Իտալիայի Ա սերիայի 28-րդ տուրում գործող չեմպիոն «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում մրցեց «Մոնցայի» դեմ։ Անհաջող ընթացք ստացած խաղում «ներաձուրիները» կարողացան 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տանել։ Հյուրերը Սամուելե Բիրինդելիի ու Կեյտա Բալդեի գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, սակայն Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմը կարողացավ բեկել հանդիպման ընթացքը։ Միլանյան գրանդից աչքի ընկան Մարկո Առնաուտովիչն ու Հական Չալհանօղլուն, […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» ցավակցել է «Բարսելոնային` կատալոնական ակումբի բժիշկ Կառլես Մինյարո Գարսայի կապակցությամբ. «Ակումբի նախագահն ու տնօրենների խորհուրդը խորապես վշտացած են «Բարսելոնայի» բժիշկ Կառլես Մինյարո Գարսիայի կապակցությամբ։ «Ռեալը» ցանկանում է իր ցավակցություններն ու ջերմությունը հայտնել նրա ընտանիքի անդամենրին, գործընկերներին, «Բարսելոնային»։ Հանգչի՛ր խաղաղությամբ»,- նշված է «արքայական» ակումբի պաշտոնական կայքում։ Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրի «Բարսելոնա» […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրի «Բարսելոնա» – «Օսասունա» հանդիպումը հետաձգվել է, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Հանդիպումը հետաձգվել է «բլաուգրանայի» առաջին թիմի գլխավոր բժիշկ Կառլես Մինյարո Գարսիայի մահվան պատճառով։ Վերջինը մահացել է մարտի 8-ի երեկոյան։ Հանդիպումը կկայանա այլ օր։ Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 57 միավորով Իսպանիայի Լա լիգայի առաջատարն է, «Օսասունան» 33 միավորով 11-րդն է։ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 28-րդ տուրում «Միլանը» «Վիա դել Մարե» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Լեչեի» դեմ։ Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր, լարված և գոլառատ պայքարում. «ռոսոներին» ֆանտաստիկ comeback արեց և հաղթեց 3:2 հաշվով։ Տանտերերը Նիկոլա Կրստովիչի դուբլի շնորհիվ մինչև 68-րդ րոպեն հաղթում էին երկու գնդակի տարբերությամբ, սակայն Սերժիու Կոնսեյսաուի գլխավորած թիմը կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու շատ արագ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում մրցեց «Սաութհեմփթոնի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո խոշոր անակնկալ էր գրանցվում. «սրբերը» Վիլիամ Սմոլբոնի շնորհիվ հաղթում էին 1:0։ Այդուհանդերձ, մերսիսայդյան գրանդը երկրորդ խաղակեսում մեծացրեց ճնշումն ու կամային հաղթանակ տարավ` 3:1 հաշվով։ Արնե Սլոթի գլխավորած թիմից հերթական արդյունավետ հանդիպումն անցկացրեց Մոհամեդ Սալահը, որը երկու անգամ աչքի ընկավ 11-մետրանոցից և […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Բոխումը» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ։ Մյունխենյան գրանդը Ռաֆայել Գերեյրուի դուբլի շնորհիվ 28-րդ րոպեին երկու գնդակի առավելություն ստացավ։ «Ռեկորդ մայսթերից» 21-րդ րոպեին կարող էր աչքի ընկնել նաև Սերժ Գնաբրին, սակայն վրիպեց 11-մետրանոցից։ Հյուրերը 31-րդ րոպեին Յակով Մեդիչի ջանքերով մեկ գնդակ հետ բերեցին։ «Բավարիան» 43-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստներով. […]
Ավելին
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի 6-րդ խմբի 5-րդ տուրում հյուրընկալվելիս մրցեց Դանիայի թիմի դեմ։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմն ամբողջ հանդիպման ընթացքում ուներ առավելություն և հաղթեց 3:1 հաշվով։ Հայաստանի թիմի հաղթական գոլերը խփեցին Նիկիտա Խրոմիխը, Գարեգին Մաշումյանն ու Վլադիմիր Սանոսյանը։ 6-րդ խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Ղազախստան 4:2 Ալբանիա Խմբի մրցաշարային աղյուսակն […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի առաջին խաղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։ «Քաղաքաբնակները» հերթական անհաջող հանդիպումն անցկացրին և պարտվեցին 0:1 հաշվով։ Նունու Էշպիրիտու Սանտուի գլխավորած թիմի հաղթական գոլը 83-րդ րոպեին խփեց Կալում Հադսոն Օդոյին։ «Ֆորեսթը» վաստակեց 51 միավոր և երրորդ տեղում է, «Սիթին» 47 միավորով չորրորդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (39-րդ ռակետ) հաղթանակով է մեկնարկել Ինդիան Ուելսի WTA-1000 շարքի մրցաշարում։ 22-ամյա թենիսիտուհին ԱՄՆ-ում ընթացող մրցաշարի առաջին փուլում 6-4, 6-2 հաշվով առավելության է հասել Լորեն Դևիսի (ԱՄՆ, 232-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 33 րոպե։ Հաջորդ փուլում Ավանեսյանը կմրցի Դոննա Վեկիչի (Խորվաթիա, 22-րդ ռակետ) դեմ։ Մրցախաղը կկայանա մարտի 9-ին` Երևանի ժամանակով […]
Ավելին
«Յուվենտուսը» հետաքրքրված է «Ատալանտայի» միանգամից երեք ֆուտբոլիստների ծառայություններով, գրում է La Gazzetta dello Sport-ը։ Աղբյուրի համաձայն` թուրինյան գրանդը պատրաստ է ձեռք բերել բրազիլացի կիսապաշտպան Էդերսոնին, նիգերիացի վինգեր Ադեմոլա Լուքմանին և իտալացի հարձակվող Մատեո Ռետեգիին։ «Բիանկոներին» 27-ամյա Լուքմանի տրանսֆերի հարցում արդեն մի քանի անգամ հարցում է ուղարկել «Ատալանտային»։ Ինչպես նրան, այնպես Էդերսոնին ձեռք բերելու համար, «Յուվենտուսը» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023