Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում «Այաքսը» հյուրընկալվելիս մրցեց նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում կողմերը գոլառատ խաղում չէին պարզել հաղթողին. գրանցվել էր 2:2 հաշիվը։ Պատասխան հանդիպումը նույնպես անցավ անչափ հետաքրքիր և համառ պայքարում, որն ավարտվեց «Այաքսի» հերոսական հաղթանակով։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով և շարունակվեց լրացուցիչ երկու խաղակեսում։ Հանդիպման հիմնական ժամանակում ամստերդամյան ակումբը կատարեց […]
Ավելին
Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադը» սեփական մարզադաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ ուզբեկական «Նավբախորի» նկատմամբ։ Հանդիպումն անհաջող ընթացք ստացավ «Ալ Իթիհադի» համար, քանի որ 25-րդ րոպեին Կարիմ Բենզեման տուգանայինի խաղարկումից հետո գլխի «դիպուկ» հարվածով գրավեց սեփական դարպասը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հովհաննես Հարությունյանը «Սոչի» տեղափոխվելուց ընդամենը 1,5 անց կվերադառնա «Փյունիկ»։ Ինսայդեր Իվան Կարպովը Telegram-ի իր ալիքում գրում է, որ ի սկզբանե գործարքն իրականացնելիս կողմերը պայմանավորվել էին, որ 24-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբին միանում է` իսպանացի մասնագետ Ռոբերտո Մորենոյի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքի մասնակցելու։ Կողմերը պայմանավորվել էին, որ եթե Հարությունյանը դառնա «Սոչիի» հիմնական կազմի ֆուտբոլիստ, կմնա ակումբում։ Հակառակ դեպքում […]
Ավելին
«Բարսելոնայի», «Սևիլիայի», «Յուվենտուսի», ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման։ Marca-ն հայտնում է, որ նախկին ֆուտբոլիստը նման պատիժ է ստացել Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկում բռնաբարություն կատարելու համար։ Բացի պատժից, Ալվեսը տուժող կողմին պետք է վճարի 150 հազ. եվրո տուգանք։ Պաշտպանական կողմը կարող է բողոքարկել այս որոշումը` դիմելով նախ Կատալոնիայի […]
Ավելին
Մեկնարկեց ՄԼՍ-ի 2024 թ. մրցաշրջանի կանոնավոր առաջնությունը։ «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոլթ Լեյք Սիթիի»։ Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեցի նաև համաշխարհային աստղեր Լեո Մեսսին ու Լուիս Սուարեսը, ովքեր մեկեկան գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել համապատասխանաբար Ռոբերտ Թեյլորին և Դիեգո Գոմեսին։ Խերարդո Մարտինոյի թիմի մեկնարկային կազմում էին նաև Ժորդի Ալբան ու […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Պորտուն» «Դրագաու» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը բավական դրամատիկ ավարտ ունեցավ. «վիշապները» հաղթանակ կորզեցին 90+4-րդ րոպեին։ Սերժիու Կոնսեյսաուի թիմից հերոսացավ բրազիլացի կիսապաշտպան Գալենոն, ով Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում խփեց արդեն 5-րդ գոլն ու գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։ 26-ամյա ֆուտբոլիստը նաև 4 ասիստ է կատարել մրցաշարի […]
Ավելին
Բրազիլական «Պալմեյրասի» 17-ամյա կենտրոնական հարձակվող Էնդրիկն սկսել է ակտիվացնել իր` «Ռեալ Մադրիդ» տեղափոխության հավելավճարները։ «Արքայական» ակումբի ապագա ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի առաջնության 9-րդ տուրում` գրավելով «Կորինտիանսի» դարպասը (2:2)։ Պատանի հարձակվողն արդեն 15 գոլ է խփել այն պահից ի վեր, երբ մադրիդյան ակումբը հայտարարեց նրա տրանսֆերն իրականացնելու մասին։ Globo Esporte-ն հայտնում […]
Ավելին
Սլովակիայի Nike Liga-ի 20-րդ տուրում «Սլովանը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Զլատե-Մորավցեին»։ Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Տիգրան Բարսեղյանը, ով երկու գոլային փոխանցում կատարեց` օգնելով աչքի ընկնել Ժերսոն Ռոդրիգեսին ու Նինո Մարչելիին։ Բարսեղյանը Սլովակիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում դարձել է արդեն 9 գոլային փոխանցման հեղինակ և «Պոդբրեզովայի» պաշտպան Պետեր Կովաչիիի հետ Nike Liga-ի […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 20-րդ տուրում «Ալ Շաբաբը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Դամակին»։ Հյուրերի կազմից նորամուտը նշեց խորվաթ անվանի ֆուտբոլիստ Իվան Ռակիտիչը, ով 82-րդ րոպեին հեռահար շքեղ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին։ Այս հաղթանակից հետո «Ալ Շաբաբը» վաստակեց 24 միավոր և բարձրացավ 10-րդ հորիզոնական։ «Դամակը», 30 միավորով, 6-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում «Սլովան Բրատիսլավան» Գրացի «Մերկուր Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց ավստրիական «Շտուրմի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «Սլովանը» գրեթե ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին` պարտվելով խոշոր` 1:4 հաշվով։ Ավստրիական ակումբի գոլերը խփեցին Միկա Բիերիթը, Յոն Գորենց Ստանկովիչը, Օթար Կիտեիշվիլին ու Ամադի Կամարան։ Հյուրերի կազմից միակ գոլը խփեց Ժերսոն Ռոդրիգեսը։ Նշենք, որ «Սլովանի» կազմից հանդիպմանը մասնակցեց […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023