Կոպա Ամերիկան նույնպես մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Մրցաշարի շրջանակում կայացել է առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում մրցել են Բրազիլիայի ու Պերուի հավաքականները։ Ինչպես և սպասվում էր, հանդիպման մեկնարկն անցնել է Բրազիլիայի հավաքականի հացահայտ առավելությամբ. վտանգավոր գրոհները մեկը մյուսին հաջորդում էին Պեդրո Գալեսեի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն որոշ դրվագներում վերջինս հրաշքներ էր գործում` ամեն անգամ […]
Ավելին
«Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով դեռևս չի կարողանում նոր պայմանագիր կնքել ակումբի ավագ Լեո Մեսսիի հետ, ով ս/թ հուլիսի 1-ից դարձել է ազատ գործակալ։ Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, դժվար իրավիճակում կատալոնական ակումբին պատրաստ է ձեռք մեկնել հանրահայտ պոռնոկայք Stripchat-ը։ Բանն այն է, որ կայքը «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային նամակ է ուղարկել, որի շրջանակում ակումբին առաջարկել […]
Ավելին
«Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին կարիերան կշարունակի «Մարսելի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, պրովանսյան ակումբը պարտադիր գնման իրավունքով վարձակալելու է 22-ամյա ֆուտբոլիստին։ Աղբյուրի փոխանցմամբ` վարձակալական պայմանագիրը կնքվելու է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, որի դիմաց «զինագործները» ստանալու են 1 մլն եվրո, ինչից հետո «Մարսելը» 10 մլն եվրոյի դիմաց գնելու է Գենդուզիի ամբողջական տրանսֆերային իրավունքները, […]
Ավելին
Ավարտվեցին նաև Եվրո-2020-ի 1/4 եզրափակիչները, ինչից անմիջապես հետո Interfootball-ի Telegram-ի պաշտոնական ալիքում հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք մրցաշարի այդ փուլի լավագույն ֆուտբոլիստին։ Քվեարկության հենց մեկնարկից Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմերը միանգամից առավելություն ստացավ, որը պահեց մինչև վերջ։ 32-ամյա ֆուտբոլիստը ստացավ ձայների գրեթե կեսը` 44%-ը, և ճանաչվեց Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ։ Զոմերը Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում […]
Ավելին
ՈՒեՖԱ-ն իր Twitter-ի պաշտոնական էջում ներկայացրել է Եվրո-2020-ի պաշտոնական նոր գնդակը, որը նախատեսված է լինելու մրցաշարի կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումների համար։ Աղբյուրի փոխանցմամբ` գնդակը ստացել է «Uniforia Finale» անունը։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան հուլիսի 6-7-ին, որոնց շրջանակում նախ կմրցեն Իտալիան ու Իսպանիան, ապա` Անգլիան ու Դանիան։ Եզրափակիչ հանդիպումն էլ կայանալու է հուլիսի 11-ին։ Հիշեցնենք, […]
Ավելին
Եվրո-2020-ը քիչ-քիչ մոտենում է իր տրամաբանական ավարտին. մնացել է անցկացնել ընդամենը 3 հանդիպում։ Հուլիսի 6-7-ին կկայանան կիսաեզրափակիչ հանդիպումները։ ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է այդ հանդիպումների մրցավարական անձնակազմերին։ Իտալիա – Իսպանիա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ֆելիքս Բրիխը, նրան եզրերում օգնելու են Մարկ Բորշն ու Ստեֆան Լուպը, VAR համակարգի պատասխանատուները լինելու են Մարկո Ֆրիցը, Քրիստիան […]
Ավելին
Գերմանիայի գավաթի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կայացել է 2021/22 խաղարկության վիճակահանությունը, որի շրջանակում Բուդեսլիգայի և Երկրորդ Բունդեսլիգայի ակումբներն իմացան իրենց մրցակիցներին։ Այսպիսով, վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը. «Այնտրախտ Բրաունշվայգ» – «Համբուրգ» «Ինգոլշտադտ»- «Էրցգեբիրգե» «Մեպեն» – «Հերտա» «Ուլմ» – «Նյուրենբերգ» «Բրեմեր» – «Բավարիա» «Վիտորիա Քյոլն» – «Հոֆֆենհայմ» «Բաբելսբերգ» – «Գրոյտեր Ֆյուրտ» «Կայզերսլաութերն» «Բորուսիա Մյունխենգլադբախ» […]
Ավելին
«Ռոման» սկսել է փոխարինող փնտրել ծանր վնասվածք ստացած Լեոնարդո Սպինացոլայի համար, ով Իտալիայի հավաքականի կազմում Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում կայացած Բելգիայի դեմ խաղում (2:1) կտրել է աքիլլեսյան գարշապարի ջլերը, ինչի հետևանքով բաց կթողնի 5-6 ամիս։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիլոլո Սկիրան, «գայլերն» իրենց շարքերում խ ցանկնաում են տեսնել «Չելսիի» ձախ պաշտպան Մարկոս Ասլոնսոյին։ Աղբյուրի […]
Ավելին
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 13-րդ տուրի շրջանակում «Մինեսոտա Յունայթեդը» սեփական հարկի տակ չի կարողացել կոտրել «Սան Խոսեի դիմադրությունը». գրանցվել է 2:2 արդյունքը։ Այդ հանդիպման ավարտից հետո տեղի է ունեցել հետաքրքիր և ռոմանտիկ մի իրադարձություն։ «Մինեսոտայի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ակումբի կիսապաշտպան Հասանի Դոթսոնը հենց խաղադաշտում ամուսնության առաջարկություն անում իր ընկերուհուն` Պետրա […]
Ավելին
Ջեյդոն Սանչոյի տրանսֆերն ավարտին հասցնելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր նպատակն է ձեռք բերել բարձրակարգ կենտրոնական պաշտպան ու հենակետային կիսապաշտպան։ Արդեն տեղեկացրել ենք, որ մանկունյանցիներն իրենց շարքերում ցանկանում են տեսնել «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանին ու այդ հարցի շուրջ արդեն բանակցություններ են սկսել «արքայական» ակումբի հետ։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հենակետային կիսապաշտպանի գոտում […]
Ավելին
1 1,059 1,060 1,061 1,062 1,063 1,891

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023