Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Եվրո-2020-ի և Կոպա Ամերիկա-2021-ի չեմպիոններ Իտալիայի ու Արգենտինայի հավաքականները յուրահատուկ սուպերգավաթ կխաղարկեն։ Աղբյուրի փոխանցմամբ` նման որոշում կայացվել է ՈՒԵՖԱ-ի և ԿՈՆՄԵԲՈԼ-ի միջև գործող ընդլայնված համագործակցության շրջանակում։ ՈՒԵՖԱ-ն հաղորդում է նաև, որ հանդիպումը կկայանա 2022 թ. հունիսին։ Դեռևս պարզ չէ, թե որ մարզադաշտում է անցկացվելու հանդիպումը, սակայն ավելի վաղ հաղորդվում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Լուկաս Սելարայանը հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ԱՄՆ-ի «Կոլամբուս Կրյու» ակումբում հանդես եկող 29-ամյա կիսապաշտպանի միջև բանակցությունների արդյունքում Սելարայանը հավաքականին կմիանա արդեն հոկտեմբերին կայանալիք մարզական հավաքի ընթացքում:  Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշումը կայացնելուց հետո Լուկաս […]
Ավելին
Սեպտեմբերի 28-ին մոլդովական «Շերիֆը», որն առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգայի խմբային փուլին, մրցաշարի 2-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։ Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել «Շերիֆի» գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը. «Մենք պետք է անչափ ուժեղ մրցակցի դեմ խաղանք, ինչը մեզ համար մեծ պատիվ է։ Շատ ենք ցանկանում […]
Ավելին
ՈՒԵՖԱ -ն պաշտոնապես դադարեցրել է դատական հետաքննությունը Սուպերլիգայի համահիմնադիրների` «Բարսելոնայի», «Ռեալ Մադրիդի» և «Յուվենտուսի» դեմ։ ՈՒԵՖԱ-ն ս/թ մայիսի 25-ին դատական գործընթաց սկսեց այդ ակումնների դեմ` կապված Սուպերլիգա ստեղծելու փորձերի հետ։ Այդ ակումբները կասկածվում էին ՈՒԵՖԱ-ի կանոնադրության մի շարք դրույթներ խախտելու համար և նրանց սպառնում էր եվրագավաթային մրցաշարերի մասնակցությունից զրկում։ Այդ գործընթացն սկսելուց 3 ամիս անց […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի Instagram-ի պաշտոնական էջը հրապարակել է Երևանի և Արարատ լեռան համայնապատկերը և գրել հետևյալը. «Անվանե՛ք քաղաքը 🧐»։ Բացի դրանից, ԿԼ-ի Twitter-ի պաշտոնական էջը լուսանկար է հրապարակել նաև Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից` հարցնելով, թե ո՞ր ակումբն է այստեղ խաղում։ Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Ալաշկերը» սեպտեմբերի 30-ին Երևանում կմրցի Ֆինլանդիան ներկայացնող […]
Ավելին
Ղախաստանի առաջնության 22-րդ տուրի շրջանակում «Աստանան» 3:0 հաշվով հաղթեց «Տարազին»։ Հանդիպման 7-րդ րոպեին «Աստանայի» կազմում աչքի է ընկել Տիգրան Բարսեղյանը` հաշիվը դարձնելով 3:0։ «Աստանան» այս հաղթանակից հետո վաստակեց 50 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ գլխավորում է մրցաշարային աղյուսակը` մոտակա հետապնդող «Տոբոլին» գերազանցելով 1 միավոր։ «Տարազը», որը մարզում է Վարդա Մինասյանը, 25 միավորով զբաղեցնում […]
Ավելին
Սեպտեմբերի 28-29-ին կկայանան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումները։ Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, A խմբի ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կսպասարկեն իսպանացի մրցավարները` Կառլոս Դել Սերո Գրանդեի գլխավորությամբ, ում եզրերում կօգնեն Պաու Սեբրիանն ու Ռոբերտո Ալոնսոն։ Հանդիպման չորրորդ պաշտոնյա է նշանակվել Խուան Մարտինես Մունուերան, իսկ VAR համակարգի պատասխանատուներ` Սանտիագո Խայմե Լատրեն և […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը վերջերս թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Տրանաֆերային արժեքի աճ է գրանցել նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով այժմ գնահատվում է 1 մլն եվրո։ 21-ամյա ֆուտբոլիստի արժեքը նախորդ թարմացման համեմատ ավելացել է 200 հազար եվրոյով։ Հայ ֆուտբոլիստների շրջանակում Սպերցյանը վեցերորդ ամենաթանկարժեքն է և զիջում է միայն Հենրիխ Մխիթարյանին […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Ռայո Վալեկանոյին»։ Անդալուսական ակումբի միակ գոլը խփեց Վարազդատ Հարոյանը, ով «Կադիսի» կազմում հեղինակեց իր առաջին գնդակը։ Ստորև ներկայացնում ենք Հարոյանի գրանցաց վիճակագրությունն ու ստացած գնահատականը «Ռայոյի» դեմ խաղում։ Վարազդատ Հարոյանը Whoscored հեղինակավոր կայքի կողմից ստացել է 7.43 գնահատականը, ինչը լավագույն ցուցանիշն է «Կադիսի» բոլոր ֆուտբոլիստների […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցում է «Սոչիի» դեմ։ Հանդիպման 3-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը` բացելով խաղի հաշիվը։ 21-ամյա հայազգի կիսապաշտպանը ՌՊԼ-ի շրջանակում խփեց իր երկրորդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 448 449 450 451 452 679

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023