Բրազիլիայի Մինաս Ժեյրաս նահանգի 6-րդ տուրում «Կրուզեյրոն» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Բեթիմին»։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում արտասավոր դեպք է գրանցվել։ Հանդիպման գլխավոր մրցավար Մուրիլիո Ֆրանսիսկո Միսոնը հանդիպումը 3 րոպեով դադարեցրել է «Կրուզեյրոյի» դարպասապահ Կասիոյի զուգարան գնալու պատճառով։ 38-ամյա դարպասապահն իրեն վատ է զգացել։ Նա նույնիսկ դեղահաբ է ընդունել, բայց չի օգնել ու ստիպված է […]
Ավելին
«Նոան» մոտ է խորվաթ վինգեր Իվան Դոլչեկի հետ պայմանագիր ստորագրելուն, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Սլովակիան ներկայացնող «Դունայսկա Ստրեդային», բայց 2025թ. հուլիսից վարձավճարով հանդես է գալիս «Դանդի Յունայթեդում»։ Նա շոտլանդական ակումբում 24 խաղում խփել է 5 գոլ, կատարել 2 ասիստ։ Դոլչեկը «Դունայսկա Ստրեդա» է տեղափոխվել 2024թ. հունվարին, 6 խաղում […]
Ավելին
Թուրքիայի Սուպերլիգայի 20-րդ տուրի վերջին խաղում «Ֆեներբահչեն» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Կոջաէլիսպորին»։ Հյուրերից 45+1-րդ րոպեին հեռահար անհավանական հարվածով հաշիվը բացել է Մարկո Ասենսիոն։ Մադրիդի «Ռեալի», ՊՍԺ-ի և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին վինգերը Ստամբուլը ներկայացնող ակումբում հանդես է գալիս 2025թ. սեպտեմբերից, 26 խաղում խփել է 10 գոլ, կատարել 7 ասիստ։ «Ֆեներբահչեն» 46 միավորով երկրորդ […]
Ավելին
«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կարիերան կշարունակի «Ալ Հիլալում», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբները ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնության են հասել։ Գործարքի ֆինանսական կողմը չի բարձրաձայնվել։ Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տվյալներով` կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ոսկե գնդակի» 2022թ. դափնեկիրը հրաժարվել է շարունակել խաղալ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի և խորհաթական «Օսիեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, մեծ հավանականությամբ, կարիերան կշարունակի Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Նյուրնբերգում», հաստատում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ 22-ամյա ֆուտբոլիստն այժմ բուժզննում է անցնում գերմանական ակումբի համար։ Գործարքից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հայ ֆուտբոլիստը «Օսիեկում» հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 59 խաղում խփել է 1 գոլ։ «Նյուրնբերգը» Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ […]
Ավելին
Ռումինիայի Սուպերլիգայի 24-րդ տուրում «Ֆարուլը» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթել է «Ունիվերսիտատեա Կրայովային»։ Տանտերերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որը 31-րդ րոպեին ասիստ է կատարել Դավիդ Մաֆտեյին։ Վերջինը հաշիվը դարձրել է 3:0։ 24-ամյա Գրիգորյանը Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում 4-րդ արդյունավետ փոխանցումն է կատարել։ «Ֆարուլը» 34 միավորով 10-րդ տեղ է բարձրացել։ «Ունիվերսիտատեա Կրայովան» […]
Ավելին
«Ուրարտուն» Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել` 2:4 հաշվով պարտվելով Ուզբեկստանի ազգային հավաքականին։ Sofascore-ի տվյալներով` հայկական ակումբից մեկ անգամ աչքի է ընկել Խարիտոն Այվազյանը, մյուս գոլի հեղինակի անունը չի հրապարակվում։ Ուզբկեներից դուբլ է գրանցել Ավազբեկ Ուլմասալիևը, մեկական գոլ էլ խփել են Ջավոխիր Խուսանովն ու Ալիշեր Օդիլովը։ Ուզբեկստանի հավաքականը, որը […]
Ավելին
Սերբիայի Սուպերլիգայի 21-րդ տուրում Բելգրադի ԻՄՏ-ն հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվել է «Ռադնիչկի 1923»-ին։ Հյուրերի կազմում նորամուտը նշել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ, թիմի նորեկ Օգնյեն Չանչարևիչը։ 36-ամյա ֆուտբոլիստը վերջերս է լքել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» կազմը` պայմանագիր ստորագրելով ԻՄՏ-ի հետ։ Չանչարևիչը Սուպերլիգայում նախորդ հանդիպմանը մասնակցել էր 2017թ. դեկտեմբերի 13-ին` «Ռադնիկի» կազմում։ ԻՄՏ-ն 22 միավորով […]
Ավելին
ՄԼՍ-ի նորընծա գավաթակիր «Ինտեր Մայամին» նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել` 2:1 հաշվով կամային հաղթանակ տանելով կոլումբական «Ատլետիկո Նասիոնալի» նկատմամբ։ Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը հաղթանակը կորզել է 90+1-րդ րոպեին մրցակցի կիսապաշտպան Էլկին Ռիվերոյի գրանցած ինքնագոլի շնորհիվ։ «Ինտեր Մայամիից» 54-րդ րոպեին աչքի է ընկել ուրուգվայցի լեգենդար հարձակվող Լուիս Սուարեսը։ Ամերիկյան ակումբից հանդիպմանը մասնակցել է […]
Ավելին
Խորվաթիայի ազգային հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչն ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի Զագրեբի «Դինամոյում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Դինամոն» մինչև 2026թ. հուլիսի 1-ը վարձակալել է 31-ամյա ֆուտբոլիստին։ Transfermarkt-ի տվյալներով` խորվաթական ակումբը Լիվակովիչի վարձակալության համար թուրքական «Ֆեներբահչեին» վճարել է 300 հազար եվրրո։ Խորվաթ դարպասապահը «Ֆեներբահչե» է տեղափոխվել 2023թ. օգոստոսին, 74 խաղից 26-ում դարպասն անառիկ է պահել։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026