«Բորուսիա Մյոնխենգլադբախը» շարունակում է միջմրցաշրջանային հավաք անցկացնել, որի շրջանակում ընկերական խաղում մրցել է Նիդերլանդների Էրեդիվիզիայում հանդես եկող «Ֆորտունա Սիտարդի» դեմ` հաղթելով 3:1 հաշվով։ Գերմանական ակումբից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը փոխարինման է դուրս եկել ընսմիջմանն ու երկրորդ խաղում անընդմեջ դարձել է գոլի հեղինակ։ 21-ամյա ֆուտբոլիստը 56-րդ րոպեին դիպուկ է իրացրել […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են հայկական ակումբների` Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի», Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» և Հայաստանի առաջնությունում չորրորդ տեղը գրաված «Ուրարտուի»` Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումների համար հայտացուցակները։ «Նոան» դիմակայության առաջին խաղում Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում մրցելու է Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսի» դեմ։ Հանդիպումը կայանալու է հուլիսի 25-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։ Ակումբի գլխավոր […]
Ավելին
«Արսենալի» կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուն մոտ է ակումբային կարիերան «Ֆուլհեմում» շարունակելուն։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով The Athletic-ի թղթակից Դավիդ Օրնշտայնին, հայտնում է, որ «հովեկները» 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «զինագործներին» առաջարկել են 35 մլն ֆունտ ստերլինգ (մոտ` 41 մլն եվրո)։ Ըստ աղբյուրի` կողմերն այժմ ակտիվ բանակցություններ են վարում և շատ մոտ են համաձայնության հասնելուն։ Երիտասարդ ֆուտբոլիստի […]
Ավելին
Լոնդոնի «Արսենալը» միջմրցաշրջանային հատվածում առաջին ընկերական հանդիպում է անցկացրել և ԱՄՆ-ի Կարսոն քաղաքում մրցել է անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող մեկ այլ ակումբի` «Բորնմութի» դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը հաղթողին չեն պարզել. գրանցվել է 1:1 հաշիվը։ «Զինագործներից» 18-րդ րոպեին հաշիվը բացել է պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիու Վիեյրան, իսկ «բալերից» 73-րդ րոպեին աչքի է ընկել գանացի հարձակվող Անտուան […]
Ավելին
Լոնդոնի «Չելսին» միջմրցաշրջանային հատվածում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել և ԱՄՆ-ի Սանտա Կլառա քաղաքում մրցել է Անգլիայի երրորդ դիվիզիոնի ուղեգիր նվաճած «Վրեքսհեմի» դեմ։ Գոլառատ խաղում կողմերը ոչ-ոքի են գրանցել. հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով։ «Ազնվականներից» գոլերը խփել են Քրիստոֆեր Նկունկուն ու Լեսլի Ուգոչուկվուն։ «Վրեքսհեմից» աչքի են ընկել Լյուկ Բոլթոնը և Ջեք Մարիոթը։ Լոնդոնյան ակումբը հաջորդ […]
Ավելին
«Բոլոնիայի» և Իտալիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալի» կազմում։ Իսնայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ակումբները հասել են վերջնական համաձայնության։ Կողմերը տրանսֆերն իրականացնելու համար այժմ փոխանակվում են անհրաժեշտ փաստաթղթերով։ Ըստ աղբյուրի` «զինագործները» Կալաֆիորիի տրանսֆերի դիմաց «ռոսոբլուին» վճարելու են 50 մլն եվրո։ Գումարը ներառում է նաև տարբեր […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր` հուլիսի 24-ին, մեկնարկել է ֆուտբոլի մրցաշարը։ B խմբի առաջին տուրի Արգենտինա – Մարոկկո հանդիպումն սկանդալային ընթացք ու ավարտ է ունեցել։ Մարոկկացիները Սոֆիան Ռահիմիի դուբլի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, սակայն Խավիեր Մասկերանոյի գլխավորած հավաքականը կարողացավ հետ բերել երկու գնդակի կորուստը։ «Ալբիսելեստեն» փրկության գոլը խփեց մրցավարի կողմից ավելացված 16-րդ րոպեին. աչքի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» դրսում մրցեց հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» դեմ։ Հավասար պայքարում անցած առաջին կեսում կողմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Հաշիվը 8-րդ րոպեին բացեց մրցակցի հարձակվող Բեսարթ Իբրահիմին, իսկ 23-րդ րոպեին «Փյունիկից» աչքի ընկավ Լուկաս Վիլելան։ Երկու գոլերն էլ գրանցվեցին 11-մետրանոցի իրացումից հետո։ Երկրորդ խաղակեսում ամեն ինչ գլխիվայր շուռ եղավ Եղիշե […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը փոխել է խաղահամարը։ «Կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը հայտնում է, որ 2024/25 մրցաշրջանում դանիացի ֆուտբոլիստը հանդես է գալու «9» համարի մարզաշապիկով։ 21-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում խաղում էր «11»-ով։ Նախկինում «Յունայթեդում» «9» համարով խաղացել են Անտոնի Մարսիալը, Զլատան Իբրահիմովիչը, Ռոմելու Լուկակուն, Դիմիտար Բերբատովը, Կառլոս Տևեսը, Լուի Սահան, Էնդի Քոուլը, Ռոյ Քինը, Պոլ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս կմրցի Հյուսիսային Մակեդոնիան ներմայացնող «Ստրուգայի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023