Ռումինիայի Սուպերլիգայի 24-րդ տուրում «Ֆարուլը» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթել է «Ունիվերսիտատեա Կրայովային»։ Տանտերերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որը 31-րդ րոպեին ասիստ է կատարել Դավիդ Մաֆտեյին։ Վերջինը հաշիվը դարձրել է 3:0։ 24-ամյա Գրիգորյանը Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում 4-րդ արդյունավետ փոխանցումն է կատարել։ «Ֆարուլը» 34 միավորով 10-րդ տեղ է բարձրացել։ «Ունիվերսիտատեա Կրայովան» […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Կրեմոնեզեին»։ «Ներաձուրիից» առաջին խաղակեսում գոլով աչքի ընկան Լաուտարո Մարտինեսն ու Պյոտր Զելինսկին։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման մտնելով 60-րդ րոպեին։ «Ինտերը» Ա սերիայի վերջին 11 խաղում 10 հաղթանակ է տարել, գրանցել 1 ոչ-ոքի և 55 միավորով վստահ գլխավորում […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում չկարողացավ հաղթել «Տոտենհենին». գրանցվեց 2:2 հաշիվը։ «Քաղաքաբնակները»` թիմի նորեկներ Ռայան Շերկի ու Անտուան Սեմենյոյի գոլերից հետո, երկու գնդակի առավելություն ստացան։ Այդուհանդերձ, երկորդ խաղակեսում «խթանները» կարողացան խուսափել պարտությունից. 53-րդ ու 70-րդ րոպեներին աչքի ընկավ Դոմինիկ Սոլանկեն` գրանցելով դուբլ։ Հատկապես գեղեցիկ ստացվեց անգլիացի հարձակվողի երկորդ գնդակը` մրցակցի դարպասը գրավելով […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 2:1 հաշվով ծանրագույն հաղթանակ կորզեց «Ռայո Վալեկանոյից»։ Մինչև 90+10-րդ րոպեն լուսատախտակին վառվում էր 1:1 հաշիվը, բայց «արքայական» ակումբը հաղթեց Կիլիան Մբապեի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ։ Ալվարո Առբելոայի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկավ նաև Վինիսիուսը, իսկ հյուրերից հաշիվը հավսարեցրեց Խորխե դե Ֆրուտոսը։ «Ռեալը» 54 միավորով երկրորդ տեղում […]
Ավելին
«Ուրարտուն» Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել` 2:4 հաշվով պարտվելով Ուզբեկստանի ազգային հավաքականին։ Sofascore-ի տվյալներով` հայկական ակումբից մեկ անգամ աչքի է ընկել Խարիտոն Այվազյանը, մյուս գոլի հեղինակի անունը չի հրապարակվում։ Ուզբկեներից դուբլ է գրանցել Ավազբեկ Ուլմասալիևը, մեկական գոլ էլ խփել են Ջավոխիր Խուսանովն ու Ալիշեր Օդիլովը։ Ուզբեկստանի հավաքականը, որը […]
Ավելին
Ռահիմ Սթերլինգը շուտով կարող է նոր ակումբ ունենալ, հաստատում է Daily Mail-ը։ Անվանի վինգերի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը», «Յուվենտուսն» ու «Նապոլին»։ Անգլիացի ֆուտբոլիստը պատրաստ է աշխատավարձը նվազեցնել երեք անգամ։ Որոշ տվյալներով` նա «Չելսիում» վաստակում էր տարեկան 7 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ լոնդոնյան գրանդն օրեր առաջ է խղզել պայմանագիրը 31-ամյա եզրայինի հետ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Սերբիայի Սուպերլիգայի 21-րդ տուրում Բելգրադի ԻՄՏ-ն հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվել է «Ռադնիչկի 1923»-ին։ Հյուրերի կազմում նորամուտը նշել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ, թիմի նորեկ Օգնյեն Չանչարևիչը։ 36-ամյա ֆուտբոլիստը վերջերս է լքել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» կազմը` պայմանագիր ստորագրելով ԻՄՏ-ի հետ։ Չանչարևիչը Սուպերլիգայում նախորդ հանդիպմանը մասնակցել էր 2017թ. դեկտեմբերի 13-ին` «Ռադնիկի» կազմում։ ԻՄՏ-ն 22 միավորով […]
Ավելին
ՄԼՍ-ի նորընծա գավաթակիր «Ինտեր Մայամին» նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել` 2:1 հաշվով կամային հաղթանակ տանելով կոլումբական «Ատլետիկո Նասիոնալի» նկատմամբ։ Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը հաղթանակը կորզել է 90+1-րդ րոպեին մրցակցի կիսապաշտպան Էլկին Ռիվերոյի գրանցած ինքնագոլի շնորհիվ։ «Ինտեր Մայամիից» 54-րդ րոպեին աչքի է ընկել ուրուգվայցի լեգենդար հարձակվող Լուիս Սուարեսը։ Ամերիկյան ակումբից հանդիպմանը մասնակցել է […]
Ավելին
«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանը կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության են հասել։ Իսպանական գրանդը նիգերիացի ֆուտբոլիստի տեղափոխության հվճարի 35 միլիոն եվրո։ Գործարքին հետագայում կավելանա ևս 5 միլիոն եվրո բոնուս։ 28-ամյա հարձակվողին ձեռք բերելուն շատ մոտ էր նաև թուրքական «Ֆեներբահչեն», բայց նա նախընտրել է տեղափոխվել «Ատլետիկո»։ Ինսայդեր Նիկոլո […]
Ավելին
Վլադիմիր Սանոսյանը սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով Եվրո-2026-ում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթներին. «Սա ոչ թե պարտություն է, այլ նվաճում։ Մենք Եվրոպայի լավագույն 8 հավաքականների թվում ենք։ Ավարտեցինք պայքարը մրցաշարում։ Մեծ պատիվ էր խաղալ և ազգային հավաքականի հետ նորամուտն արժանապատիվ նշել նման խոշոր մրցաշարում։ Մենք պատմություն կերտեցինք։ Հպարտ եմ մեր թիմով։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026