Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հայտնում է РБ Спорт–ը։ Միլանյան գրանդը վաղուց հետևում է հայ ֆուտբոլիստի խաղին և նրա տրանսֆերը գնելու հարցում պատրատսվում է առաջարկ անել ռուսական ակումբին։ Հաղրոդվում է, որ «ներաձուրիին» 24-ամյա Սպերցյանին ձեռք բերել խորհուրդ է տվել «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական դաշտում 5:0 հաշվով ջախջախեց Վորոնեժի «Ֆակելին»։ Տանտերերի կազմում 63-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն արդեն 66-րդ րոպեին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով գրավեց մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:0։ 24-ամյա ֆուտբոլիստը նաև ասիստ կատարեց ու օգնեց նիգերիացի հարձակվող Օլակունլե Օլուսեգունին խփել «Կրասնոդարի» […]
Ավելին
Մոլդովայի չեմպիոնական փլեյ-օֆֆ-ի երրորդ տուրում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում ոչ-ոքի է գրանցել գործող չեմպիոն «Պետրոկուբի» դեմ խաղում. գրանցվել է 1:1 հաշիվը։ Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 76-րդ րոպեին բացել է հաշիվն ու «Շերիֆ» տեղափոխվելուց հետո խփել առաջին գոլը։ Միսլավ Կարոգլանի գլխավորած թիմը 5 միավորով երկրորդ տեղում է, […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 5-րդ խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիա Յունիոնին»։ Տանտերերի կազմում 55-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, որն արդեն 57-րդ րոպեին խփել է իր թիմի երկրորդ գոլն ու լուսատախտակին վառել 2:0 հաշիվը։ Խավիեր Մասկերոնայի գլխավորած թիմից աչքի է ընկել նաև Ռոբերտ Թեյլորը, իսկ […]
Ավելին
Դորիվալ Ժունիորը հեռացվել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է երկրի ֆուտբոլային համադաշնության մամուլի ծառայությունը։ 62-ամյա մասնագետը պաշտոնն ստանձնել էր 2024 թ. հունվարին։ «Պենտակամպիոնները» նրա գլխավորությամբ 16 խաղում տարել են 7 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքի, կրել 3 ոչ-ոքի։ Ժունիորի գլխավորությամբ վերջին խաղում բրազիլացիներն աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 14-րդ […]
Ավելին
Բրազիլայի հավաքականում մարզչական փոփոխություն է սպասվում, հայտնում է UOL-ը։ «Պենտակամպիոնների» գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորի հեռացումը միայն ժամանակի հարց է։ Բրազիլիայի ֆուտբոլային համադաշնությունը (CBF) սկսել է Ժունիորին փոխարինելու թեկնածուներ դիտարկել, որոնց թվում են Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Կառլո Անչելոտին («Ռեալ Մադրիդ») և Ժորժե Ժեզուշը («Ալ Հիլալ»)։ Թեկնածուների թվում է նաև «Պալմեյրասի» գլխավոր մարզիչ Աբել Ֆեռեյրան։ Նշվում […]
Ավելին
Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 14-րդ տուրի Բոլիվիա – Ուրուգվայ (0:0) հանդիպումը կայացել է աշխարհի ամենաբարձրադիր ստադիոնում, գրում է Marca-ն։ Հանդիպումը տեղի է ունեցել Բոլիվիայի Էլ Ալտո քաղաքի «Մունիսիպալ» մարզադաշտում, որը գտնվում է ծովի մակարդակից 4150 մետր բարձրության վրա։ Այն ամենաբարձր ստադիոնն է, որտեղ անցկացվում են միջազգային հանդիպումներ։ Աշխարհում ծովի մակարդակից […]
Ավելին
Նոր Զելանդիայի ու Իրանի հավաքականները նվաճել են աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի ուղեգիր։ Նորզելանդացիներն Ավստրալիայի և Օվկիանիայի ընտրական գոտու փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել են Նոր Կալեդոնիայի հավաքականին և պատմության մեջ երրորդ անգամ նվաճել Մուդնիալի ուղեգիր։ Նրանք նախորդ անգամ քառամյակի գլխավոր մրցաշարին մասնակցել են 2010 թվականին։ Նոր Կալեդոնիայի թիմն էլ հնարավորություն է ստացել մասնակցելու […]
Ավելին
Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 14-րդ տուրում Արգենտինայի ազգային հավաքականը Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում մրցել է Բրազիլիայի թիմի դեմ։ «Ալբիսելեստեն» ֆանտաստիկ հանդիպում է անցկացրել` 4:1 հաշվով ջախջախելով «պենտակամպիոններին»։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Խուլիան Ալվարեսը, Էնցո Ֆերնանդեսը, Ալեքսիս Մաքալիսթերն ու Ջուլիանո Սիմեոնեն, բրազիլացիներից աչքի է ընկել Մաթեուս Կունյան։ […]
Ավելին
Արգենտինայի ազգային հավաքականը նվաճել է աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի ուղեգիր։ «Ալբիսելեստեի» ուղեգիրն ամրագրվեց Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 14-րդ տուրի Բոլիվիա – Ուրուգվայի գոլազուրկ հանդիպման շնորհիվ։ Արգենտինացիները ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու ընտրական մրցաշարում 13 խաղից հետո 28 միավոր ունեն և այլևս չեն կարող զբաղեցնել 6-րդ տեղից ցածր դիրք։ 7-րդ տեղը զբաղեցնող Բոլիվիան 14 միավոր ունի […]
Ավելին
1 11 12 13 14 15 653

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023