Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Հանդիպման մեծ մասում փարիզյան ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Լուիս Էնրիկեի թիմին հաղթանակ պարգևեցին Կիլիան Մբապեի ու Բրեդլի Բարկոլայի խփած գոլերը։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Լացիոյի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցեց, քանի որ «արծիվները» հաղթեցին 1:0 հաշվով։ Մաուրիցիո Սարիի թիմին հաղթանակ պարգևեց Չիրո Իմոբիլեի դիպուկ իրացրած 11-մետրանոցը։ Նշենք, որ հանդիպման ողջ ընթացքում մյունխենյան ակումբը ոչ մի դիպուկ հարված չկատարեց հռոմեական ակումբի դարպասապահ Իվան Պրովեդելի […]
Ավելին
Ասիական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ալ Նասրը» հյուրընալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ալ Ֆեյհային»։ Հանդիպման միակ գոլը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն` աչքի ընկնելով 81-րդ րոպեին։ Նշենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստն ակումբային մակարդակով անցկացրել 1000-րդ հանդիպումը` դառնալով 746 գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Գոռ Սահակյանը (67 կգ) երկամարտի 311կգ (140+171 կգ) արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Սահակյանը փոքր բրոնզե և ոսկե մեդալ մեդալ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություններում։ Հայ ծանրորդը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), հաղթելով բոլոր մրցակիցներին, դուրս էր եկել եզրափակիչ։ Եզրափակիչում Ալեքսանյանը գոտեմարտեց չեզոք դրոշի ներքո հանդիսացող Մագոմեդ Մուրթազալիևի դեմ` հաղթելով 6:3 հաշվով։ Այսպիսով, Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի 7-ակի չեմպիոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կգոտեմարգի չեզոք դրոշի ներքո հանդես եկող Մագոմեդ Մուրթազալիևի դեմ։ Գոտեմարտն ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Սլավիկ Գալստյանը (67 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն 4:5 հաշվով պարտվեց թուրք Մուրատ Ֆիրատին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Սլավիկ Գալստյանը (67 կգ) թուրք Մուրատ Ֆիրատի դեմ գոտեմարտում կպայքարի բրոնզե մեդալի համար։ Գոտեմարտն ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Լայպցիգին»։ «Արքայական» ակումբի կազմից փայլեց դարպասապահ Անդրեյ Լունինը` կատարելով 9 սեյվ։ Բացի այդ, 25-ամյա դարպասապահը 3 անգամ գնդակը հեռացրել է սեփական տուգանային հրապարակից, 3 անգամ որսացել է գնդակը մրցակցի օդային փոխանցումից հետո, 1 անգամ փակել է մրցակցի ճանապարհը։ Լունինը կատարել է 25 փոխանցում, […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի մամուլի ծառայությունը հրապարակել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Ռոնուեն Վիլիամս (ՀԱՀ) Պաշտպաններ – Օլա Աինա (Նիգերիա), Վիլիամ Տրոստ-Էկոնգ (Նիգերիա), Շանսել Մբեմբա (ԿԴՀ), Գիսլեն Կոնան (Կոտ դ’Իվուար) Կիսապաշտպաններ – Տեբոհո Մոկոենա (ՀԱԿ), Ժան-Միշել Սերի (Կոտ դ’Իվուար), Ֆրանկ Կեսիե (Կոտ դ’Իվուար) Հարձակվողներ – Յոհան Վիսա (ԿԴՀ), Էմիլիո Նսուե (Հասարակածային […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023