Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության F խմբի առաջին տուրում մրցաշարի գործող չեմպիոն Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականը Մարակեշում 1:0 հաշվով հաղթել է Մոզամբիկի թիմին։ Հանդիպման միակ գոլը 49-րդ րոպեին խփել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ամադ Դիալոն։ Խմբի մյուս խաղում էլ մրցաշարի ֆավորիտներից Կամերունի հավաքականը «Լևանտեի» հարձակվող Կառլ Էթա Յոնգի միակ գոլի շնորհիվ նույն` 1:0 հաշվով հաղթել է […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության առաջին տուրում Սենեգալի ազգային հավաքականը D խմբում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բոցվանայի թիմի նկատմամբ։ Մարոկկոյի Տանժեր քաղաքի «Ստադ Իբն Բատուտա» ստադիոնում կայացած խաղում «Տերանգայի առնուծներից» դուբլ գրանցեց «Բավարիայի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը, մեկ անգամ էլ աչքի ընկավ թուրքական «Անթալիասպորի» ֆուտբոլիստ Շերիֆ Նդիայեն։ D խմբի առաջին տուրում ևս մեկ հանդիպում է կայացել. […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը կդառնա ազատ գործակալ, հայտնում է շվեդական «Բրոմապոյկարնայի» մամուլի ծառայությունը։ Կողմերը չեն երկարաձգի 2026թ. հունվարի 1-ին սպառվող պայմանագիրը։ Չալըշըրը «Բրոմապոյկարնա» է տեղափոխվել 2023թ. փետրվարին, 45 խաղում խփել է 1 գոլ։ 35-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում տարբեր վնասվածքների պատճառով ոչ մի հանդիպման չի մասնակցել։ Նա ակումբում վերջին անգամ խաղադաշտ դուրս է եկել […]
Ավելին
Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության առաջին տուրում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքականը D խմբում 1:0 հաշվով հաղթեց Բենինի թիմին։ Հանդիման հաղթական գոլը 16-րդ րոպեին խփեց Մոսկվայի «Սպարտակի» վինգեր Թեո Բոնգոնդան։ ԿԴՀ-ից հանդիպմանը հայտավորված էր Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն, որը մնաց պահեստայինների նստարանին։ Սեբաստյեն Դեսաբրի գլխավորած թիմը երկրորդ տուրում կմրցի Սենեգալի, […]
Ավելին
«Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, թե ինչպես է որոշել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ «Կար ժամանակ` սրտանց չէի զգում, որ ուզում եմ խաղալ Հայաստանի հավաքականում։ Ուզում էի ուժերս փորձել Ռուսաստանի հավաքականում։ Կհիշե՞ս` Թուրքիայի դեմ խաղից առաջ զանգահարեցի քեզ (խմբ.` Նոբել Առուստամյանին) ու ասացի, որ ուզում եմ […]
Ավելին
Դեյան Ստանկովիչը նշանակվել է «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ, գրում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ Սերբական ակումբը 47-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես է եկել նաև 2019-22 թվականներին, 130 խաղում տարել է 103 հաղթանակ, գրանցել 17 ոչ-ոքի, կրել 10 պարտություն, երեք անգամ դարձել երկրի չեմպիոն, երկու անգամ` գավաթակիր։ Ստանկովիչը […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության B խմբի առաջին տուրում Եգիպտոսի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Զամբաբվեի թիմին։ Առաջին խաղակեսից հետո Զիմբաբվեի հավաքականն 1:0 հաշվով անպասելի հաղթում էր. հաշիվը 20-րդ րոպեին բացել էր Փրինս Դուբեն։ Այդուհանդերձ, «փարավոնները» երկրորդ խաղակեսում տարածքային ու խաղային հսկայական առավելություն ունեին ու կարողացան բեկել հանդիպման ընթացքը։ Հասան Հոսամի գլխավորած թիմից 64-րդ րոպեին հաշիվը […]
Ավելին
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընթացող ընկերական մրցաշարի երկրորդ խաղում 5:1 հաշվով հաղթեց Ղրղզստանի թիմին։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմից դուբլ գրանցեցին Արսեն Պետրոսվն ու Նիկիտա Խրոմիխը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դենիս Նևոդրովը։ Մրցաշարի առաջին խաղում հայ ֆուտզալիստները 2:1 հաղթել էին Մոլդովայի հավաքականին։ Հայաստանի հավաքականը մրցաշարում վերջին հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 24-ին` մրցելով Վրաստանի թիմի դեմ, […]
Ավելին
Բրազիլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի պատասխան խաղում «Կորինտիանսը» Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» ստադիոնում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Վասկո դա Գամային»։ Դիմակայության առաջին խաղում կողմերը գոլեր չէին խփել։ Դորիվալ Ժունիորի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց Նիդերլանդների ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (55 գոլ) և ասիստենտ (36 գոլային փոխանցում) Մեմֆիս Դեպայը` աչքի ընկնելով 63-րդ րոպեին։ […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության բացման խաղում Մարոկկոյի ազգային հավաքականը A խմբում 2:0 հաշվով հաղթեց Կոմորյան կղզիների թիմին։ Վալիդ Ռեգրագիի գլխավորած թիմից 74-րդ րոպեին շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց «Օլիմպիակոսի» հարձակվող Այուբ Էլ Կաբին` դնելով հանդիպման վերջակետը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
1 2 3 4 734

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025