«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գարնաչոն ստացել է անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն գոլի մրցանակը, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ Արգենտինացի ֆուտբոլիստը 13-րդ տուրում «Էվերթոնի» դեմ կայացած խաղում 3-րդ րոպեին շրջադարձ ֆանտաստիկ հարվածով գրավել էր մրցակցի դարպասը։ 19-ամյա եզրային հարձակվողն Անգլիայի ավարտված առաջնությունում 36 խաղում խփել է 7 գոլ, կատարել 4 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
«Լութոն Թաունի» դարպասապահ Թոմաս Կամինսկին` անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն սեյվի հեղինակ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ Բելգիացի դարպասապահը կրկնակի փայլուն սեյվ է կատարել 13-րդ տուրի` «Քրիսթալ Փելասի» դեմ տնային խաղում (2:1)` իր թիմին փրկելով Էբերեչի Էզեի ու Ջեֆրեյ Շլուպի հարվածներից հետո։ Հավելենք, որ 31-ամյա դարպասապահը մասնակցել է Պրեմիեր լիգայի բոլոր 38 խաղերին և […]
Ավելին
Շոտլանդիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Սելթիկը» Գլազգոյի գլխավոր դերբիում 1:0 հաշվով հաղթեց «Ռեյնջերսին»։ Բրենդան Ռոջերսի թիմին 90-րդ րոպեին հաղթանակ է պարգևել իռլանդացի հարձակցող Ադամ Այդան։ «Կելտերը» պատմության մեջ 42-րդ անգամ են դարձել երկրի գավաթակիր և այդ ցուցանիշով շարունակում են ռեկորդակիր մնալ։ «Ռեյնջերսը» պատվավոր մրցանակը հաղթել է 34 անգամ։ «Սելթիկն» այս հաղթանակի շնորհիվ տիտղոսների քանակով հավասարվել է […]
Ավելին
«Կրեմոնեզեն» և «Վենեցիան» դուրս են եկել իտալական Բ սերիայի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ։ «Վենեցիան» կիսաեզրափակիչում երկու խաղում էլ հաղթեց «Պալերմոյին»։ Պաոլո Վանոլիի թիմն արտագնա խաղում առավելության հասավ 1:0, իսկ տանը` 2:1 հաշվով։ «Կրեմոնեզեն» ընդհանուր դիմակայությունում 6:3 հաշվով առավելության հասավ «Կատանազարոյի» նկատմամբ։ Առաջին խաղում գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2, իսկ Կրեմոնայում տանտերերը հաղթեցին 4:1 հաշվով։ Այսպիսով, երկու ակումբները […]
Ավելին
Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչում ՊՍԺ-ն 2:1 հաշվով հաղթեց «Լիոնին»։ Այդ հանդիպումը վերջինն է դարձել Կիլիան Մբապեի համար, որը վերջերս հայտարարեց «Պարի Սեն-Ժերմենից» հեռանալու մասին։ 25-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբում հանդես էր գալիս 2017 թ. սեպտեմբերից և 307 խաղում դարձել է 256 գոլի ու 108 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է և պատմության երկրորդ […]
Ավելին
Ավստրիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը հրապարակել է Եվրո-2024-ի ընդլայնված հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ցանկը։ Ավստրիացիների գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Նիկլաս Հեդլ («Ռապիդ Վիեննա»), Թոբիաս Լավալ (ԼԱՍԿ), Հայնց Լինդեր («Յունիոն», Բելգիա), Պատրիկ Պենց («Բրոնդբյու», Դանիա) Պաշտպաններ – Ֆլավիուս Դանիլյուկ («Զալցբուրգ»), Կևին Դանսո («Լանս», Ֆրանսիա), Շտեֆան Լայներ, Մաքսիմիլիան Վյոբեր (երկուսն էլ` «Բորուսիա […]
Ավելին
Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչում ՊՍԺ-ն Վիլնյով դ’Ասկի «Պիեր Մորուա» մարզադաշտում մրցեց «Լիոնի» դեմ։ Առաջին կեսում փարզիյան ակումբն ուներ խաղային տոտալ առավելություն և նախքան ընդմիջում երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. 22-րդ և 34-րդ րոպեներին աչքի ընկան համապասխանաբար Ուսման Դեմբելեն ու Ֆաբիան Ռուիսը։ Երկրորդ խաղակեսում «Լիոնը» կարողացավ հետ բերել միայն մեկ գնդակ, որը 55-րդ րոպեին իր անվան […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում, Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Բետիսի» դեմ։ Ոչինչ չորոշող խաղում կողմերը գոլեր չխփեցին։ Նշենք, որ սա «արքայական» ակումբի կիսապաշտպան Տոնի Կրոսի վերջին տնային հանդիպումն էր «Ռեալի» կազմում. գերմանացի ֆուտբոլիստը վերջերս հայտարարեց, որ Եվրո-2024-ի ավարտից հետո ավարտելու է կարիերան։ Կառլո Անչելոտիի թիմն առաջնությունն ավարտեց 95 միավորով։ «Ռեալը» վաղուց նվաճել է Իսպանիայի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում, միմյանց դեմ մրցեցին ուժեղագույնների խումբն արդեն լքած «Ալմերիան» ու «Կադիսը»։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց. «Ալմերիան» մրցակցին ջախջախեց 6:1 հաշվով։ 30-րդ րոպեին հաշիվը բացեց «Կադիսի» հարձակվող Բրայան Օկամպոն, որին տանտերերը պատասխանեցին վեց անպատասխան դիպուկ հարվածով։ Պեպե Մելի թիմից դուբլի հեղինակ դարձան Սերխիո Արիբասն ու Լուիս Սուարեսը, […]
Ավելին
Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Լևերկուզենի «Բայերը» Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում մրցեց Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Կայզերսլաութերնի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «դեղագործները» հաղթեցին 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը հեռահար հիասքանչ հարվածով 16-րդ րոպեին խփեց Գրանիտ Ջական։ Նշենք, որ լևերկուզենյան ակումբը 44-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց կոտդիվուարցի պաշտպան Օդիոն Կոսունուն։ Այսպիսով, «Բայերը» Բունդեսլիգայի […]
Ավելին
1 297 298 299 300 301 2,096

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023