Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս մրցեց ադրբեջանական «Քարանախի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ անչափ լարված և համառ պայքարում, որն ավարտվեց 2:2 հաշվով։ Խաբի Ալոնսոյի թիմը հանդիպման ընթացքում պարտվում էր 0:2 հաշվով, սակայն կարողացավ դրամատիկ ոչ-ոքի կորզել։ Գերմանական ակումբի կազմից աչքի ընկան Ֆլորիան Վիրցն ու Պատրիկ Շիկը։ Վերջինս իր թիմին […]
Ավելին
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կենտրոնական կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոյին, ամենայն հավանականությամբ, չենք տեսնի Հայաստանի հավաքականում։ Ինսայդեր Իվան Կարպովը Telegram-ի իր ալիքում գրում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը, չնայած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ջանքերին, չի ցանկանում փոխել ֆուտբոլային քաղաքականությունը։ Աղբյուրի փոխանցմամբ` Կովալենկոն չի շտապում և հուսով է` հրավեր ստանալ Ռուսաստանի հավաքականից։ Sportball24-ը հղում կատարալով իր աղբյուրներին` հայտնում է, որ Ռուսաստանի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Կոպենհագենը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց մրցաշարի գործող հաղթող «Մանչեսթեր Սիթիին»` դուրս մնալով հետագա պայքարից։ Դանիական ակումբը 29-րդ րոպեին թիմային հիասքանչ գրոհ զարգացրեց, որը եզրափակեց Մոհամեդ Էլյունուսին։ Վերջինիս գրոհի վերջնամասում կրունկով տպավորիչ ասիստ կատարեց 19-ամյա իսլանդացի հարձակվող Օրի Օսկարսոնը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Կոպենհագենի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «քաղաքաբնակները» հաղթել էին 3:1 հաշվով։ Պատասխան խաղում մրցաշարի գորժող հաղթողը կրկին առավելության հասավ նույն` 3:1 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի թիմի գոլերը խփեցին Մանուել Ականջին, Խուլիան Ալվարեսն ու Էրլինգ Հոլանդը, հյուրերի կազմից աչքի ընկավ Մոհամեդ Էլյունուսին։ Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» […]
Ավելին
Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։ «Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ– Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա», Անգլիա), Վալտեր Բենիտես (ՊՍՎ, Նիդերլանդներ), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ») Պաշտպաններ – Գերման Պեցիելա («Բետիս», Իսպանիա), Նեուեն Պերես («Ուդինեզե», Իտալիա), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա», Պորտուգալիա), Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ», […]
Ավելին
ՄԼՍ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է կանոնավոր առաջնության 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Շոն Ջոնսոն («Տորոնտո») Պաշտպաններ – Արոն Էրերա (ԴիՍի «Յունայթեդ»), Մայլզ Ռոբինսոն («Ցինցինատի»), Նոա Էյլե («Նյու-Յորք Ռեդ Բուլ») Կիսապաշտպաններ – Անդրես Գոմես («Ռեալ Սոլթ Լեյք Սիթի»), Լուսիանո Ակոստա («Ցինցինատի»), Սելիո Պոմպեու («Սենթ Լյուիս Սիթի»), Յուլիան Գրեսել («Ինտեր Մայամի») Հարձակվողներ […]
Ավելին
Երիտասարդական Բուդնեսլիգայի հարավային գոտու 19-րդ տուրում «Մյունխեն-1860 » Մ-19-ը 3:2 հաշվով հաղթեց «Բավարիա» Մ-19-ին։ «Մյունխեն-1860»-ի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև 18-ամյա կենտրոնական կիսապաշտպան Մայք Գևորգյանը, ով դարձավ դուբլի հեղինակ` խփելով իր թիմի երկրորդ ու երրորդ գոլերը։ Պատանի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում արդեն 4 գոլ է խփել։ «Մյունխեն-1860» Մ-19-ն այս հաղթանակից հետո վաստակեց 30 միավոր և 14 թիմերի […]
Ավելին
Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են մասնակցելու` առաջիկա խաղերին։ «Պենտակամպիոնների» գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Էդերսոն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Բենտո («Ատլետիկո Պարանաենսե»), Ռաֆայել («Սան Պաուլո») Պաշտպաններ – Դանիլո («Յուվենտուսի», Իտալիա), Յան Կոուտո («Ժիրոնա», Իսպանիա), Այրթոն Լուկաս («Ֆլամենգո»), Վենդել («Պորտու», Պորտուգալիա), Լուկաս Բերալդո, Մարկինիոս (երկուսն […]
Ավելին
Մեկնարկել է Ռուսաստանի 3-րդ դիվիզիոնի 2024 թ. մրցաշրջանը, որի առաջին տուրում «Կրասնոդար 2»-ը սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ «Վելեսին»։ Հանդիպման միակ գոլը 76-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով խփեց Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Սլովակիայի Nike Liga-ի 22-րդ տուրում «Սլովան Բրատիսլավան» 2:0 հաշվով հաղթեց «Սպարտակ Տրնավային»։ Մայրաքաղաքային ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, ով 16-րդ րոպեին փայլում անցում ձեռնարկեց և գոլային փոխանցում կատարեց Վլադիմիր Վայսին։ Բարսեղյանը Սլովակիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում անցկացրած 22 խաղում խփել է 8 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Հայ ֆուտբոլիստը «Պոդբրեզովայի» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025