Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ «Ազնվականները» ֆանտաստիկ հանդիպում անցկացրին` «մրճահարներին» ջախջախելով 5:0 հաշվով։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմից դուբլի հեղինակ դարձավ Նիկոլաս Ջեքսոնը, մեկական գոլ էլ խփեցին Քոուլ Պալմերը, Նոնի Մադուեկեն ու Կոնոր Գալահերը։ Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 54 միավոր և բարձրացավ 7-րդ տեղ։ «Վեսթ Հեմը», 49 […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կընդունի Դորտմունդի «Բորուսիային»։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է հանդիպման մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Դանիելե Օրսատո (Իտալիա) Եզրային մրցավարներ – Չիրո Կարբոնե, Ալեսանդրո Ջալատինի (երկուսն էլ` Իտալիա) Չորրորդ մրցավար – Դավիդե Մասա (Իտալիա) VAR համակարգի պատասխանատուներ – Մասիմիլիանո Իռատի, Պաոլո Վալերի (երկուսն էլ` Իտալիա) […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ժիրոնան» տնային խաղում 4:2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Միչելի թիմն այս հաղթանակից հետո վաստակեց 74 միավոր և բարձրացավ երկրորդ հորիզոնական։ Կատալոնական ակումբն առաջնության ավարտից 4 տուր առաջ նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ «Ժիրոնան» պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալու ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ժիրոնան» կատալոնական դերբիում 4:2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ OptaJose-ն գրում է` «Ժիրոնան» միայն 6-րդ ակումբն է, որը մեկ մրցաշրջանում երկու անգամ չորս գոլ է խփում «Բարսելոնային»։ Նախկինում նման ցուցանիշ գրանցել են Մադրիդի «Ռեալը» (1929/30), «Էսպանյոլը» (1929/30), Մադրիդի «Ատլետիկոն» (1940/41), «Վալենսիան» (1941/42) և «Սալամանկան» (1997/98)։ Հիշեցնենք, որ «Ժիրոնան» մրցաշրջանի առաջին հատվածում «Բարսելոնային» […]
Ավելին
Ավարտվեց Անգլիայի երկրորդ դիվիզիոնի` Չեմպիոնշիփի, 2023/24 մրցաշրջանը, որի վերջին` 46-րդ տուրում «Իպսվիչ Թաունը» սեփական մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին»։ Այդ հաղթանակի շնորհիվ Կիրա Մաքենայի թիմը վաստակեց 96 միավոր, զբաղեցրեց երկրորդ տեղը և 22 տարի անց նվաճեց Պրեմիեր լիգայի ուղեգիր։ «Իպսվիչ Թաունը» Պրեմիեր լիգայից դուրս էր մնացել 2001/02 մրցաշրջանում։ Նշենք, որ ակումբը 2022/23 մրցաշրջանում դեռ հանդես […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է Լա լիգայի 34-րդ տուրում արտագնա խաղում «Ժիրոնայից» կրած պարտության (2:4) մասին. «Լուսատախտակի վրա չի արտացոլվում մեր առավելությունը մրցակիցների նկատմամբ։ Մենք «Ժիրոնայի» ու «Ռեալի» դեմ վերահսկում էինք երկու խաղ, սակայն բաց թողեցինք հաղթանակը։ Ցավոք, բազմիցս նման խնդիրների եմ բախվել այս ակումբում։ Պետք է շարունակենք աշխատել ու առաջ շարժվել։ «Ժիրոնայի» դեմ […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» տանը 6:2 հաշվով ջախջախեց «Նյու-Յորք Ռեդ Բուլսին»։ Տանտերերի կազմից անհավանական հանդիպում անցկացրեց արգենտինացի հարձակվող Լեո Մեսին, ով դարձավ ասիստների պենտա-տրիկի հեղինակ` կատարելով 5 գոլային փոխանցում։ 36-ամյա հարձակվողը նաև մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը։ Մեսին ՄԼՍ-ի կանոնավոր ընթացիկ առաջնությունում 8 խաղում խփել է 10 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Վուլվերհեմփթոնի» դեմ։ Հանդիպման ամբողջ ընթացքում «քաղաքաբնակները» ունեին տոտալ առավելություն և մրցակցին ջախջախեցին 5:1 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի թիմից անհավանական հանդիպում անցկացրեց Էրլինգ Հոլանդը, որը դարձավ պոկերի հեղինակ։ Նորվեգացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 25-ի և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ «Սիթիից» […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 2:4 հաշվով պարտվեց «Ժիրոնային»։ Այդ հանդիպումից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորող Մադրիդի «Ռեալը» անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար և առաջնության ավարտից 4 տուր առաջ 36-րդ անգամ դարձավ Լա լիգայի չեմպիոն։ Նշենք, որ «արքայական» ակումբն ունի 87, երկրորդ տեղը զբաղեցնող «Ժիրոնան»` 74, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Բարսելոնան»` 73 միավոր։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ժիրոնան» տնային խաղում ընդունեց «Բարսելոնային»։ Հանդիպումն անցավ անչափ համառ, հետաքրքիր և գոլառատ պայքարում, որն ավարտվեց «Ժիրոնայի» հաղթանակով` 4:2 հաշվով։ «Բարսելոնան» հանդիպման ընթացքում հաղթում էր նախ 1:0, ապա` 2:1, սակայն Միչելի թիմը երկրորդ կեսում, պարզապես, տպավորիչ ֆուտբոլ ցույց տվեց և կամային հաղթանակ տարավ։ Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Քրիստիան Պորտուգեզը, մեկական […]
Ավելին
1 275 276 277 278 279 2,056

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023