Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայի ստադիոնում մրցեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։ Համառ պայքարում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 0:0 հաշիվը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց հունգարական «Դյորի» դեմ։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վստահ հանդիպում անցկացրեց և հաղթեց 2:1 հաշվով։ «Նռնագույններից» աչքի ընկան Մարիուս Նուբիսին և Դանիլ Կուլիկովը, իսկ «Փյունիկի» պաշտպան Ալեքսանդր Միլկովիչն անմեղ իրավիճակում գնդակն ուղարկեց սեփական դարպասը` գրանցելով ինքնագոլ։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցում է հունգարական «Դյորի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո «նռնագույնները» 22-րդ րոպեին 11-մետրանոցից Մարիուս Նուբիսիի խփած գոլի շնորհիվ հաղթում են 1:0 հաշվով։ «Արարատ-Արմենիան» էլ Ավանի ակադեմիայի մարզադաշտում մրցում է ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։ Առաջին խաղակեսում կողմերը գոլերը չեն խփել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայի մարզադաշտում կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով. Այդ հանդիպմանը զուգահեռ «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի հունգարական «Դյորի»։ Այդ հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կարող […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի «Ֆերենցվարոշ» – «Նոա» դիմակայության պատասխան հանդիխման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար – Ռոբերտ Ջոնս։ Եզրային մրցավարներ – Դանիել Ռոբաթան, Քրեյգ Թեյլոր։ Չորրորդ պաշտոնյա – Էնդրյու Քիթչեն։ VAR-ի մրցավարներ – Ջոն Բրուքս, Սթիվ Մերեդիթ։ Բոլոր մրցավարներն Անգլիայից են։ 38-ամյա Ջոնսը կարիերայում 92 հանդիպում է սպասարկել Անգլիայի Պրեմիեր լիգայում, […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը տեղափոխվել է Իսրայելի Սուպերլիգայում հանդես եկող «Բնեյ Սախնին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիրը կնքել են «1+1» սկզբունքով։ 29-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժն» էր, որի կազմում 21 խաղում 3 գոլ է խփել։ «Բնեյ Սախնինը» Սուպեր լիգայի 2024/25 մրցաշրջանում 36 միավորով զբաղեցրել է 10-րդ տեղը։ Սախնինը ներկայացնող […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը մոտ է «Քյոլնից» Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» տեղափոխվելուն, գրում է NOZ-ը։ «Օսնաբրյուկն» այժմ բանակցում է 32-ամյա ֆուտբոլիստի հետ և, ամենայն հավանականությամբ, շուտով համաձայնության կհասնի նրա հետ։ Ադամյանը 2022 թ. հուլիսին է «Քյոլն» տեղափոխվել, 60 խաղում 4 գոլ է խփել, կատարել 7 ասիստ։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը նա վարձավճարով […]
Ավելին
«Սլավիա Պրահան» բուլղարական «Բոտևից» ձեռք է բերել կիսապաշտպան Իզուչուկվու Օկոնկվոյին, հայտնում է չեխական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են 3 տարվա պայմանագիր։ Օկոնկվոն թիմին կմիանամ մուտքի վիզայի հետ կապված խնդիրը լուծելուց հետո։ Transfermarkt-ի տվյալներով` 19-ամյա ֆուտբոլիստը կխաղա «Սլավիայի» երիտասարդական թիմում։ Նիգերիացի կիսապաշտպանը 2024/25 մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս Չարենցավանի «Վանում»։ Նա ակումբում 30 խաղում 8 […]
Ավելին
«Կրասնոդարը» ձեռք է բերել «Օսերի» վինգեր Գաետան Պերենին, հայտնում է «ցլերի» մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի չեմպիոնը 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2028 թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Կրասնոդարը» ֆրանսիացի կիսապաշտպանի տեղափոխությար համար վճարել է 5 միլիոն եվրո։ Պերենը նախորդ մրցաշրջանում 34 խաղում 10 գոլ է խփել, 11 գոլային փոխանցում կատարել, դարձել Ֆրանսիայի Լիգա 1-ի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս մրցեց Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ։ Հանդիպման ընթացքում դարպասի մեկ գրավում եղավ. Սերբիայի չեմպիոնը հաղթեց 1:0 հաշվով, իսկ միակ գոլը 30-րդ րոպեին խփեց Բրունո Դուարտեն։ Հյուրերը 41-րդ րոպեին հարավկորեացի պաշտպան Սոլ Յոն Վուի հեռացումից հետո հանդես են եկել 10 ֆուտբոլիստներով։ «Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023