Զագրեբում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Սլավիկ Գալստյանը (67կգ) բրոնզե մեդալ նվաճեց։ Մեդալային գոտեմարտում Գալստյանը 15:5 հաշվով ջախջախեց ղրղզ Ռազակ Բեյշեկեևին։ Գոտեմարտն ավարտվեց նախատեսվածից շուտ։ Առաջին մրցափուլից հետո Գալստյանը պարտվում էր 0:5 հաշվով, սակայն երկրորդում սկսեց մեկը մյուսի հետևից միավորներ վաստակել` ֆանտաստիկ comeback անելով։ Սլավիկ Գալստյանը երկրորդ անգամ է դառնում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ […]
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվող հուբահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Սլավիկ Գալստյանը (67կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար։ Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 6:4 հաշվով հաղթեց Ավստրալիան ներկայացնող ճապոնացի մրցակցին։ Բրոնզե եզրափակիչում 28-ամյա ըմբիշի մրցակիցը կլինի ղրղզ Ռազակ Բեյշեկեևը։ Սլավիկ Գալստյանը պայքարն սկսել էր սեպտեմբերի 20-ին։ Երկու հաղթանակից հետո նա քառորդ եզրափակիչում 3:4 հաշվով պարտվեց Հասրաթ Ջաֆարովին։ Հետագայում […]
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 1-ի 5-րդ տուրի «Մարսել» – ՊՍԺ հանդիպումը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մեկ օրով հետաձգվել է, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ին, մեկնարկը` ժամը 22:00-ին։ Փարիզի «Շատլե» թատրոնում զուգահեռաբար տեղի կունենա նաև «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։ Փարիզյան գրանդի ֆուտբոլիստները, որոնց թվում կան մրցանակի գլխավոր ֆավորիտներից, մեծ հավանականությամբ, ներկա չեն լինի մրցանակաբաշխությանը։ Մրցանակի […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կմրցեն «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 19:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Բորնմութի» կիսապաշտպան Ջասթին Կլույվերտին «Նյուքասլի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից առաջ հանձնվել է Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելու վկայականը։ Նիդերլանդցի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի պատմության մեջ միակ խաղացողն է, որը մեկ խաղում երեք գոլ է խփել 11-մետրանոցից։ 26-ամյա կիսապաշտպանը նման հաջողության հասել է «Վուլվերհեմփթոնի» դեմ նախորդ մրցաշրջանի 13-րդ տուրի խաղում` օգնելով «Բորնմութին» հաղթել 4:2 հաշվով։ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի չորրորդ տուրում կայացել է հռոմեական հերթական դերբին. «Ռոման» 1:0 հաշվով հաղթել է «Լացիոյին»։ «Օլիմպիկո» ստադիոնում կայացած խաղում միակ գոլը 38-րդ րոպեին խփել է «ջալոռոսիի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։ Ջան Պիեռո Գասպրինիի գլխավորած թիմը 9 միավորով բարձրացել է չորրորդ տեղ, «Լացիոն» 3 միավորով 14-րդն է։ Սա հռոմեական 202-րդ դերբին էր. «Ռոման» տարել է 76-րդ […]
Ավելին
Սերբիայի Սուպերլիգայի 9-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» Բելգրադի գլխավոր դերբիում 2:1 հաշվով հաղթել է «Պարտիզանին»։ Վլադան Միլոևիչի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Տիմի Էլշնիկն ու Նեմանյա Ռադոնիչը։ «Պարտիզանից» աչք է ընկել Յովան Միլոշևիչը։ «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը փոխարինվել է ընդմիջմանը։ Նա 45+2-րդ րոպեին զգուշացվել էր դեղին քարտով։ […]
Ավելին
Սլովակիայի Nike Liga-ի 8-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում գոլառատ խաղում 3:2 հաշվով հաղթել է «Դունայսկա Ստրեդային»։ Տանտերերից 10-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը։ 31-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում չորրորդ գոլն է խփել։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը 15 միավորով երկրորդ տեղ է բարձրացել, «Դունայսկա Ստրեդան» 14 միավորով երրորդն […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթել է «ԴիՍի Յունայթեդին»։ Տանտերերից հերթական փայլուն ու արդյունավետ խաղն է անցկացրել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին` գրանցելով դուբլ ու մեկ ասիստ։ Արգենտինացի հարձակվողը տպավորիչ ասիստով օգնել է աչքի ընկնել Տադեո Ալենդեին։ Մեսին կանոնավոր առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրել է 22-ի ու գլխավորել […]
Ավելին
«Ֆրայբուրգի» դարպասապահ Նոա Աթուբոլուն անհավատալի ռեկորդ է գրանցել Գերմանիայի Բուդնեսլիգայում, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ 23-ամյա դարպասապահն առաջնությունում 5 անընդմեջ 11-մետրանոց է հետ մղել։ Աթուբոլուն իր շարքն սկսել է դեռ 2024թ. մայիսի 18-ին, երբ «Ունիոն Բեռլինի» դեմ խաղում (1:2) հետ է մղել միանգամից երկու 11-մետրանոց. նշակետից վրիպել են Յոսիպ Յուրանովիչն ու Կևին Ֆոլանդը։ 2024թ. դեկտեմբերի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025