Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հեռանում է «Վիլեմ II»-ից: Հոլանդական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է: Արասը հրաժարվել էր փոխարինման մտնել «Ֆորտունայի» դեմ խաղում, ինչից հետո ուղարկվել էր 2-րդ թիմ: Օզբիլիսը «Վիլեմ II» էր տեղափոխվել վարձակալական հիմունքներով «Բեշիքթաշից»: Հոլանդիայում հայ ֆուտբոլիստը 17 խաղերում 2 գոլ է խփել:
Ավելին
ՖԻՖԱ-ն ներկայացրել է դասակարգման թարմացված աղյուսակը: Հայաստանի հավաքականը 5 դիրքով նահանջել է և զբաղեցնում է 106-րդ հորիզոնականը: Մեր ազգային թիմին նախորդում է Լիբիան, հաջորդում է Մադագասկարը: Մեր ընտրանու առաջիկա մրցակիցները հետևյալ դիրքերում են. Լիխտենշտեյն՝ 182, Հունաստան՝ 43: Աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիան, հաջորդում են Ֆրանսիան և Բրազիլիան: Ամբողջական աղյուսակը՝ այստեղ:
Ավելին
Մարիո Մանժուկիչն երկարացրել է «Յուվենտուսի» հետ պայմանագիրը:Թուրինցիների և 31-ամյա խորվաթի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Ինչպես հայտնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, Մանժուկիչի աշխատավարձը կավելանա 1 մլն եվրոյով՝ կազմելով տարեկան 5,5 մլն եվրո գումարած բոնուսները: Խորվաթ հարձակվողը թուրինյան ակումբի կազմում հանդես է գալիս 2015 թվականից:Ընթացիկ մրցաշրջանում Մանժուկիչը մասնակցել է Իտալիայի առաջնության 23 խաղերի և […]
Ավելին
ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն մրցաշրջանի ավարտից հետո կարող է «Ռեալի» ֆուտբոլիստ դառնալ: Canal+-ը հայտնում է, որ 24-ամյա կիսապաշտպանը բանավոր համաձայնության է եկել «Ռեալի» ներկայացուցիչների հետ ամռանը Մադրիդ տեղափոխվելու համար: Ֆրանցիացու պայմանագիրն ավարտվում է «ՊՍԺ»-ի հետ և դրա համար նա կարող է ամռանը «Ռեալ» տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: Ամռանը մադրիդցիները մտադիր են փոփոխություններ անել կազմում, իսկ […]
Ավելին
Մրցաշրջանի ավրտից հետո ՄՅՈւ-ն մտադիր է կազմում փոփոխություններ կատարել: Ինչպես հայտնում է Sky Sports News-ը, ամռանը ակումբից կարող են հեռանալ միանգամից 6 հիմնական կազմի խաղացողներ: Նրանց թվում են Անդեր Էրեյրան, ումով հետաքրքրվում է «ՊՍԺ»-ն, և Խուան Մատան, ով բանակցում է «Բարսելոնայի» հետ: Ալեքսիս Սանչեսը այս մրցաշրջանում խաղային պրակտիկա չունի վնասվածքների պատճառով, բայց նրա ապագայի հետ […]
Ավելին
«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով: ««Ռեալը» քիչ պահեր ուներ, պրակտիկորեն չուներ: Թիմը հիանալի հանդես եկավ, մենք խաղացինք բարձր մակարդակում: Պետք է հպարտանանք խաղացողներով:»,- Մարսելինոյի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն:
Ավելին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Վալենսիայից» կրած պարտությունը: «Մեզ մի քիչ չէր բավականացնում: Առաջին 30 րոպեներ մենք լավ էինք խաղում, բայց վստահությունը պակասում էր: Ոչնչում չեմ կարող մեղադրել իմ խաղացողներին, նրանք փորձում էին: Մենք խաղում էինք լավ թիմի դեմ, բայց պարտվելը միշտ էլ տհաճ է: Թիմը պայքարում էր մինչև վերջ: Ծանր պահ է, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 30 տուրերից հետո «Յուվենտուսը» 81 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս տուրում «Նապոլիի» պարտությունը թուրինյան թիմին թույլ տվեց ստանալ 18 միավորի առավելություն: Ա սերիայի պատմության մեջ առաջին անգամ է 30-րդ տուրում մի թիմը մյուսի հանդեպ այսքան միավորի առավելություն ունենում: «Նապոլիի» հաջորդ իսկ պարտության և «Յուվենտուսի» հաղթանակի դեպքում չեմպիոնության հարցը կվճռվի: Հատկանշական է […]
Ավելին
Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս պօարտվել է «Վալենսիային»՝ ընդունելով 2 գոլ և խփելով 1-ը: Հատկանշական ցուցանիշ է առանձնացրել Opta-ն: Ընթացիկ մրցաշրջանում (բոլոր մրցաշարերը ներառյալ) «Ռեալը» 49 խաղերում բաց է թողել 60 գոլ: Այս արդյունքով «արքայական» ակումբն իսպանական թիմերի շարքում գերազանցում է միայն «Ուեսկային», որը 61 գոլ է ընդունել: Էլ ավելի վատ արդյունք է «Սևիլիայի» […]
Ավելին
«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը դարձյալ ՊՍԺ-ի թիրախում է: Փարիզյան գրանդը միանում է ՄՅՈւ-ի, «Յուվենտուսի» և «Բավարիայի» հետ պայքարին, հայտնում է As-ը: ՊՍԺ-ն Վարանին դիտարկում են որպես թիմի ավագ Տիագո Սիլվային հավանական փոխարինող, քանի որ 34-ամյա բրազիլացին կարող է հաջորդ տարվա ամռանը դառնալ ազատ ֆուտբոլիստ. պայմանագրի երկարաձգման բանակցություններն առայժմ անարդյունավետ են: Վարանն արդեն հայտնել է «Ռեալին» […]
Ավելին
1 1,862 1,863 1,864 1,865 1,866 1,925

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023