Մադրիդի «Ռեալի» և Բարզիլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Մարսելոն ֆանտաստիկ հնարք է կատարել Իսպանիայի Քինգս լիգայի հանդիպումներից մեկի ժամանակ Լեգենդար ֆուտբոլիստը հանդես է գալիս մեդիա լիգայի «Սկուլ» թիմում։ 37-ամյա Մարսելոն այս տարվա փետրվարին է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Նա «Ռեալում» հանդես է եկել 2007-2022թթ., 546 խաղում խփել է 38 գոլ, կատարել 104 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկությունում կայացել են 1/64 եզրափակիչի հանդիպումները։ Մրցաշարի այդ փուլից պայքարի մեջ մտան նաև Լա լիգայի գրեթե բոլոր ակումբներն ու Սեգունդայի ներկայացուցիչները։ Կայացած խաղերում գրանցվել է 210 գոլ. Նշենք, որ «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», Մադրիդի «Ատլետիկոն» ու Բիլբաոյի «Ատլետիկը» պայքարը կսկսեն 1/16 եզրափակիչից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեկնարկել է աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրի Հայաստան – Հունգարիա հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Տոմս հնարավոր է ձեռք բերել tickets.ffa.am կայքից։ Յուրաքանչյուր մարդ երկու տոմսից ավելի չի կարող գնել։ Տոմսի QR կոդը կակտիվանա միայն հանդիպման օրը։ Տոմս գնելուց առաջ հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում։ Նույնականացման […]
Ավելին
Լուչիանո Սպալետին նշանակվել է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ 66-ամյա մասնագետը նախկինում մարզել է Իտալիայի ազգային հավաքականը, «Նապոլին», Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», «Ռոման» և այլ ակումբներ։ «Նապոլին» Սպալետիի գլխավորությամբ դարձել է Իտալիայի չեմպիոն, «Ռոման»` երկրի կրկնակի գավաթակիր, Սուպերգավաթակիր, «Զենիթը»` Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, մեկական […]
Ավելին
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բայերը» լրացուցիչ ժամանակում հյուրընկալվելիս 4:2 հաշվով թրիլերային հաղթանակ է տարել Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Պադերբորնից»։ 58-րդ «Պադերբորնի» պաշտպան Ֆելիքս Գյոտցեն վերջին հույսի խախտման համար հեռացվել է դաշտից։ «Դեղագործները» տուգանայինի իրավունք են վաստակել, որը ֆանտաստիկ հարվածով դարպասի գրավմամբ եզրափակել է Ալեխանդրո Գրիմալդոն։ Ի դեպ, իսպանացի պաշտպանը խփել է կարիերայի 50-րդ գոլը։ Թվում […]
Ավելին
Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցը «Ֆլամենգոն» է։ Բրազիլական ակումբը կիսաեզրափակիչի պատասխան խաղում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել արգենտինական «Ռասինգի» հետ։ Դիմակայության առաջին խաղում Ֆելիպե Լուիսի գլխավորած թիմը 88-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Մարկոս Ռոխոյի խփած ինքնագոլի շնորհիվ հաղթել էր 1:0 հաշվով։ «Ֆլամենգոն» անցնող 7 տարում արդեն չորրորդ անգամ է դուրս գալիս Լիբերտադորեսի գավաթի խաղարկության […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին մկանային վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ինդայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրել էր, որ 22-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով կբացակայի 3-4 շաբաթ։ Այդուհանդերձ, DAZN-ը պնդում է, որ իսպանացի կիսապաշտպանի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է, ու նա բաց կթողնի 6-7 շաբաթ։ Պեդրին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 13 խաղում 2 գոլ ու 2 […]
Ավելին
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության հոկտեմբերի 30-ի մրցումային օրը Հայաստանի երեք ներկայացուցիչ դուրս կգա մրցահարթակ։ Տիգրան Կարապետյանը և Նարեկ Գրիգորյանը (երկուսն էլ` 71կգ) կմասնակցեն երիտասարդների պայքարին, որոնց մրցելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին։ Կարապետյանը և Գրիգորյանը երկամարտի համար պատվիրել են ամենաբարձր` 310-ական կիլոգրամ։ Մինչև 23 տարեկանների պայքարին կմասնակցի Եվրոպայի […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Լիվերպուլը» սեփական դաշտում 0:3 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին»։ Լոնդոնյան ակումբից դուբլ գրանցեց Իսմայիլա Սարը, մեկ գոլ էլ խփեց Յերեմի Պինոն։ Մերսիսայդյան գրանդը հանդիպմանը մասնակցում էր երկրորդ կազմով։ Ակումբի գլխավոր մարզիչ Արնե Սլոթը մի շարք առաջատարների հանգստանալու հնարավորություն էր տվել։ «Լիվերպուլը», որը բոլոր մրցաշարերի վերջին 7 խաղերում 6 պարտություն է […]
Ավելին
«Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Լուչիանո Սպալետին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերն ամբողջական համաձայնության են հասել և պայմանագիր կստորագրեն մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ Համաձայնագիրը կերկարաձգվի ևս մեկ տարով, եթե «բիանկոներին» ընթացիկ մրցաշրջանի վերջում նվաճի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ 66-ամյա Սպալետին պաշտոնում կփոխարինի Իգոր Տուդորին։ Խորվաթ մասնագետը հոկտեմբերի 27-ին է պաշտոնանկ արվել «Յուվենտուսից»։ Սպալետին […]
Ավելին
1 55 56 57 58 59 2,263

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025