«Փյունիկը», «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան» ընկերական հանդիպումներ կանցկացնեն Թբիլիսիի «Դինամոյի» հետ, հայտնում է վրացական ակումբի պաշտոնական կայքը։ Հունիսի 24-ին «Դինամոյի» հետ կմցրի «Փյունիկը», հունիսի 29-ին` «Ուրարտուն», իսկ հուլիսի 5-ին` «Արարատ-Արմենիան»։ Հայկական ակումբների խնդրանքով հանդիպումները կանցնեն փակ դռների հետևում. երկրպագուների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքն արգելված կլինի։ «Դինամոն» պատրատսվում է Վրաստանի ընթացիկ առաջնության երկրորդ հատվածին։ Ակումբն անցկացրած 18 […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնությունում հայտնի են դարձել 1/8 եզրափակիչի առաջին զույգերը։ «Պալմեյրաս» (Բրազիլիա) – «Բոտաֆոգո» (Բրազիլիա)` 28.06, 20:00 ՊՍԺ (Ֆրանսիա) – «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)` 29.06, 20:00 Երկու զույգ էլ հայտնի կդառնան հունիսի 24-ի խաղային օրվանից հետո։ Կկայանան հետևյալ հանդիպումները. Խումբ C «Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Բավարիա» (Գերմանիա)` 23:00 «Օքլենդ Սիթի» (Նոր Զելանդիա) – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)` 23:00 […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության B խմբի վերջին` երրորդ տուրում ՊՍԺ-ն մրցել է ամերիկյան «Սիեթլ Սաունդերսի» դեմ։ Փարիզյան գրանդն ամբողջ հանդիպման ունեցել է խաղային լուրջ առավելություն և հաղթել 2:0 հաշվով։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից աչքի են ընկել Խվիչա Կվարացխելիան ու Աշրաֆ Հակիմին։ B խմբում ևս մեկ հանդիպում է կայացել. «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա) 1:0 «Բոտաֆոգո» (Բրազիլիա) Խմբի մրցաշարային […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության A խմբի վերջին` երրորդ տուրում «Ինտեր Մայամին» մրցեց «Պալմեյրասի» դեմ։ «Ինտեր Մայամին» Տադեո Ալենդեի ու Լուիս Սուարեսի խփած գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ուներ, սակայն բրազիլական ակումբը խաղավերջում կարողացավ հետ բերել կորցրածն ու ոչ-ոքի կորզել` 2:2։ «Պալմեյրասից» աչքի ընկան Պաուլինիոն ու Մաուրիսիոն։ Աբել Ֆերեյրայի սաներն աչքի ընկան համապատասխանաբար 80-րդ և 87-րդ րոպեներին։ […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության A խմբի վերջին` երրորդ տուրում «Պորտուն» մրցեց «Ալ Ահլիի» դեմ։ Հանդիպումն անցավ ֆանտաստիկ ու թրիլերային սցենարով. գրանցվեց գերգոլառատ ոչ-ոքի` 4:4։ Եգիպտոսը ներկայացնող ակումբը հանդիպման ընթացքում չորս անգամ առաջ էր հաշվի մեջ, սակայն «վիշապները» կռվեցին ու փրկեցին խաղը։ «Ալ Ահլիից» հեթ-տրիկ գրանցեց պաղեստինցի վինգեր Վեսամ Աբու Ալին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մոհամեդ […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության B խմբի վերջին` երրորդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» Փասադենայի «Ռոզ Բոուլ» ստադիոնում մրցեց «Բոտաֆոգոյի» դեմ։ Հանդիպման մեծ մասում մադրիդյան գրանդն ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն, սակայն մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն, այն էլ` 87-րդ րոպեին։ «Ռոխիբլանկոսը» հաղթեց 1:0 հաշվով. միակ գոլը խփեց Անտուան Գրիզմանը։ Այս խմբի մյուս խաղում ՊՍԺ 2:0 հաշվով հաղթեց […]
Ավելին
Կանանց Շվեյցարիայի հավաքականը պատրաստվում է հուլիսի 2-ին մեկնարկող Եվրոպայի տնային առաջնությանը։ Watson-ի տեղեկություններով` հունիսի 19-ին շվեյցարուհիները փակ դռների հետևում ընկերական հանդիպում են անցկացրել երկրի Սուպերլիգան ներկայացնող «Լյուցերնի» Մ-15 թիմի հետ և պարտվել 1:7 հաշվով։ Suisse Alert-ը գրում է, որ Շվեյցարիայում ցանկացել են գաղտնի պահել կատարվածը, սակայն «Լյուցերնի» պատանի ֆուտբոլիստներից մեկը սոցցանցերում հանդիպման արդյունքի մասին ոչ […]
Ավելին
Բելգիացի անվանի հարձակվող Դրիս Մերտենսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին, հաստատում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ 38-ամյա ֆուտբոլիստն առավել հայտնի է «Նապոլիում» ունեցած մրցելույթներով, որի կազմում հանդես է եկել 2013-2022 թթ., 397 խաղում խփել 148 գոլ, կատարել 90 ասիստ։ Նա իտալական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։ Վերջին երեք տարիների բելգիացին խաղում էր թուրքական «Գալաթասարայում» (136 խաղ, […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Ատլանտայում մրցեց «Ալ Այինի» (ԱՄԷ) դեմ։ «Քաղաքաբնակները» շանս չտվեցին Ասիայի Չեմպիոնների լիգայի 2024 թ. հաղթողին` ջախջախելով 6:0 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Իլկայ Գյունդողանը, մեկական անգամ աչքի ընկան Կլաուդիո Էչևերին, Էրլինգ Հոլանդը, Օսկար Բոբն ու Ռայան Շերկին։ Նշենք, որ Էչևերին ու Շերկին նոր թիմում […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության H խմբի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» Շարլոթի «Բանկ օֆ Ամերիկա» ստադիոնում մրցեց մեքսիսկական «Պաչուկայի» դեմ։ «Արքայական» ակումբի համար հանդիպումը բավական անհաջող մեկնարկ ունեցավ. 7-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Ռաուլ Ասենսիոն։ Մադրիդյան գրանդը, չնայած ստացած կարմիր քարտին, հանդիպման մնացած ժամանակահատվածում երեք դիպուկ հարված կատարեց ու բոլորը վերածեց դարպասի գրավման, իսկ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023