Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը կդառնա ազատ գործակալ, հայտնում է շվեդական «Բրոմապոյկարնայի» մամուլի ծառայությունը։ Կողմերը չեն երկարաձգի 2026թ. հունվարի 1-ին սպառվող պայմանագիրը։ Չալըշըրը «Բրոմապոյկարնա» է տեղափոխվել 2023թ. փետրվարին, 45 խաղում խփել է 1 գոլ։ 35-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում տարբեր վնասվածքների պատճառով ոչ մի հանդիպման չի մասնակցել։ Նա ակումբում վերջին անգամ խաղադաշտ դուրս է եկել […]
Ավելին
Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության առաջին տուրում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքականը D խմբում 1:0 հաշվով հաղթեց Բենինի թիմին։ Հանդիման հաղթական գոլը 16-րդ րոպեին խփեց Մոսկվայի «Սպարտակի» վինգեր Թեո Բոնգոնդան։ ԿԴՀ-ից հանդիպմանը հայտավորված էր Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն, որը մնաց պահեստայինների նստարանին։ Սեբաստյեն Դեսաբրի գլխավորած թիմը երկրորդ տուրում կմրցի Սենեգալի, […]
Ավելին
«Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, թե ինչպես է որոշել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ «Կար ժամանակ` սրտանց չէի զգում, որ ուզում եմ խաղալ Հայաստանի հավաքականում։ Ուզում էի ուժերս փորձել Ռուսաստանի հավաքականում։ Կհիշե՞ս` Թուրքիայի դեմ խաղից առաջ զանգահարեցի քեզ (խմբ.` Նոբել Առուստամյանին) ու ասացի, որ ուզում եմ […]
Ավելին
Դեյան Ստանկովիչը նշանակվել է «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ, գրում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ Սերբական ակումբը 47-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես է եկել նաև 2019-22 թվականներին, 130 խաղում տարել է 103 հաղթանակ, գրանցել 17 ոչ-ոքի, կրել 10 պարտություն, երեք անգամ դարձել երկրի չեմպիոն, երկու անգամ` գավաթակիր։ Ստանկովիչը […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության B խմբի առաջին տուրում Եգիպտոսի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Զամբաբվեի թիմին։ Առաջին խաղակեսից հետո Զիմբաբվեի հավաքականն 1:0 հաշվով անպասելի հաղթում էր. հաշիվը 20-րդ րոպեին բացել էր Փրինս Դուբեն։ Այդուհանդերձ, «փարավոնները» երկրորդ խաղակեսում տարածքային ու խաղային հսկայական առավելություն ունեին ու կարողացան բեկել հանդիպման ընթացքը։ Հասան Հոսամի գլխավորած թիմից 64-րդ րոպեին հաշիվը […]
Ավելին
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընթացող ընկերական մրցաշարի երկրորդ խաղում 5:1 հաշվով հաղթեց Ղրղզստանի թիմին։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմից դուբլ գրանցեցին Արսեն Պետրոսվն ու Նիկիտա Խրոմիխը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դենիս Նևոդրովը։ Մրցաշարի առաջին խաղում հայ ֆուտզալիստները 2:1 հաղթել էին Մոլդովայի հավաքականին։ Հայաստանի հավաքականը մրցաշարում վերջին հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 24-ին` մրցելով Վրաստանի թիմի դեմ, […]
Ավելին
Բրազիլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի պատասխան խաղում «Կորինտիանսը» Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» ստադիոնում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Վասկո դա Գամային»։ Դիմակայության առաջին խաղում կողմերը գոլեր չէին խփել։ Դորիվալ Ժունիորի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց Նիդերլանդների ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (55 գոլ) և ասիստենտ (36 գոլային փոխանցում) Մեմֆիս Դեպայը` աչքի ընկնելով 63-րդ րոպեին։ […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության բացման խաղում Մարոկկոյի ազգային հավաքականը A խմբում 2:0 հաշվով հաղթեց Կոմորյան կղզիների թիմին։ Վալիդ Ռեգրագիի գլխավորած թիմից 74-րդ րոպեին շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց «Օլիմպիակոսի» հարձակվող Այուբ Էլ Կաբին` դնելով հանդիպման վերջակետը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության բացման խաղում մրցաշարի տանտերը` Մարոկկոյի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Կոմորյան կղզիներ թիմին։ Մրցաշարի առաջին գոլը 55-րդ րոպեին խփեց Մադրիդի «Ռեալի» վինգեր Բրահիմ Դիասը։ 74-րդ րոպեին էլ աչքի ընկավ Այուբ Էլ Կաբին։ Վալիդ Ռեգրագիի գլխավորած թիմն առաջին երեք միավորը վաստակեց ու գլխավորեց A խմբում։ Խմբում են նաև Մալիի ու Զամբիայի հավաքականները, […]
Ավելին
Fastex Պրեմիեր լիգայից 3 ֆուտբոլիստ կմասնակցի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը։ «Նոայից» մրցաշարին կմասնակցեն Թիմոթի Ֆայուլուն (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, դարպասապահ) և Գուստավո Սանգարեն (Բուրկինա Ֆասոն, կիսապաշտպան), «Արարատից»` Ադել Անզիմատի-Աբուդուն (Կոմորյան կղզիներ, դարպասապահ)։ Կոմորյան կղզիները մրցաշարի A խմբում են ու կհանդիպեն Մարոկկոյին, Մալիին ու Զամբիային։ ԿԴՀ-ն D խմբում կմրցի Սենեգալի, Բոցվանայի և Բենինի հավաքականների դեմ։ Բուրկինա Ֆասոյի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026