«Ասթոն Վիլան» «Բեշիկթաշից» գնել է հարձակվող Թեմի Աբրահամի տրանսֆերը, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Վիլան» 28-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 21 միլիոն եվրո։ Անգլիացի հարձակվողը «Բեշիկթաշում» էր 2025թ. հուլիսից, 26 խաղում խփել է 13 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Աբրահամը «Ասթոն […]
Ավելին
Արաբական Միացյալ Էմիրություններում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել` 1:0 հաշվով «Ալ Իթիֆակին»։ Արտակ Օսեյանի գլխավորած թիմի հաղթական գոլը խփել է պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդան։ ԱՄԷ-ի երկրորդ լիգան ներկայացնող «Ալ Իթիֆակի» կազմում հանդիպմանը մասնակցել է իտալացի անվանի հարձակվող, թիմի նորեկ Մարիո Բալոտելին։ «Փյունիկը» հունվարի 27-ին ևս մեկ ընկերական հանդիպում է անցկացրել` ոչ-ոքի […]
Ավելին
Աշխարհի 2030թ. առաջնության եզրափակիչը կկայանա Իսպանիայում, հաղորդում է Mundo Deportivo-ն։ «Իսպանիան վաղուց է ապացուցել մրցաշարերը շատ հզոր է ընդունում։ Երկիրը կղեկավարի աշխարհի 2030թ. առաջնության նախապատրաստական աշխատանքներն ու կընդունի եզրափակիչը։ Մարոկկոն` իր հիասքանչ ստադիոններոր, բոլոր առումներով իսպակես վերափոխվում է։ Պետք է միշտ բարձրաձայնել լավը կատարվողի մասին։ Դրան զուգահեռ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում որոշ դրվագներ եղան, որոնք […]
Ավելին
Ղազախստանի չեմպիոն «Կայրաթն» ու դարպասապահ Տեմիրլան Անարբեկովը նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2028թ. նոյեմբերի 30-ը ներառյալ։ Անարբեկովը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7 խաղում կատարել է 29 սեյվ։ Նա այդ ցուցանիշով մրցաշարի ընթացիկ մրցաշրջանում 5-րդ լավագույն դարպասապահն է։ Լիգայի փուլում ամենաշատ սեյվ (42) կատարած դարպասապահը Նիկիտա Հայկինն («Բուդյո […]
Ավելին
«Փյունիկը» Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ երրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել` ոչ-ոքի (1:1) գրանցելով Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ։ «Փյունիկի» գոլը խփել է թիմի նորեկ Մոմո Յանսանեն` հավասարեցնելով հաշիվը։ Արտակ Օսեյանի գլխավորած թիմն առաջին ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթել էր ԱՄԷ-ի երկրորդ լիգան ներկայացնող «Յունայթեդ Սպորտին»։ Հայկական ակումբը երկրորդ խաղում պարտվել էր Եկատերինբուրգի «Ուրալին» […]
Ավելին
Շվեյցարական «Բազելի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Շտեֆան Լիխտշտայները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են կքնել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ 42-ամյա մասնագետը «Բազելի» համակարգում աշխատել է նաև 2022-2024 թվականներին` մարզելով ակումբի երիտասարդական ու Մ16 թիմերը։ Լիխտշտայները 2024թ. հուլիսից մարզում էր Շվեյցարիայի 4-րդ լիգան ներկայացնող «Վեսթվիլը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 50 խաղում 25 […]
Ավելին
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան մոտ է «Ֆլամենգո» վերադառնալուն, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Բրազիլական ակումբը 28-ամյա խաղացողի հետ մինչև 2030թ. հուլիսի 1-ը պայմանագիր է համաձայնեցրել։ «Ռուբրո նեգրոսը» Պակետայի տեղափոխության համար «մրճահարներին» պատրաստ է վճարել 42 միլիոն եվրո։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։ Գործարքը կդառնա «Ֆլամենգոյի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն ու կգերազանցի Սամուել Լինոյի ռեկորդը։ […]
Ավելին
«Ուրարտուն» հունվարի 26-ից փետրվարի 13-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հավաքի ընթացքում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը կանցկացնի 5 ընկերական հանդիպում։ Առաջին խաղում հայկական ակումբը կմրցի Ուզբեկստանի ազգային հավաքականի դեմ, որն ամռանը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի աշխարհի առաջնության խմբային փուլին։ Ուզբեկներին մարզում է իտալացի լեգենդար պաշտպան, «Ոսկե գնդակի» 2006թ. դափնեկիր Ռաբիո Կանավարոն։ «Ուրարտուի» ընկերական […]
Ավելին
Հայաստանի ու Բելռաուսի ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կկայանա մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 18:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Football Federation of Armenia (@armenian_ff)
Ավելին
Բելգիայի երկրորդ դիվիզիոնի` Չելենջեր Պրո լիգայի 21-րդ տուրում «Պատրո Էյսդենը» մրցակցի դաշտում 4:2 հաշվով հաղթել է Բրյուսելի ՌՎԴՄ-ին։ Հյուրերից 13-րդ րոպեին հուժկու հարվածով հիասքանչ գոլ է խփել բելգիացի անվանի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը` հաշիվը դարձնելով 1:1։ Նա նոր ակումբում խփելով առաջին գոլը։ 37-ամյա կիսապաշտպանը նաև ասիստ է կատարել ` 57-րդ րոպեին օգնելով աչքի ընկնել Ժաֆետ Մուանզային։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026