Ռումինական Սուպերլիգայի 22-րդ տուրում «Ֆարուլը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ունիվերսիտայա Կրայովային»։ «Ֆարուլի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Նարեկ Գրիգորյանը, ով 43-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Լուի Մունտյանուին։ Նշենք, որ 22-ամյա կիսապաշտպանը Կոստանցա քաղաքը ներկայացնող ակումբի կազմում առաջին արդյունավետ գործողությունը կատարեց։ Հիշեցնենք, որ Գրիգորյանը «Ֆարուլի» շարքերը համալրել է 2023 թ. օգոստոսին և մինչ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Պարի ՆՆ»-ի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը` ՖԱԼ-ը ներկայացնող «Ալանիայի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանի հետ։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Հեղինակավոր Transfermarkt կայքը հայտնում է, որ Նիժնի Նովգորոդը ներկայացնող ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Ալանիային» վճարել է 100 հազ. եվրո։ Հավելենք, որ Ծառուկյանը «Ալանիայի» կազմում […]
Ավելին
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը շարունակում է մնալ եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է Metaratings-ը, ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եղել «Բոլոնիան», «Լացիոն» և «Սևիլիան»։ Այդուհանդերձ, մոսկովյան ակումբը հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ դեռևս որևէ առաջարկ չի ատացել։ Հավելենք, որ Նաիր Տիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում դարձել […]
Ավելին
«Փյունիկն» ու լեհական «Պոգոն Շեցինն» այժմ մարզական հավաք են անցկացնում Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Հունվարի 20-ին «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, երբ հարցազրույց էր տալիս ակումբի մամուլի ծառայությանը, «Փյունիկի» ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանը, Արտակ Գրիգորյանը և Էդգար Մալաքյանն ընդհատել են այն։ Վահանը ժպիտով է ընդունել տեղի ունեցածը և հարցազրույցի ընթացքում շեշտել, որ նրանք Հայաստանից են։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի հետ։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը ղազախական «Աստանան» էր, որի կազմում հանդես է եկել 2022-24 թթ.` անցկացրած 64 խաղում դառնալով 2 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Հավելենք, որ Հովհաննիսյանը 7 տարի […]
Ավելին
Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Ինտերը» 3:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։ «Ներաձուրիների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 87-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Դավիդե Ֆրատեզիին` դառնալով գոլային փոխանցման հեղինակ։ Հավելենք, որ 34-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 27 խաղում դարձել է 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայությունում «Ինտերը» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադ մրցեց «Լայցիոյի» դեմ։ Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «ներաձուրիները» ունեին խաղային լուրջ առավելություն` «արծիվներին» խոշոր` 3:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմից մեկական անգամ աչքի ընկան Մարկուս Թյուրամը, Հական Չալհանօղլուն ու Դավիդե Ֆրատեզին։ Հավելենք, որ միլանյան ակումբի կամզից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 87-րդ րոպեին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է ռումինական «Կլուժի» կենտրոնական հարձակվող Լուկա Յուրիչիչին։ Վարձակալական պայմանագրի մանրամասների մասին չեն հաղորդվում։ Նշենք, որ 27-ամյա հարձակվողը «Փյունիկի» կազմում արդեն հանդես է եկել 2022-23 թթ.` անցկացրած 46 խաղում դառնալով 25 գոլի հեղինակ։ Բոսնիացի հարձակվողը 2023 թ. օգոստոսին տեղափոխվեց «Կլուժ», որի կազմում անցկացրել է 17 հանդիպում` խփելով 2 […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը տեղափոխվել է հունգարական «Ֆերենցվարոշ»։ Ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ Նիժնի Նովգորոդը ներկայացնող ակումբն արդեն փոխարինող է գտել Սևիկյանի համար։ Աղբյուրի փոխանցմամբ` «Պարի ՆՆ»-ը համաձայնության է հասել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը` ՖԱԼ-ը ներկայացնող «Ալանիայի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանի տրանսֆերի հարցում։ Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը «Պարի ՆՆ»-ի հետ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը հեռացել է «Աստանայից»։ Sportball24-ը հայտնում է, որ 31-ամյա պաշտպանը կարիերան Չինաստանում շարունակելու տարբերակ ունի, սակայն հայ ֆուտբոլիստը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Նշվում է, որ Հարոյանն այլ տարբերակներ նույնպես դիտարկում է։ Օրեր առաջ Հարոյանը հերքել էր, որ կարիերան շարունակելու է «Նոայի» կազմում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023