Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ջոն վան’տ Սխիպը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ 61-ամյա մասնագետի պայմանագիրը ստորագրվել է «1+1» ձևաչափով։ Նա պարտականություններին կանցնի 2025 թ. մարտի 1-ից, իսկ նրա օգնականը կլինի Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը։ Ջոն վան’տ Սխիպը նախկինում մարզել է Ամստերդամի «Այաքսը», Հունաստանի ազգային հավաքականը, «Զվոլեն», ավստրալական «Մելբուռն Սիթին», մեքսիկական […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու Յոն վան’տ Սխիպը, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ 61-ամյա մասնագետը նախկինում մարզել է Ամստերդամի «Այաքսը», Հունաստանի ազգային հավաքականը, «Զվոլեն», ավստրալական «Մելբուռն Սիթին», մեքսիկական «Չիվասը» և «Տվենտեն», իսկ Նիդերլանդների ազգային հավաքականում եղել է Մարկո վան Բաստենի օգնականը։ Նիդերդլանցի մասնագետը 2024 թ. հուլիսից նոյեմբեր զբաղեցրել է «Այաքսի» տեխնիկական տնօրենի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հանդիպման մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Իշտվան Կովաչ (Ռումինիա), Եզրային մրցավարներ – Միխայ Մարիկա, Ֆերենց Տունոդ (երկուսն էլ` Ռումինիա) Չորրորդ մրցավար – Հորացիու Ֆեսնիկ (Ռումինիա), VAR համակարգի պատասխանատուներ – Դենիս Հեգլեր (Նիդերլանդներ), Տոմաշ Կվյատկովսկի (Լեհաստան)։ Հիշեցնենք, […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրում «Բետիսը» «Բենիտո Վիլյամարին» ստադիոնում 3:0 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսիեդադին»։ Անդալուզյան ակումբից փայլել է բրազիլացի անվանի վինգեր Անտոնին, որը գոլ է խփել, կատարել ասիստ, ինչպես նաև վաստակել 11-մետրանոց։ «Բետիսից» դուբլ է գրանցել Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Մարկ Ռոկան։ Անտոնիի վաստակած 11-մետրանոցը, սակայն, Ջովանի Լո Չելսոն չի կարողացել գոլով ավարտել. «Ռեալ […]
Ավելին
Բրազիլիայի Լիգա Պաուլիստայի (Խմբ.` Սան Պաուլո նահանգի առաջնությունը) 10-րդ տուրում «Սանթոսը» տանը 3:1 հաշվով հաղթել է երկրի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ագուա Սանտային»։ Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև աստղային հարձակվող Նեյմարը, որը 14-րդ րոպեին դիպում է եղել 11-մետրանոցից և «Սանթոս» վերադառնալուց հետո խփել առաջին գոլը։ 33-ամյա ֆուտբոլիստը 70-րդ րոպեին նաև ասիստ է կատարել ու օգնել […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուսը» սեփական դաշտում մրցեց «Ինտերի» դեմ։ Հանդիպումն անցավ անչափ լարված, համառ ու դիտարժան պայքարում, որն ավարտվեց «բիանկոներիի» հաղթանակով` 1:0 հաշվով։ Տիագո Մոտայիի գլխավորած թիմից 73-րդ րոպեին հերոսացավ Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։ Գոլային դրվագում ֆանտաստիկ գորոծողություններով աչքի ընկավ թուրինյան գրանդի նորեկ Ռանդալ Կոլո Մուանին, որը տպավորիչ անցում ձեռնարկեց ու ասիստ կատարեց […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։ «Կարմիր սատանաները» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կրեցին 12-րդ պարտությունը և մրցակցին զիջեցին 0:1 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 13-րդ րոպեին խփեց Ջեյմս Մեդիսոնը։ «Տոտենհեմը» 30 միավորով բարձրացավ 12-րդ տեղ, մանկունյական ակումբը 29 միավորով նահանջեց 15-րդ տեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում մրցեց «Վուլվերհեմփթոնի» դեմ։ Համառ պայքարում անցած խաղում մերսիսայդյան գրանդը կարողացավ հաղթել 2:1 հաշվով։ Արնե Սլոթի գլխավորած թիմից աչքի ընկան Լուիս Դիասն ու Մոհամեդ Սալահը, «Վուլվզի» գոլը խփեց Մաթեուս Կունյան։ «Լիվերպուլը» վաստակեց 60 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսկը։ Մոտակա հետապնդող «Արսենալն» ունի 53 միավոր։ «Վուլվզը» 19 միավորով […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում «Կոմոն» «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում արտագնա խաղում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ Հյուրերը կարողացան անակնալ մատուցել ու հաղթել 2:0 հաշվով։ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմի գոլերը խփեց Ասանե Դիաոմ ու Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Նիկո Պասը։ Նշենք, որ 19-ամյա Դիաոն հունվարին է 12 միլիոն եվրոյով «Բետիսից» տեղափոխվել «Կոմո» և 7 խաղում խփել է արդեն […]
Ավելին
Երկրորդ Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» սեփական դաշտում մրցում է «Համբուրգի» դեմ։ Տանտերերի մեկնարկային կազմում է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը 6-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասն ու բացեց հաշիվը։ 31-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփում երկրորդ խաղում անընդմեջ։ Նախորդ տուրում նա գրավել էր նաև «Գրոյթեր Ֆյուրթի» դարպասը։ Հիշեցնենք, որ Ադամյանը հունվարին է «Քյոլնից» […]
Ավելին
1 88 89 90 91 92 2,074

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023