ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպումների ժամանակացույցը։ Առաջին հանդիպումներ Պատասխան հանդիպումներ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Տոտենհեմին»։ Դիմակայության առաջին մրցավեճում «լոս կոլչոներոսը» առավելության էր հասել 5:2 հաշվով։ Պատասխան խաղում լոնդոնյան ակումբից դուբլ գրանցեց Խավի Սիմոնսը, գոլ խփեց նաև Ռանդալ Կոլո-Մուանին։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից էլ աչքի ընկան Խուլիան Ալվարեսն ու Դավիդ Հանցկոն։ Այսպիսով, մադրիդյան գրանդը դիմակայությունում հաղթեց 7:5 հաշվով […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում 4:1 հաշվով հաղթեց «Ատալանտային»։ Դիմակայության առաջին խաղում էլ «ռեկորդ մայսթերը» իտալական ակումբին ջախջախել էր 6:1 հաշվով։ Պատասխան մրցավեճում մյունխենյան գրանդից դուբլ ձևակերպեց Հարի Քեյնը, աչքի ընկան նաև Լենարտ Կառլն ու Լուիս Դիասը։ «Ատալանտայի» հեղինակության գնդակը խփեց Լազար Սամարջիչը։ Այսպիսով, «Բավարիան» ընդհանուր դիմակայությունում առավելության հասավ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում 4:0 հաշվով ջախջախեց «Գալաթասարային»։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մերսիսայդյան գրանդը պարտվել էր 0:1 հաշվով։ Պատասխան մրցավեճում Արնե Սլոթի գլխավորած թիմի գոլերը խփեցին Դոմինիկ Սոբոսլայը, Ուգո Էկիտիկեն, Ռայան Գրավենբերխն ու Մոհամեդ Սալահը։ Նշենք, որ պատասխան հանդիպման հաշիվը կարող էր լինել շատ ավելի խոշոր, բայց Թուրքիայի […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (7:2) դուբլ գրանցեց` գերազանցելով կատալոնական ակումբի լեգենդար, նախկին ավագ Լիոնել Մեսիի ռեկորդը։ «Նյուքասլը» 41-րդ ակումբն է, որի դարպասը լեհ ֆուտբոլիստը գրավել է Չեմպիոնների լիգայում։ Դա մրցաշարի պատմության մեջ լավագույն ցուցանիշն է։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսին եվրագավաթային գլխավոր մրցաշարում աչքի է ընկել 40 […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 7:2 հաշվով ջախջախեց «Նյուքասլին»։ Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Պատասխան խաղում «բլաուգրանայից» ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Ռաֆինիան, որը գրանցեց երկուական գոլ ու ասիստ։ Բրազիլացի վինգերը նաև 11-մետրանոց վաստակեց Հասնի Ֆլիկի գլխավորած թիմից դուբլ ձևակերպեց նաև Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գոլ խփեցին Լամին Յամալը, Մարկ Բեռնալն ու […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում գրավեց «Նյուքասլի» դարպասն ու գերազանցեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի տպավորիչ ռեկորդը, հայտնում է Opta-ն։ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 18 տարեկան և 248 օրականում դարձավ մրցաշարում 10 գոլ խփած երբևէ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Մբապեն 2017թ. այդ ցուցանիշին հասել էր 18 տարեկան և 350 օրականում։ Յամալը «Նյուքասլի» […]
Ավելին
Արաբական Միացյալ Էմիրություններ – Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ «Հարգելի՛ երկրպագուներ, Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է: Վերահաստատում ենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հավելենք, որ մարտի 19-ին ժամը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում կմրցի «Նյուքասլի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը։ Պատասխան հանդիպումը կմեկնարկի ժամը 21:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Ակումբները դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան, ֆուտբոլային փորձագետ Մայկա Ռիչարդսը կարծում է, որ Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալից» ուժեղ թիմեր կան, հայտնում է As-ը։ «Ըստ իս` «Ռեալը» քառորդ եզրափակիչում «Բավարիային», հավանական կիսաեզրափակիչում ՊՍԺ-ին, իսկ այնուհետև եզրափակիչում «Արսենալին» կամ «Բարսելոնային» հաղթելու քիչ շանս ունեն։ Նայե՛ք «Բարսելոնային», կարծում եմ, նրանք ի զորու են հաղթել ցանկացած մրցակցի, այդ թվում` «Բավարիային»։ Չեմպիոնների […]
Ավելին
1 14 15 16 17 18 2,331

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026