Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» Լոնդոնի «Քրեյվեն Քոթեջ» ստադիոնում հյուրընկալվելիս գերդրամատիկ ոչ-ոքի (2:2) գրանցեց «Ֆուլհեմի» հետ։ «Հովեկները» 17-րդ րոպեին Հարի Վիլսոնի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն 57-րդ րոպեին Ֆլորիան Վիրցը խփեց մերսիսայդյան գրանդի պատասխան գոլը։ Խաղավերջում` 90+4-րդ րոպեին, Կոդի Գակպոն խփեց «Լիվերպուլի» երկրորդ գոլը։ Թվում էր, թե Արնե Սլոթի գլխավորած […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 5:1 հաշվով հաղթեց «Բետիսին»։ «Արքայական» ակումբից ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Գոնսալո Գարսիան` գրանցելով հեթ-տրիկ։ Հատկապես գեղեցիկ ստացվեցին Գարսիայի երկրորդ ու երրորդ գոլերը։ 21-ամյա ֆուտբոլիստը երկրորդ գնդակը մրցակցի դարպասը գրավեց հեռահար հիասքանչ հարվածով։ Երրորդ գոլն իսպանացի հարձակվողը խփեց կրնկով տպավորիչ հարվածով։ Նա Լա լիգայում խփեց կարիերայի անդրանիկ գոլերը։ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտաիգո Բեռնաբեու» ստադիոնում մրցում է «Բետիսի» դեմ։ «Արքայական» ակումբի 50-րդ րոպեին հիասքանչ հարվածով հաշիվը 2:0 դարձրեց Գոնսալո Գարսիան` գրանցելով դուբլ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Պորտուգալացի վինգեր Միգել Վելոզան տեղափոխվել է «Ուրարտու», հաստատում է Transfermark-ը։ Կողմերը մինչև 2027թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ պայմանագիր են ստորագրել։ 25-ամյա ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գործող համաձայնագիր ուներ Պորտուգալիայի երրորդ լիգան ներկայացնող «Կալդասի» հետ։ «Ուրարտուն» նրա տեղափոխության համար, ամենայն հավանականությամբ, գումար է վճարել։ Վելոզան պորտուգալական ամենաանվանի ակումբներից «Սպորտինգի» ու «Բենֆիկայի» սան է։ Նա «Կալդասում» հանդես […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակից դաշտում չհաղթեց «Լիդսին». գրանցվեց 1:1 հաշիվը։ Յորքշիրյան ակումբից 62-րդ րոպեին հաշիվը բացեց Բրենդոն Էրոնսոնը, իսկ «կարմիր սատանաների» պատասխան գոլը 65-ին խփեց Մատեուս Կունյան։ Մանկունիական գրանդը ոչ-ոքի (1:1) էր գրանցել նաև «Վուլվերհեմփթոնի» դեմ նախորդ տարի խաղիում։ Ռուբեմ Ամորիմի գլխավորած թիմը 31 միավորով 5-րդ տեղում է, «Լիդսը»` 22 միավորով […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիում մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։ «Բլաուգրանան» հաղթանակը կորզեց մեծ դժվարությամբ. 86-րդ րոպեին աչքի ընկավ Դանի Օլմոն, իսկ 90-ին` Ռոբերտ Լևանդովսկին։ Հանդիպման հերոս դարձավ «Բարսելոնայի» դարպասապահ Ժոան Գարսիան` կատարելով սեյվ։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը Լա լիգայում տարավ 9-րդ անընդմեջ հաղթանակը և 49 միավորով առաջին տեղում է։ «Էսպանյոլը» […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը հանդիպել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիին ու նրան անվանական մարզաշապիկ նվիրել. «Իրականացրի լավագույններից լավագույնին ճանաչելու իմ երազանքը։ Լեո, շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու քո տանն ընդունելու, մի քիչ զրուցելու, քեզ նվիրելու իմ սիրելի «Բելգրանոյի» մարզաշապիկը։ Այս օրը երբեք չեմ մոռանա։ Ամեն ինչից զատ, ուզում եմ ասել շնորհակալություն […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրի և 2026թ. առաջին խաղում հաղթող չեղավ. «Ռայո Վալեկանոն» ու «Խետաֆեն» գրանցեցին 1:1 հաշիվը։ «Ռայո Վալեկանոյից» 45+1-րդ րոպեին հաշիվը բացեց Խորխե դե Ֆրուտոսը, իսկ հյուրերի պատասխան գնդակը 90-րդ րոպեին խփեց Մաուրո Արամբարին։ «Խետաֆեն» 21 միավորով 10-րդն է, «Ռայոն»` 19 միավորով 12-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրի և 2026թ. առաջին խաղում «Միլանը» «Ունիպոլ Դոմուս» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց «Կալյարիին»։ «Ռոսոներիի» հաղթական գոլը 50-րդ րոպեին խփեց Ռաֆայել Լեաուն։ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը ներքին առաջնությունում չի պարտվում արդեն 16 անընդմեջ խաղում։ Նախորդ պարտությունը միլանյան գրանդը կրել է Ա սերիայի առաջին տուրում` սեփական դաշտում 1:2 հաշվով անսպասելի զիջելով «Կրեմոնեզեին»։ «Միլանը» […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026թ. առաջին 4 խաղից 3-ում գոլեր չգրանցվեցին։ «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում չկարողացավ կոտրել «Սանդեռլենդի» դիմադրությունը։ Ակումբները գոլեր չխփեցին։ Հանդիպման հերոսները թիմերի դարպասապահներ Ջանլուիջի Դոնարուման («Սիթի») և Ռուբին Ռուֆսն («Սանդեռլենդ») էին, որոնք 4-ակա սեյվ կատարեցին։ «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում մեծ առավելության պայմաններում չհաղթեց «Լիդսին»` 0:0։ 0:0 հաշվով ավարտվեց նաև «Բրենթֆորդ» – «Տոտենհեմ» հանդիպումը։ […]
Ավելին
1 8 9 10 11 12 2,262

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025