Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ինտեր Մայամին» 11-մետրանոցներով հաղթեց «Դալասին»։ «Ինտեր Մայամիի» կազմից 85-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին` լուսատախտակին վառելով 4:4 հաշիվը։ Նշենք, որ արգենտինացի հարձակվողը մրցաշարի շրջանակում անցկացրած 4 խաղում խփել է արդեն 7 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս մրցեց «Դալասի» դեմ։ Հանդիպումը պարզապես թրիլլերային սցենար ունեցավ, որի հիմնական ժամանակն ավարտվեց 4:4 հաշվով։ Հանդիպման ընթացքում «Դալասը» նախ հաղթում էր 3:1, ապա` 4:2, սակայն 80-րդ և 85-րդ րոպեներին գոլեր բաց թողեց և ձեռքից բաց թողեց առավելությունը։ Կրկին փայլեց «Ինտեր Մայամիի» նորեկ Լեո Մեսսին, ով դարձավ դուբլի […]
Ավելին
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի Սուպերգավաթի 2023 թվականի հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը»։ Հիմնականում հավասար պայքարում ընթացող խաղում «քաղաքաբնակները» 77-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Քոուլ Պալմերի խփած հիանալի գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։ Թվում էր` Պեպ Գվարդիոլայի թիմն այլևս բաց չի թողնի հաղթական հաշիվը, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «Արսենալի» […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտն» ընդհանուր դիմակայությունում զիջեց հունգարական «Դեբրեցենին»` պարտվելով միայն 11-մետրանոցներով։ Այդ դիմակայությունում որքան էլ բարդ էր հավատալ, որ «Ալաշկերտը» կկարողա ինտրիգ հաղորդել, բայց արի ու տես, որ ոչ միայն հավասարը հավասարի պայքար մղեց, այլև մերթընդմերթ նույնիսկ գերազանցեց մրցակցին։ Վահե Գեւորգյանը շատ ճկուն ու համարձակ մարտավարություն էր ընտրել, որին հակառակորդը հավուր պատշաճի […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ռուբինը» սեփական հարկի տակ մրցում է Մոսկվայի «Սպարտակի» դեմ։ Կազանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, ով 39-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում խփեց առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բորուսիա Մյոնխենգլադբախը» շարունակում է պատրաստվել 2023/24 մրցաշրջանին և սեփական հարկի տակ ընկերական հանդիպում է անցկացնում ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Մոնպելյեի» դեմ։ Մյոնխենգլադբախյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցում է նաև թիմի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը, ով 30-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով բացեց հաշիվն` առաջ մղելով «Բորուսիային»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել Արցախում ստեղծված իրավիճակի մասին. «Արդեն 8 ամիս է Լեռնային Ղարաբաղում ավելի քան 30 000 երեխա և նրանց ընտանիքները ենթարկվում են շրջափակման և ավերածությունների: Փակված լինելով իրենց հայրենիքում՝ նրանք գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին` չունենալով կյանքեր փրկող դեղամիջոցներ, սնունդ կամ այլ անհրաժեշտ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ «քաղաքաբնակները» գործարքի դիմաց «ցլերին» վճարել են 90 մլն եվրո։ Նշենք, որ Գվարդիոլը նոր ակումբի կազմում հանդես է գալու «24» համարի ներքո։ Հավելենք, որ խորվաթ ֆուտբոլիստը դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Բրայթոնի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսին։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «ազնվականները» գործարքի դիմաց «ճայերին» վճարել են 20+5 մլն ֆունտ (մոտ 29 մլն եվրո)։ Կողմերը կնքել են 7 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ 25-ամյա դարպասապահը «Բրայթոնի» սան է, որի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկն» ընդհանուր դիմակայությունում 4:2 հաշվով հաղթեց շվեդական «Կալմարին»։ Մրցաշարի որակավորման երրորդ փուլում Եղիշե Մելիքյանի թիմը մրցելու է Նորվեգիան ներկայացնող «Բուդյո Գլիմտի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին` Նորվեգիայի Բուդյո քաղաքի «Ասպմիրա» մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումն` օգոստոսի 17-ին` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Նշենք, որ երկու հանդիպումների մեկնարկն էլ […]
Ավելին
1 500 501 502 503 504 2,055

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023