Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Շվեյցարիայի հավաքականը հաղթեց Իտալիայի թիմին` դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Շվեյցարացիների կազմից հաշիվը 37-րդ րոպեին բացեց իտալական «Բոլոնիայի» կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը։ Opta-ն գրում է, որ այդ գոլին նախորդ է 31 փոխանցում, ինչը Եվրոպայի առաջնություններում ռեկորդային ցուցանիշ է։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր Եվրո-2016-ի ժամանակ, երբ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Աքսել Վիթսելի գոլից առաջ եղել էր […]
Ավելին
Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Շվեյցարիայի հավաքականը Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում մրցեց Իտալիայի թիմի դեմ։ Շվեյցարացիները պարզապես գերվստահ հանդիպում անցկացրին և հաղթեցին 2:0 հաշվով։ Մուրատ Յակինի գլխավորած հավաքականին հաղթանակ պարգևեցին Ռեմո Ֆրոյլերի ու Ռուբեն Վարգասի խփած գոլերը։ Նշենք, որ հանդիպման ընթացքում «սկուադրա աձուրին» կատարեց ընդամենը մեկ դիպուկ հարված մրցակցի դարպասին։ Այսպիսով, Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը լքեց պայքարը։ […]
Ավելին
Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Շվեյցարիայի ու Իտալիայի հավաքականները։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Եվրո-2024-ում հունիսի 29-ին մեկնարկում է մրցաշարի փլեյ-օֆֆ փուլը։ 1/8 եզրափակիչում կկայանա երկու հանդիպում։ Շվեյցարիա – Իտալիա (20:00) Գլխավոր մրցավար – Շիմոն Մարչինյակ (Լեհաստան) Եզրային մրցավար – Տոմաշ Լիստկևիչ, Ադամ Կուպսիկ (երկուսն էլ` Լեհաստան) Չորրորդ մրցավար – Ֆակունդո Տելիո (Արգենտինա) VAR համակարգի պատասխանատուներ – Տոմաշ Կվյատկովսկի, Բարտոշ Ֆրանկովսկի (երկուսն էլ` Լեհաստան), Բաստիան Դանկերտ (Գերմանիա) Գերմանիա – […]
Ավելին
Եվրո-2024-ի խմբային փուլի ավարտից հետո հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը ներկայացրել է մրցաշարի գլխավոր ֆավորիտներին։ Ըստ ընկերութթյան` 19,9 տոկոս հավանականությամբ Եվրոպայի չեմպիոն կդառնա Անգլիայի հավաքականը։ Իսպանիան (17,2) և Գերմանիան (15,8) եզրափակում են լավագույն եռյակը։ Տասնյակում տեղ են գտել նաև Ֆրանսիայի (13,4), Պորտուգալիայի (8,3), Նիդերլանդների (6,7), Իտալիայի (4,9), Ավստրիայի (3,9), Բելգիայի (2,3) և Շվեյցարիայի (2,2) հավաքականները։ Պայքարում […]
Ավելին
Ավարտվեց Եվրո-2024-ի խմբային փուլը։ 16 հավաքական շարունակում է պայքարը 1/8 եզրափակիչում։ Ձևավորվեցին հետևյալ զույգերը. Շվեյցարիա – Իտալիա Անգլիա – Սլովակիա Ավստրիա – Թուրքիա Ռումինիա – Նիդերլանդներ Ֆրանսիա – Բելգիա Պորտուգալիա – Սլովենիա Գերմանիա – Դանիա Իսպանիա – Վրաստան Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ փուլը կմեկնարկի հունիսի 29-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրո-2024-ի F խմբի երրորդ տուրում Վրաստանի հավաքականը Գելզենկիրխենի «Ֆելտինս Արենա» մարզադաշտում մրցեց Պորտուգալիայի թիմի դեմ։ Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն երկրորդ րոպեին «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան բացեց հաշիվն ու առաջ մղեց վրացիներին։ Բաց թողած գոլից անմիջապես հետո պորտուգալացիները տիրեցին նախաձեռնությանն ու ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն ամեն անգամ ինչ-որ բան […]
Ավելին
Եվրո-2024-ի խմբային փուլը մոտենում է ավարտին։ Հունիսի 25-ին կայացան նաև C և D խմբերի երրորդ տուրի հանդիպումները։ Հանդիպումների արդյունքներով ձևավորվել է մրցաշարի 1/8 եզրափակիչի երկրորդ զույգը. Գերմանիա – Դանիա Հավաքականները կհանդիպեն հունիսի 29-ին Դորտմունդի «Սինգալ Իդունա Պարկ» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ փուլի առաջին զույգը կազմել էին Շվեյցարիայի ու Իտալիայի հավաքականները։
Ավելին
Իտալացի անվանի հարձակվող Անդրեա Բելոտին կարիերան կշարունակի «Կոմոյի» կազմում։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան գրում է, որ Լոմբարդիա մարզը ներկայացնող ակումբը 30-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում համաձայնության է հասել «Ռոմայի» հետ։ «Բիանկոբլուն» տրանսֆերի համար «գայլերին» վճարելու է 5 մլն եվրո, իսկ 30-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Բելոտին 2023/24 մրցաշրջանի երկրորդ […]
Ավելին
Եվրո-2024-ի խմբային փուլը մոտենում է ավարտին։ Արդեն կայացել են A և B խմբերի երրորդ տուրի հանդիպումները։ Հանդիպումների արդյունքներով ձևավորվել է մրցաշարի 1/8 եզրափակիչի առաջին զույգը. Շվեյցարիա – Իտալիա Հավաքականները կհանդիպեն հունիսի 29-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 33 34 35 36 37 468

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023