացվել է Ալեքսանդր Գոլովինը։ Ռուս ֆուտբոլիստը կարմր քարտ է ստանում երկրորդ խաղում անընդմեջ։ Նա դաշտից հեռացվել էր նաև փետրվարի 14-ին «Նանտի» դեմ Ֆրանսիայի Լիգա […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Գալաթասարայը» սեփական դաշտում 5:2 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»։ Ստամբուլը ներկայացնող ակումբից դուբլ գրանցեց Նոա Լանգը, մեկական անգամ աչքի ընկան Գաբրիել Սարան, Դավինսոն Սանչեսն ու Սաշա Բույը։ «Բիանկոներիից» երկու գոլ խփեց Տյոն Կոպմեյներսը։ Թուրինյան գրանդն առաջին խաղակեսից հետո հաղթում էր 2:1 հաշվով, բայց երկրորդում թուրքական թիմը չորս անպատասխան գնդակ ուղարկեց Միկելե […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Յուվենտուսը» Ստամբուլում հյուրընկալվելիս կմրցի «Գալաթասարայի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 21:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետեյալ մեկնարկայի կազմերով.
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Վուլվերհեմփթոնը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է 4-րդ դիվիզիոնը` Երկրորդ լիգան ներկայացնող «Գրիմսբի Թաունին»։ Հանդիպումից առաջ Անգլիայի Քլիթորփս քաղաքում տեղացած հորդառատ անձրևի պատճառով «Գրիմսբիի» «Բլանդել Փարկ» ստադիոնի խոտածածկը սարսափելի վիճակում է եղել` գրեթե ամբողջությամբ պատվելով ցեխով։ «Վուլվզը» նույնիսկ նման պայմաններում կարողացել է 60-րդ րոպեին Սանտիագո Բուենոյի խփած գոլի շնորհիվ առավելության հասնել […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի «Նոա» – «ԱԶ Ալկմար» դիմակայության առաջի հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար – Օրել Գրինֆելդ։ Եզրային մրցավարներ – Ռոյ Հասան, Իդան Յարկոնի։ Տեսաօգնականներ – Դանիել Բար Նատան, Այթան Շմուելվիթց։ Չորրորդ մրցավար – Գալ Լայբովից։ Բոլոր մրցավարներն Իսրայելից են։ Հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» […]
Ավելին
«Ժիրոնայի» կիսապաշտպան Կլաուդիո Էչևերին խոստովանել է, որ «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրի հանդիպման (2:1) հաղթական գոլի դրվագում կանգնել է մրցակցի պաշտպան Ժյուլ Կունդեի ոտքին, հայտնում է «բլանկիվերմելսի» մամուլի ծառայությունը։ «Այո՛, կանգնել եմ Կունդեի ոտքին, բայց ամբողջ ուժով վազում էի և պատահական ստացվեց։ Եթե մրցավարը խախտում արձանագրեր, ես կհասկանայի, բայց, բարեբախտաբար, նրանք թույլ տվեցին […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026