Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզի Օլիմպիական խաղերում դարձավ արծաթե մեդալակիր։ Եզրափակիչում հայ ըմբիշը գոտեմարտեց իրանցի Մոհամադհադի Սարավիի դեմ և պարտվեց 1:4 հաշվով։ Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը նախկինում արդեն երեք մեդալ նվաճել էր Օլիմպիական խաղերում։ Նա 2012 թ. դարձել է բրոնզե, 2016 թ.` ոսկե, իսկ 2021 թ.` արծաթե մեդալակիր։ Ալեքսանյանը […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ 32-ամյա հայ ըմբիշը եզրափակիչում գոտեմարտելու է Իրանը ներկայացնող Մոհամադհադի Սարավիի դեմ։ Վճռորոշ գոտեմարտի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Ամոյանը գոտեմարտեց Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանին և հաղթեց 6:5 հաշվով։ Ամոյանն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին և կարողացավ առաջին փորձից դառնալ մեդալակիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը (67 կգ) պարտվեց կիսաեզրափակիչում։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը գոտեմարտեց Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Սայիդ Էսմայիլի Լեյվեսիի դեմ և պարտվեց 4:10 հաշվով։ 27-ամյա Գալստյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին և օգոստոսի 8-ին կպայքարի բրոնզե մեդալակիր դառնալու համար։ Նրա մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը, Եվրոպայի առաջնությունների եռակի […]
Ավելին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը (77 կգ) գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ամոյանը մրցելու է Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանի հետ։ Գոտեմարտը Երևանի ժամանակով մեկնարկելու է մոտ 20:57-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը (67 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչում 27-ամյա ըմբիշը գոտեմարտելու է իրանցի Սայիդ Էսմայիլի Լեյվեսիի դեմ։ Գոտեմարտը Երևանի ժամանակով մեկնարկելու է մոտ 20:22-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 8-ի մրցումային օրը պայքարը կսկսի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (57 կգ)։ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր Հարությունյանն իմացել է առաջին մրցակցին և 1/8 եզրափակիչում մրցելու է մեքսիկացի Ռոման Բռավո-Յանգի դեմ։ Օրվա առաջին գոտեմարտերը կայանալու են առավոտյան մրցահերթում և մեկնարկելու են Երևանի ժամանակով 13:00-ին։ […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 7-ի մրցումայի օրը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը (77 կգ) գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար։ Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Ամոյանը բրոնզե եզրափակիչում մրցելու է մեկ այլ հայ ըկբիշ, Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանի հետ։ 28-ամյա Վարդանյանը աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է, Ասիական խաղերի կրկնակի բրոնզե […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 7-ի մրցումային օրը պայքարն սկսեց նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Գալաստյանը (67 կգ)։ Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր Գալստյանը 1/8 եզրափակիչում գոտեմարտեց էկվադորցի Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյի հետ և հաղթեց 3:2 հաշվով։ 27-ամյա ըմբիշը պայքարը շարունակելու է քառորդ եզրափակիչում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Փարիզի Օլիմպիական խաղերի օգոստոսի 7-ի մրցումային օրը պայքարի մեջ մտավ աթլետիկայից Հայաստանի միակ ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը։ 28-ամյա մարզիկը հանդես եկավ 800 մետր վազքի որակավորման փուլում և 1:49:91 րոպե արդյունքով Հայաստանի ռեկորդ սահմանեց։ Ցավոք, հայ վազորդը երրորդ մրցուղոււմ զբաղեցրեց վերջին` 9-րդ տեղը և չհաղթահարեց որակավորման փուլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023