Պորտուգալական «Սանտա Կլառայի» վինգեր Բրունո Ալմեյդան մրցաշրջանի երկրորդ հատվածում կխաղա Հայաստանի փոխչեմպիոն «Նոայում», հայտնում է Transfermarkt-ը։ Ըստ աղբյուրի` «Նոան» մինչև 2025 թ. հունիսի 30-ը վարձակալել է 28-ամյա ֆուտբոլիստին։ Հայկական թիմը դեռ պաշտոնապես չի հաստատել Ալմեյդայի տեղափոխությունը։ Ալմեյդան 2023 թ. հուլիսից հանդես է գալիս Պորտուգալիայի առաջնության «Սանտա Կլառա» ակումբում, 73 խաղում խփել 17 գոլ, կատարել 8 […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցում է «Բենֆիկայի» դեմ։ Հանդիպման 22-րդ րոպեին կատալոնական ակումբի դարպասապահ Վոյցեխ Շյեսնին անչափ անհաշվենկատ դուրս եկավ տեղից, բախվեց իր խաղընկեր Ալեխանդրո Բալդեին, ինչից հետո գնդակը հայտնվեց պորտուգալական ակումբի հարձակվող Վանգելիս Պավլիդիսի մոտ։ Վերջինս գրավեց դատարկ դարպասն ու առաջ մղեց «արծիվներին»` 2:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլն ավելի քան մեկ ամսվա դադարից հետո վերսկսվեց, որի 7-րդ տուրում «Ատալանտան» սեփական դաշտում մրցեց Ավստրիայի չեմպիոն «Շտուրմի» դեմ։ Բերգամոն ներկայացնող ակումբն ամբողջ հանդիպման ընթացքում ուներ տոտալ առավելություն և մրցակցին ջախջախեց 5:0 հաշվով։ Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Մատեո Ռետեգին, Մարիո Պաշալիչը, Շարլ դե Կետելարեն, Ադեմոլա Լուքմանն ու Մարկո […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլը մեկ ամսից ավելի դադարից հետո վերսկսվում է. հունվարի 21-ին կմեկնարկի մրցաշարի 7-րդ տուրը։ Կկայանան հետևյալ հանդիպումները. Հունվարի 21 «Ատալանտա» – «Շտուրմ»` 21:45 «Մոնակո» – «Ասթոն Վիլա»` 21:45 «Բոլոնիա» – «Բորուսիա Դորտմունդ»` 00:00 «Բենֆիկա» – «Բարսելոնա»` 00:00 «Լիվերպուլ» – «Լիլ»` 00:00 «Ատլետիկո Մադրիդ» – «Բայեր»` 00:00 «Բրյուգե» – «Յուվենտուս»` 00:00 «Ցրվենա Զվեզդա» […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 9-ին ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի թիմի դեմ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հանդիպումը կայանալու է Չեռնոգորիայում, որի անցկացման կոնկրետ վայրն ու ժամը պարզ կդառնա ավելի ուշ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» վինգեր Նեյմարը մոտ է «Սանթոս» վերադառնալուն, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի` բրազիլական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարում առաջ է անցել ՄԼՍ-ը ներկայացնող «Չիկագո Ֆայրից» և պատրաստ է վարձակալել նրան։ Այդ հարցում «Սանթոսն» առաջարկ է արել «Ալ Հիլալին» և սպասում է սաուդյան ակումբի վերջնական որոշմանը։ Գործարքն իրականացնելու համար […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. աշխարհի լավագույն ակումբների ցանկը։ Ցանկում տեղ են գտել գտել նաև հայկական չորս ակումբներ` «Նոան» (153-րդ տեղ, 121 միավոր), «Փյունիկը» (277-րդ տեղ, 82 միավոր), «Արարատ-Արմենիան» (311-րդ տեղ, 77 միավոր) և «Ուրարտուն» (367-րդ տեղ, 66 միավոր)։ Ցանկում, ընդհանուր առմամբ, տեղ են գտել 700 ակումբ։ […]
Ավելին
ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» սկսել է միջմրցաշրջանային հատվածն ու առաջին ընկերական խաղում մրցել է մեքսիկական «Ամերիկայի» դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակում հաղթող չեղավ. կողմերը փոխանակվեցին երկուական գնդակով։ «Ամերիկայից» 31-րդ րոպեին հաշիվը բացեց Հենրի Մարտինը, որին «Ինտեր Մայամին» 34-րդ րոպեին պատասխանեց «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիի գլխով խփած դիպուկ հարվածով։ 53-րդ րոպեին Իսրայել Ֆերնանդեսը կրկին առաջ […]
Ավելին
«Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս կիսապաշտպան Մաքսիմ Պալիենկոյի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը 2021 թ. հուլիսից հանդես էր գալիս Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայանցող Տոլյատիի «Ակրոնում»։ Նա ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 14 խաղում 2 գոլ է խփել։ Պալիենկոն կարիերայում 22 հանդիպման է մասնակցել` դառնալով 1 գոլի ու 1 ասիստի հեղինակ։ Ռուս կիսապաշտպանը, բացի […]
Ավելին
Լիտվայի հավաքականի վինգեր Մատաս Վարեյկան տեղափոխվել է «Փյունիկ», հայտնում է Transfermarkt-ը։ 24-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի չեմպոինի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Վարեյկան Լիտվայի ամենաանվանի ակումբներից մեկի` «Ժալգիրիսի» սան է, իսկ 2024 թ. հունվարին տեղափոխվել էր «Հեգելման»։ Լիտվայի ավարտված առաջնությունում նա 32 խաղում խփել է 10 գոլ, կատարել 1 ասիստ և օգնել իր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023