Շվեդիայի երրորդ դիվիզիոնի 8-րդ տուրում «Ասիրիսկան» տանը 2:1 հաշվով հաղթել է «Էսկիլստունային»։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է հայ կիսապաշտպան Էդմոնդ Ղուկասյանը, որը 42-րդ րոպեին գրավել է կրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևել իր թիմին։ 21-ամյա ֆուտբոլիստն այս տարվա մարտին է տեղափոխվել «Ասիրիսկա» և առաջին գոլ խփեց նոր ակումբում։ «Ասիրիսկան» 9 միավորով 11-րդ տեղում է 16 ակումբների […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվից» կարող է տեղափոխվել մոսկովյան մեկ այլ ակումբ` «Սպարտակ», հաղորդում է Metaratings-ը։ «Սպարտակը» ցանկանում է ամրապնդել պաշտպանության ձախ եզրը և նոր ֆուտբոլիստ է փնտրում այդ դիրքի համար։ Ստեղծված իրավիճակում «կարմրասպիտակներին» առաջարկել են 26-ամյա Թիկնիզյանի ծառայությունները։ «Սպարտակը», այդուհանդերձ, այդ դիրքի համար նախապատվությունը տալիս է երիտասարդ լեգեոներներին։ Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի դեմ […]
Ավելին
Հայաստանի նորընծա չեմպիոն «Նոան» 2025/26 մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայում և պայքարը կսկսի որակավորման առաջին փուլից։ «Նոան» կլինի վիճակահանության առաջին զամբյուղում։ Արդեն հայտնի են Ռուի Մոտայի գլխավորած թիմի 14 հավանական մրցակիցների 13-ը. Վերոնշյալ ակումբներին կմիանա նաև Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնը։ Ամենայն հավանականությամբ` այդ ակումբը կլինի «Զրինսկի Մոստարը», որն առաջնության ավարտից երկու տուր առաջ 4 միավորի […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայում կայացել են նախավերջին` 37-րդ տուրի հանդիպումները. առաջատար «Նապոլին» մրցակցի դաշտում մրցել է «Պարմայի» դեմ։ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն իներտ հանդիպում է անցկացրել ու չի կարողացել կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվել է 0:0 հաշիվը։ «Նապոլին» երկրորդ խաղում անընդմեջ միավորներ է կորցրել. նախորդ տուրում «աձուրին» տանը չէր հաղթել «Ջենոային» (2:2)։ Մրցակցի սայթաքումից չի կարողացել օգտվել […]
Ավելին
Արգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ադորյանը 23 տարեկան է, ծնվել է Արգենտինայի Սան Պեդրո քաղաքում, խաղում է աջ կիսապաշտպանի դիրքում։ Նա «Բանֆիլդի» սան է և Արգենտինայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 11 խաղում 1 գոլ է խփել։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 6-ին ընկերական հանդիպում […]
Ավելին
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց «Արարատ-Արմենիայի» դեմ։ «Նոան» համառ պայքարում հաղթեց 3:1 հաշվով` դառնալով Հայաստանի կրկնակի գավաթակիր։ Ռուի Մոտայի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Էլդեր Ֆերեյրան, մեկ գոլ խփեց Մաթեուս Այասը, «Արարատ-Արմենիայից» աչքի ընկավ Մարիուս Նուբիսին։ «Նոան» ոսկե դուբլ գրանցեց։ Ակումբն օրեր առաջ էլ պատմությաբ մեջ առաջին անգամ նվաճել […]
Ավելին
Հայ պաշտպան Մարկ Գևորգյանը գրեթե մեկ տարի անց վերադարձել է խաղադաշտ ու նորամուտը նշել գերմանական «Հանովերի» երիտասարդական թիմում։ 19-ամյա ֆուտբոլիստը Քյոլնի «Վիկտորիայի» դեմ Երրորդ Բունդեսլիգայի 37-րդ տուրի հանդիպման (0:2) 73-րդ րոպեին փոխարինման է մտել, 76-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով։ Նա առաջին հանդիպումն է անցկացրել «Հանովերում»։ Գևորգյանը նախորդ ամռանն է տեղափոխվել «Հանովեր», սակայն ծանր վնասվածք էր […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Կրասնոդարը» Մոսկվայում հյուրընկալվելիս մրցեց ԲԿՄԱ-ի դեմ։ Հանդիպման ընթացքում վճռորոշ եղավ 69-րդ րոպեին վենեսուելացի հարձակվող Սաուլ Գարիրապայի խփած միակ գոլը. ԲԿՄԱ-ն հաղթեց 1:0 հաշվով։ «Կրասնոդարի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց թիմի ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Բանակայիններից» էլ 89-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի Մ-21 հավաքականի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը։ […]
Ավելին
Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում մրցեց «Փյունիկի» դեմ։ Ռուի Մոտայի գլխավորած թիմը Հովհաննես Համբարձումյանի ու Ներմին Զոլոտիչի գոլերի շնորհիվ հաղթեց 2:1 հաշվով։ Հյուրերից աչքի ընկավ Դանիլ Կուլիկովը։ «Նոան» վաստակեց 71 միավոր և առաջնության ավարտից երեք տուր առաջ անհասանելի դարձավ մրցակցիների համար` պատմության մեջ առաջին անգամ դառնալով Հայաստանի չեմպիոն։ «Փյունիկը» […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին դժգոհել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման մրցավարությունից. «Համաձայն եմ մարզչի հետ. բոլոր վիճահարույց դրվագներում մրցավարը մրցակցի օգտին էր որոշում կայացնում։ Սա առաջին դեպքը չէ, երբ մեզ հետ նման կերպ է վարվում այս մրցավարը, ու կարծում եմ` ՈՒԵՖԱ-ն պետք է ուշադրություն դարձնի կատարվածին։ Կան բաներ, որոնք չեմ հասկանում ու դրանք […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023