ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Նեշվիլին»։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժորդի Ալբան, որը 44-րդ րոպեին հեռահար ֆանտաստիկ հարվածով հաշիվը դարձրեց 2:0։ 35-ամյա ֆուտբոլիստը ՄԼՍ-ի կանոնավոր ընթացիկ առաջնությունում 17 խաղում խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Պորտուգալացի ֆուտբոլիստներ, պաշտպան Ժոաու Կանսելուն ու վինգեր Ժոաու Ֆելիքսը հեռացել են «Բարսելոնայից»։ «Բլաուգրանայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ երկու ֆուտբոլիստների վարձակալական պայմանագիրն ավարտվել է. Ֆելիքսը կվերադառնա Մադրիդի «Աթլետիկո», իսկ Կանսելուն` «Մանչեսթեր Սիթին»։ Երկու ֆուտբոլիստներն էլ 2023/24 մրցաշրջանից առաջ էին միացել կատալոնական ակումբին։ Կանսելուն «Բարսելոնայի» կազմում 42 խաղում խփել է 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում, […]
Ավելին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ 25-ամյա ֆուտբոլիստը 2017-18 և 2019-21 թթ. արդեն հանդես է եկել «Արարատ-Արմենիայի» կազմում` 30 խաղում խփելով 6 գոլ, կատարելով 5 արդյունավետ փոխանցում։ Հիշեցնենք, որ Հարությունյանը 2024 թ. հունվարին 160 հազար եվրոյով «Փյունիկից» տեղափոխվեց […]
Ավելին
Եվրո-2024-ի հունիսի 30-ի խաղային օրը կկայանա 1/8 եզրափակիչի ևս երկու դիմակայություն. Անգլիա – Սլովակիա (20:00) Գլխավոր մրցավար – Հալիլ Մելեր (Թուրքիա) Եզրային մրցավարներ – Մուստաֆա Էյսոյ, Կերեմ Էրսոյ (երկուսն էլ` Թուրքիա) Չորրորդ մրցավար – Ռադե Օբրենովիչ (Սլովենիա) VAR համակարգի պատասխանատուներ – Մարկո Ֆրից, Քրիստիան Դինգերտ (երկուսն էլ` Գերմանիա), Տոմաշ Կվյատկովսկի (Լեհաստան) Իսպանիա – Վրաստան (23:00) […]
Ավելին
Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Շվեյցարիայի հավաքականը հաղթեց Իտալիայի թիմին` դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Շվեյցարացիների կազմից հաշիվը 37-րդ րոպեին բացեց իտալական «Բոլոնիայի» կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը։ Opta-ն գրում է, որ այդ գոլին նախորդ է 31 փոխանցում, ինչը Եվրոպայի առաջնություններում ռեկորդային ցուցանիշ է։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր Եվրո-2016-ի ժամանակ, երբ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Աքսել Վիթսելի գոլից առաջ եղել էր […]
Ավելին
Ամերիկայի գավաթի խաղարկության A խմբի երրորդ տուրում Արգենտինայի հավաքականը Մայամիի Գարդենսի «Հարդ Ռոք» մարզադաշտում մրցեց Պերուի թիմի դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ 45 րոպեների ընթացքում «ալբիսլեստեն» մեծացրեց ճնշումը` հաղթելով 2:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որը դարձավ դուբլի հեղինակ։ Նշենք, որ Մարտինեսը մրցաշարում խփել է արդեն 4 գոլ ու գլխավորում […]
Ավելին
Եվրո-2024-ի տանտեր Գերմանիայի հավաքականը Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց Դանիայի թիմի դեմ։ «Բունդեսմանշաֆթն» արդեն երրորդ րոպեին Նիկո Շլոտերբեկի ջանքերով բացեց հաշիվը, սակայն գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը չարձանագրեց դարպասի գրավումը. նախքան գոլը կանոնների խախտում էր եղել։ Այդ դրվագից հետո էլ Յուլիան Նագելսմանի սաները ճնշում էին գործադրում և քանիցս կարող էին բացել հաշիվը, սակայն դանիացիներին ամեն […]
Ավելին
Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում մրցաշարի տանտեր Գերմանիայի հավաքականը Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կմրցի Դանիայի թիմի դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Շվեյցարիայի հավաքականը Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում մրցեց Իտալիայի թիմի դեմ։ Շվեյցարացիները պարզապես գերվստահ հանդիպում անցկացրին և հաղթեցին 2:0 հաշվով։ Մուրատ Յակինի գլխավորած հավաքականին հաղթանակ պարգևեցին Ռեմո Ֆրոյլերի ու Ռուբեն Վարգասի խփած գոլերը։ Նշենք, որ հանդիպման ընթացքում «սկուադրա աձուրին» կատարեց ընդամենը մեկ դիպուկ հարված մրցակցի դարպասին։ Այսպիսով, Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը լքեց պայքարը։ […]
Ավելին
Լեհական «Պոգոն Շեցինը» պատրաստվում է 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում մրցում է «Բանիկ Օստրավայի» (Չեխիա) դեմ։ «Պոգոնի» մեկնարկային կազմում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը 34-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրեց 2:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 165 166 167 168 169 1,988

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023