«Չելսիի» պաշտպան Դավիդե Ձապակոստան վերադառնում է Ա սերիա: 27-ամյա ֆուտբոլիստին վարձակալում է «Ռոման»: Ինչպես տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը, Ձապակոստան արդեն ժամանել է Հռոմ, որպեսզի բուժզննություն անցնի և պայմանագիր ստորագրի ակումբի հետ: Իտալիայի հավաքականի պաշտպանը 2017 թվականին «Տորինոյից» տեղափոխվել էր «Չելսի»: Անցած մրցաշրջանում նա մասնակցել է ԱՊԼ-ի ընդամենը 4 հանդիպման:
Ավելին
«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին պաշտոնապես դարձել է «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ: «Մանուշակները» հաստատել են, որ 36-ամյա ֆրանսիացու հետ կնքվել է պայմանագիր, Ռիբերին «Բավարիայից» հեռանացել է ազատ խաղացողի կարգավիճակով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիբերիի պայմանագիրը նախատեսված կլինի 2 տարով, իսկ տարեկան աշխատավարձը կկազմի 4 միլիոն եվրո: Վաղը՝ օգոստոսի 22-ին կկայանա Ռիբերիի շնորհանդեսը:
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» իտալացի պաշտպան Մաթեո Դարմիանը ցանկանում է հեռանալ ակումբից և արդեն հարցում է ուղարկել ակումբի ղեկավարությանն իր տրանսֆերի համար: Ֆուտբոլիստը մտադիր է վերադառնալ Իտալիա, պնդում է լրագրող Նիկոլո Սկիրան: 29-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Ֆիորենտինան» և «Ինտերը»: Անցած մրցաշրջանում Դարմիանը մասնակցել է ԱՊԼ-ի ընդամենը 6 հանդիպումների:
Ավելին
Հարձակվող Լուկա Յովիչը կարող է հեռանալ «Ռեալից»: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, սերբ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Միլանը»: Իտալական ակումբը պլանավորում է քննարկել տրանսֆերը մադրիդցիների հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յովիչը, ով այս ամռանն է տեղափոխվել «Ռեալ», միջմրցաշրջանում ցուցադրած իր խաղով չի գոհացրել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
Ավելին
«Չելսիի» պաշտպան Դավիդե Ձապակոստան կվերադառնա Իտալիա: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուիկա դի Մարցիոն, ֆուտբոլիստը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն: Վաղը լոնդոնցիների պաշտպանը կժամանի Հռոմ, որպեսզի բուժզննություն անցնի: «Ռոման» վարձակալում է Ձապակոստային առանց գնման իրավունքի:
Ավելին
Կիսապաշտպան Բլես Մատյուիդին մտադիր է մնալ «Յուվենտուսում», չնայած նրան, որ նա չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիի ծրագրերի մեջ: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, թուրինցիները մտադիր են վաճառել 32-ամյա ֆրանսիացուն, սակայն վերջինս հրաժարվել է տեղափոխվել «Մոնակո»: Մատյուիդիի «Յուվենտուսի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: Ավելի վաղ հայտնի էր […]
Ավելին
«Բավարիայի» նախկին կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «մանուշակների» ղեկավարները։ 36-ամյա ֆրանսիացին Instagram-ում նկար է հրապարակել և վերնագրել հետևյալը՝ «Պատրաստ եմ նոր մարտահրավերի: Շուտով»: Լուկա Տոնին, ով Ռիբերիի հետ նախքինում հանդես է եկել «Բավարիայում», մեկնաբանությունների մեջ գրել է. «Եղբայր….Հիանալի խաղացող: Դու գալիս ես Իտալիա՞»: Ինչպես հայտնում է Bild-ը, Ռիբերին, ով ազատ գործակալի կարգավիճակում է, ընդունել է […]
Ավելին
«ՊՍՎ»-ի կիսապաշտպան Իրվինգ Լոսանոն մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն: Սպասվում է, որ այսօր 24-ամյա մեքսիկացին կժամանի Իտալիա, որպեսզի բուժզննություն անցնի և 5 տարով պայմանագիր ստորագրի նեապոլցիների հետ: Football Italia-ն Sky Sport Italia-ի հղումով հայտնում է, որ «Նապոլին» Լոսանոյի համար կվճարի ոչ թե 42 մլն եվրո, ինչպես ավելի վաղ հայտնի էր դաձել, այլ 38 մլն եվրո: Մեքսիկացի […]
Ավելին
«Մոնակոն» դեռ մտադիր է ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին: Վերջինիս ցանկանում են ձեռք բերել նաև «Յուվենտուսը» և «Նապոլին»: Ֆրանսիացիները պատրաստ են արգենտինացու համար վճարել 60-65 մլն եվրո, գումարած հավելավճարները:  Football Italia-ն Rai Sport-ի հղումով հայտնում է, որ «Մոնակոն» պատրաստ է Իկարդիին առաջարկել 5 տարով պայմանագիր և վճարել նրան տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ: «Նապոլին» […]
Ավելին
Լրագրող Ջանլուկա դի Մարցիոն հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն: Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը բուժզննություն կանցնի երեքշաբթի, եթե ակումբները մինչ այդ հասցնեն համաձայնեցնել գործարքի բոլոր դետալները: Նշվում է նաև, որ ՄՅՈւ-ն կշարունակի վճարել չիլիացի ֆուտբոլիստի աշխատավարձի մասը: «Ինտերը» վարձակալում է Սանչեսին և նրան գնելու իրավունք կունենա միայն պայմանագրի ժամկետի լրանալուց […]
Ավելին
1 460 461 462 463 464 481

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023