Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բուդյո Գլիմտը» «Ասպմիրա» մարզադաշտում 3:0 հաշվով հաղթեց Լիսաբոնի «Սպորտինգին»։ Նորվեգիայի չեմպիոնից մեկական գոլ խփեցին Սոնդրե Ֆետը, Ուլե Բլոմբերգն ու Կասպեր Հյոգը։ Հիշեցնենք, որ «Բուդե Գլիմտը» պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգային։ Կյետիլ Կնուտսենի գլխավորած թիմը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ։ Բուդյոն ներկայացնող ակումբը նախորդ չորս խաղերում երկու անգամ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Պարի Սեն-Ժերմենը» սեփական դաշտում 5:2 հաշվով հաղթեց «Չելսիին»։ Փարիզյան գրանդից փայլեց Խվիչա Կվարացխելիան։ Վրաստանի ազգային հավաքականի վինգերը 62-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման` գրանցելով երկու գոլ և մեկ ասիստ։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից մեկական գոլ էլ խփեցին Բրեդլի Բարկոլիան, «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելեն և Վիտինիան։ «Ազնավականներից» աչքի ընկան Մալո […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» «Բեռնաբեու» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։ «Արքայական» ակումբից ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց թիմի ավագ Ֆեդերիկո Վալվերդեն` գրանցելով հեթ-տրիկ։ Ուրուգվայցի կիսապաշտպանը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում։ Ալվարո Առբելոայի գլխավորած թիմը կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով, բայց տանտերերի վինգեր Վինիսիուսը 58-րդ րոպեին չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. հյուրերին փրկեց […]
Ավելին
Խավիեր Մինյանոն լքել է Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզչի պաշտոնը, հաստատում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ «7 անմոռանալի տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում՝ որպես ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ աշխատելուց հետո եկել է ժամանակը փակելու կյանքիս այս յուրահատուկ էջը։ Խորին երախտագիտություն եմ հայտնում հայ ժողովրդին, խաղացողներին, մարզչական շտաբին և ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին, որոնք հնարավոր դարձրին այս ճանապարհը։ Ձեր […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում մրցում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ 20-րդ րոպեին «արքայական» ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան հիասքանչ ասիստ կատարեց թիմի ավագ Ֆեդերիկո Վալվերդեին, որը դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել «Բայերին». գրանցվեց 1:1 հաշիվը։ «Դեղագործները» 46-րդ րոպեից` Ռոբերտ Անդրիխի խփած գոլից հետո, հաղթում էին 1:0 հաշվով։ «Զինագործները» միայն 89-րդ րոպեին Կայ Հավերցի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ կարողացան խուսափել պարտությունից։ Գերմանացի կիսապաշտպանը գրավեց իր նախկին թիմի դարպասը` չտոնելով գոլը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին Լոնդոնի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» «Բեռնաբեու» ստադիոնում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Ակումբները դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով. Զուգահեռաբար Չեմպիոնների լիգայի գործող հաղթող ՊՍԺ-ն սեփական դաշտում կմրցի աշխարհի ակումբային չեմպիոն «Չելսիի» դեմ։ Այդ հիման ուղիղ հեռարձակումը` այստեղ։ Հանդիպումը կողմերը կսկսեն […]
Ավելին
Իրանի Սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին նշել է, որ երկրի ազգային հավաքականը չի կարող մասնակցել ֆուտբոլի աշխարհի 2026թ. առաջնությանը, հայտնում է TV2-ը։ «Այն բանից հետո, երբ կոռումպացված իշխանությունը սպանեց մեր առաջնորդին, որևէ պայման չի մնացել, որը թույլ կտա մասնակցել աշխարհի առաջնությանը։ 8-9 ամսում Իրանում հրահրեցին երկու պատերազմ, որոնց հետևանքով մեր հազարավոր հայրենակիցներ զոհվեցին։ Անշուշտ, այս պայմաններում […]
Ավելին
«Նյուքասլի» նախկին կիսապաշտպան Քրիս Ուոդլը կարծում է, որ ակումբը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում (1:1) արժանի էր հաղթանակի, հաստատում է BBC-ն։ ««Նյուքասլն» արժանի էր հաղթանակի։ Կարելի էր տեսնել, թե որքան հիասթափված էր թիմն արդյունքից։ Նրանք ամբողջ 90 րոպեի ընթացքում ավելի լավ հանդես եկան։ «Բարսելոնան» փրկության իր տոմսն ստացավ խաղավերջում»,- ասել է Ուոդլը։ […]
Ավելին
«Ռոմայի» պաշտպան Էվան Նդիկան կարող է շուտով փոխել ակումբը, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Կոտդիվուարցի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը»։ Հռոմեական ակումբը 26-ամյա պաշտպանից կբաժանվի, եթե վճարվի 50 միլիոն եվրո։ Նդիկան իտալական ակումբում հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 117 խաղում գրանցել է 5-ական գոլ ու ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026