Աֆրիկայի ազգերի գավաթի 1/8 եզրափակիչում Եգիպտոսի հավաքականը մրցեց Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության դեմ։ Լարված և համառ պայքարում ընթացած հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հավաքականները հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որի ընթացքում ավելի դիպուկ գտնվեցին ԿԴՀ-ի ֆուտբոլիստները` առավելության հասնելով 8:7 հաշվով։ Նշենք, որ ԿԴՀ-ի վճռորոշ 11-մետրանոցն իրացրեց դարպասապահ Լայոնել […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում, որտեղ «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ «Ներաձուրիները» համառ և ծանր պայքրարում կարողացան հաղթել 1:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմից հաղթական գոլը 14-րդ րոպեին խփեց Լաուտարո Մարտինեսը։ Արգենտինացի հարձակվողն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում դարձել է արդեն 19 գոլի հեղինակ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ […]
Ավելին
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները Խավիի հեռանալուց հետո ցանկանում են, որ ակումբը գլխավորի Լուիս Էնրիկեն, ով այժմ մարզում է «Պարի Սեն-Ժերմենը»։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «բլաուգրանայի» հանդերձարանում Էնրիկեի անունն ամենահաճախ քննարկվողներից մեկն է։ «Կապտանռնագույնների» ֆուտբոլիստներն Էնրիկեին համարում են կատարյալ մասնագետ ակումբի նախագծի համար։ Այդուհանդերձ, «Բարսելոնայի» համար դժվար կլինի 53-ամյա մասնագետին հրավիրել իր շարքերը, քանի որ ՊՍԺ-ն չի […]
Ավելին
Ասիայի գավաթի 1/8 եզրափակիչում Տաջիկստանի հավաքականն Ալ Ռայանի «Ահմադ բին Ալի» մարզադաշտում մրցեց Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանու դեմ։ Համառ և լարված պայքարում ընթացած հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում հաղթողը չպարզվեց. գրանցվեց 1:1 հաշիվը։ Տաջիկների կամզից 30-րդ րոպեին հաշիվը բացեց Վահդաթ Խանանովը, իսկ ԱՄԷ-ի պատասխան գոլը 90+5-րդ րոպեին խփեց Խալիֆա Ալ Համադին։ Կողմերը հաղթողին պարզելու համար […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի 1/8 եզրափակիչում Գվինեան Աբիջանի «Ալասանե Օուտարա» մարզադաշտում մրցեց Հասարակածային Գվինեայի դեմ։ Հանդիպումն անցավ բավական համառ և լարված պայքարում, որը դրամատիկ ավարտ ունեցավ. Գվինեան 90+8-րդ րոպեին 1:0 հաշվով հաղթանակ կորզեց։ Կաբա Դիավարայի թիմին հաղթանակ պարգևեց Մոհամեդ Բայոյի խփած գոլը։ Նշենք, որ 0:0 հաշվի ժամանակ 68-րդ րոպեին Հասարակածային Գվինեայի հարձակվող Էմիլիո Նսուեն չկարողացավ աչքի […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց Երկրորդ լիգան` չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Նյուփորթի» դեմ։ Գոլառատ պայքարում «կարմիր սատանաները» դժվարությամբ կոտրեցին մրցակցի դիմադրությունը` հաղթելով 4:2 հաշվով։ Էրիկ Տեն Հագի թիմի գոլերը խփեցին Բրունու Ֆերնանդեշը, Քոբի Մայնուն, Էնթոնին ու Ռասմուս Հոյլունդը։ «Նյուփորթի» կազմից էլ աչքի ընկան Բրին Մորիսն ու Ուիլիամ Էվանսը։ Այսպիսով, մանկունյական ակումբը դուրս […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Նորվիչի» դեմ։ Հանդիպման մեծ մասում մերսիսայդյան ակումբն ուներ տոտալ առավելություն` մրցակցին հաղթելով խոշոր` 5:2 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմի գոլերը խփեցին Կյորտիս Ջոնսը, Դարվին Նունյեսը, Դիոգու Ժոտան, Վիրջիլ վան Դայքն ու Ռայան Գրավենբերխը։ «Դեղձանիկների» կամզից էլ աչքի ընկան Բենջամին Գիբսոնն ու Բորխա Սայնսը։ Այսպիսով, «Լիվերպուլը» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Գալաթասարայի» աջ պաշտպան Սաշա Բոյեին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Թուրքական ակումբը բացահայտել է գործարքի ֆինանսական մանրամասները։ Մյունխենյան ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի դիմաց «Գալաթասարային» վճարել է 30 մլն եվրո։ Հետագայում այդ գումարին հավելավճարների տեսքով ավելանալու է ևս 5 մլն եվրո։ «Գալաթասարայը» ֆրանսիացի ֆուտբոլիստի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրում «Ժիրոնան» Վիգոյի «Բալայիդոս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Սելտայի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում կատալոնական ակումբը հաղթեց 1:0 հաշվով։ Միչելի թիմին հաղթանակ պարգևեց 20-րդ րոպեին Քրիստիան Պորտուի խփած միակ գոլը։ Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ հյուրերի դարպասապահ Պաուլո Գասանիգան, ով կատարեց 5 սեյվ։ Այս հաղթանակից հետո «Ժիրոնան» վաստակեց 55 միավոր և վերադարձավ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին հայտարարել է, որ 2023/24 մրցաշրջանից հետո հեռանալու է զբաղեցրած պաշտոնից։ 44-ամյա մասնագետին փոխարինելու հավանական թեկնածուներից մեկը «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան է, ով խոսել է այդ լուրերի մասին. «Ես լսել եմ, որ Խավին լքում է «Բարսան»։ Ինձ այդ մասին հայտնել են րոպեներ առաջ։ «Բարսելոնան» կկապվի՞ ինձ հետ […]
Ավելին
1 286 287 288 289 290 1,982

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023