«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, ֆուտբոլիստն այսօր բուժզննություն է անցել միլանյան ակումբի համար: Մոտակա ժամերին նա պայմանագիր կստորագրի «Ինտերի» հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական ակումբը 15 մլն եվրոյի դիմաց գնելու իրավունքով վարձակալում է չիլիացուն:
Ավելին
Football Italia-ն Tuttosport-ի հղումով հայտնում է, որ «Չելսիի» կիսապաշտպան Տիմոե Բակայոկոն հայտնել է «Միլանին», որ նա կրկին ցանկանում է հանդես գալ իտալական ակումբի կազմում: Միլանցիները չեն բացառում 25-ամյա ֆրանսիացու վերադարձը՝ հաշվի առնելով կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի հնարավոր տեղափոխությունը «Մոնակո»: Տրանսֆերին կարող է խանգարել միայն այն, որ «Միլանի» ներկայիս մարզիչ Մարկո Ջանպաոլոն նախընտրում է ավելի տեխնիկապես զարգացած […]
Ավելին
«Նապոլիի» կիսապաշտպան Ադամ Ունասը հավանաբար կտեղափոխվի «Նիցա»: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, ֆրանսիական ակումբը կվարձակալի 22-ամյա ալժիրցի ֆուտբոլիստին 2,2 մլն եվրոյով և հետագայում 25 մլն եվրոյի դիմաց գնման իրավունքով: Բացի այդ, եթե մեկ տարուց Ունասը դառնա «Նիցայի» ֆուտբոլիստ, ապա նեապոլցիները ֆուտբոլիստի հետագա վերավաճառքի գումարից կստանան ևս 30%:
Ավելին
«Ռոման» չի կարողանում «Յուվենտուսի» հետ համաձայնեցնել պաշտպան Դանիել Ռուգանիի տրանսֆերի հարցը: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, թուրինցիները հրաժարվել են Ռուգանիին գնման իրավունքով վարձակալության տալ Ռոմա: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» կցանկանար դիտարկել գնման պարտավորությամբ տարբերակը: «Ռոման» նաև դիտարկում է «Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենի տարբերակը:
Ավելին
Ինչպես հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Ալեքսիս Սանչեսը շուտով կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ: Աղբյուրի տեղեկություններով՝ միլանցիներն անգլիական ակումբի հետ համաձայնեցրել են գործարքի բոլոր դետալները: Նշվում է, որ Սանչեսը մոտակա ժամերին «Ինտերի» հետ պայմանագիր կստորագրի: Իտալական ակումբը կվարձակալի չիլիացի կիսապաշտպանին մինչև 2020 թվականի հունիսը, իսկ դրանից հետո կողմերը կքննարկեն խաղացողի հնարավոր վաճառքի հարցերը: Սաչեսը վաղը […]
Ավելին
«ՊՍԺ»-ի ղեկավարությունը հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանժուկիչի ծառայություններով: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «մայրաքաղաքայինները» 33-ամյա խորվաթին դիտարկում են որպես վնասվածքներ ստացած Էդինսոն Կավանիին և Կիլիան Մբապեին փոխարինող: «ՊՍԺ»-ն արդեն կապ է հաստատել «Յուվենտուսի» ղեկավարության հետ, իսկ ֆուտբոլիստը ուսումնասիրում է առաջարկը:
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը կարող է վարձակալական հիմունքներով տեղափոխվել «Ինտեր»: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, պայմանագիրն արդեն համաձայնեցված է: «Ինտերը» գնման իրավունքով Սանչեսին կվարձակալի 15 մլն եվրոյի դիմաց: Միլանցիները ֆուտբոլիստի գործակալ Ֆերնանդո Ֆելիսևիչի հետ քննարկում են գործարքի մանրամասները: Մնացել է համաձայնեցնել աննշան դետալներ: «Ինտերը» վարձակալության ընթացքում կվճարի Սանչեսի աշխատավարձից ընդամենը 5 մլն […]
Ավելին
«Աթլետիկոյի» կիսապաշտպան Անխել Կորեան կարող է տեղափոխվել «Միլան»: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, կողմերը մոտ են գործարքի իրականացմանը 35+5 մլն եվրոյի դիմաց: Եթե միլանցիները հետագայում ֆուտբոլիստին 35 մլն եվրոյից ավել գումարով վաճառեն, ապա մադրիդյան ակումբը այդ գումարից կստանա ևս 30%: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Աթլետիկոյին» գումար է անհրաժեշտ, որպեսզի ձեռք բերի […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն գոլի հեղինակ է դարձել Ա սերիայի 1-ին տուրի «Լեչչեի» դեմ հանդպիման ժամանակ (4:0): Սա ֆուտբոլիստի դեբյուտային հանդիպումն էր միլանցիների կազմում: Բելգիացի հարձակվողը աչքի է ընկել հանդիպման 60-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո: Ինչպես հայտնում է Squawka-ն, Լուկակուն արդեն 4-րդ ակումբում է կարողացել դեբյուտային խաղում դառնալ գոլի հեղինակ: Մինչ այս բելգիացի հարձակվողը կարողացել […]
Ավելին
Ինչպես հայտնում է France Football-ը, «Յուվենտուսի» ղեկավարությունը հետաքրքրված է «ՊՍԺ»-ի պաշտպան Սթենլի Նսոկիով: Թուրինցիներն արդեն մի քանի ամիս քննարկում են 20-ամյա ֆուտբոլիտի հնարավոր տրանսֆերի հարցը նրա ներկայացուցիչների հետ: «Յուվենտուսը» մտադիր է պաշտպանի համար առաջարկ անել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը: Փարիզյան ակումբի հետ Նսոկիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Լիգա 1-ի անցած մրցաշրջանում 20-ամյա […]
Ավելին
1 490 491 492 493 494 513

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026