Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվեց «Յանգ Բոյսին»։ Շվեյցարական ակումբի հաղթական գոլը 15-րդ րոպեին խփեց Քրիս Բեդիան։ «Սլովանի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին Բեռնում` Երևանի ժամանակով 22:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Նոան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»։ Լյուբլյանայի «Ստոժիցե» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնից հեթ-տրիկ գրանցեց Իմլադ Ումար Օմարը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մարին Յակոլիշը։ Տանտերերի միակ գոլը խփեց Իվան Դուրդովը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին Աբովյանում` 20:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ում մրցում է Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիայի» դեմ։ Հայաստանի չեմպիոնից 64-րդ րոպեին կանգնած դիրքից հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց Իմրան Ուլադ Օմարը` հաշիվը դարձնելով 4:1 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Կրասնոդարը» որոշել է ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը չվաճառել «Սաութհեմփթոնին», հայտնում է Чемпионат-ը։ Սա Ռուսաստանի չեմպիոնի վերջնական որոշումն է։ «Ցլերին» չի գոհացնում հայ ֆուտբոլիստի տրանսֆերի գումարի` Անգլիայից փոխանցման հավանական դժվարությունները։ «Կրասնոդարն» առաջարկների կսպասի այլ ակումբներից։ «Սաութհեմփթոնը» մտադիր է եղել 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար գումարը վճարել միջնորդների միջոցով։ Ռուսական ակումբը ոչ մի երաշխիք չի ստացել, որ […]
Ավելին
«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր հաճախորդի ապագայի մասին։ «Ցավոք, Եվրոպայից ոչ ոք ՌՊԼ-ը չի հետևում։ Առանց այն էլ մենք, եվրոպական լիգաների համեմատ, մրցունակ առաջնություն չունենք։ Հաջորդ տարի էլ ուժի մեջ կմտնի լեգեոներների շատ խիստ օրենք, ինչի հետևանքով առաջնությունն ավելի թույլ կդառնա։ Այլևս […]
Ավելին
Մեկնարկել է աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Տոմսեր գնել հնարավոր է tickets.ffa.am կայքից։ Յուրաքանչյուր անձ կարող է գնել առավելագույնը 2 տոմս։ Գնորդը պետք է անձնագրային ստուգում անցնի կայքում։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Բուդյո Գլիմտը» սեփական դաշտում 5:0 հաշվով ջախջախեց Ավստրիայի չեմպիոն «Շտուրմին»։ Նորվեգիայի չեմպիոնից մեկական գոլ խփեցին Կասպեր Հյոգը, Օդին Բյորտուֆտը, Ուլրիկ Սալտենսը և Հակոն Էվյենը, իսկ մրցակցի հարձակվող Վիլիամ Բովինգը գրավեց սեփական դարպասը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին Գրացում, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։ Հավելենք, որ «Գուդյո Գլիմտը» երբեք չի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում 1:3 հաշվով անսպասելի պարտություն է կրել «Կարաբախից»։ Տանտերերից հաշիվը 29-րդ րոպեին բացել է Բարնաբաշ Վարգան, սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը երեք անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը` կամային հաղթանակ տանելով։ Ռոբի Քինի գլխավորած «Ֆերենցվարոշի» հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Դիմակայության պատասխան […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ալ Նասրը» 2:1 հաշվով հաղթեց երկրի չեմպիոն «Ալ Իթիհադին»։ Հոնկոնգում կայացած խաղի հաշիվն «Ալ Նասրից» 10-րդ րոպեին բացեց Սադիո Մանեն, սակայն «Ալ Իթիհադը» 16-րդ րոպեին Ստիվեն Բերգվեյնի ջանքերով խփեց պատասխան գոլը։ 25-րդ րոպեին Մանեն կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ` հեռացվելով դաշտից։ Նույնիսկ 10 ֆուտբոլիստներով «Ալ Նասրը» կարողացավ հաղթանակ տանել. […]
Ավելին
«Նոայի» մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբի հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի համար։ Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ – Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ – Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, […]
Ավելին
1 42 43 44 45 46 732

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025