Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրում «Յուվենտուսը» Բերգամոյում 1:0 հաշվով հաղթեց «Ատալանտային»։ «Բիանկոներիի» հաղթական գոլը 48-րդ րոպեին խփեց Ժերեմի Բոգան` գրավելով նախկին ակումբի դարպասը։ Թուրինյան գրանդը 60 միավորով բարձրացավ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր պարգևող 4-րդ տեղ։ «Ատալանտան» 53 միավորով 7-րդն է։ 5-րդ տեղ նահանջած «Կոմոն» ունի 58 միավոր։ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ապրիլի 12-ին կմրցի […]
Ավելին
«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին մտադիր չէ լքել ակումբը, տեղեկացնում է Corriere dello Sport-ը։ Չնայած իտալացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնան», նա մտադիր է մրցելույթները շարունակել «ներաձուրիի» կազմում։ «Բլաուգրանան» նախնական բանակցություններ է վարել 26-ամյա պաշտպանի ներկայացուցիչների հետ, բայց նրա որոշումն այս պահին անփոփոխ է։ Ֆուտբոլիստն այժմ պատրաստ չէ լքել միլանյան գրանդը։ Բաստոնին «Ինտեր» է տեղափոխվել […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Քրիսթալ Փելասը» Լոնդոնում 3:0 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։ «Արծիվներից» գոլերը խփեցին Ժան-Ֆիլիպ Մատետան, Տայրիք Միչելն ու Իսմայիլա Սարը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Մի շարք մասնագետներ հավակնում են գլխավորել «Նապոլին», հաստատում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ «Աձուրին» գլխավոր մարզչի պաշտոնում Անտոնիո Կոնտեին փոխարինելու հարցում դիտարկում է Վինչենցո Իտալյանոյի («Բոլոնիա»), Դանիելե դե Ռոսիի («Ջենոա»), Ֆաբիո Գրոսոյի («Սասուոլո») և Էնցո Մարեսկայի տարբերակները։ Կա հավանականություն, որ ընթացիկ մրցաշրջանից հետո Կոնտեն կհեռանա «Նապոլիից» ու կգլխավորի Իտալիայի ազգային հավաքականը։ «Նապոլին» 56-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես […]
Ավելին
«Ինտերի» պաշտպան Ալեքսանդրո Բաստոնին մտադիր է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական գրանդը լրջորեն հետաքրքրված է 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Նա ուզում է որքան հնարավոր է շուտ տրանսֆերը համաձայնեցվի։ «Բլաուգրանան» կարծում է, որ հավանական գործարքը կարժենա 55-60 միլիոն եվրո։ «Կապտանռնագույնները» հավատացած են, որ գումարի այդքան գումարով «Ինտերը» կհամաձայնվի բաժանվել իտալացի պաշտպանից։ Այժմ «Բարսելոնան» փորձում […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 5:2 հաշվով հաղթեց «Ռոմային»։ «Ներաձուրիից» դուբլ գրանցեց Լաուտարո Մարտինեսը, մեկական գոլ խփեցին Հական Չալհանօղլուն, Մարկուս Թյուրամն ու Նիկոլո Բարելան։ «Ջալոռոսիից» աչքի ընկան Ջանլուկա Մանչինին և Լորենցո Պելեգրինին։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից` «Ինտերի» կազմում փոխարինման դուրս գալով 76-րդ րոպեին։ Քրիստիան […]
Ավելին
Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Բոսնիա և Հերցեգովինայի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչից խոշոր պարգևավճար են պահանջել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ «Սկուադրա աձուրիի» ներկայացուցիչները հաղթանակի դեպքում ցանկացել են ստանալ 300 հազար եվրո, որը պետք է բաժանվեր 28 ֆուտբոլիստի միջև։ Որոշ ֆուտբոլիստներ 10 հազար եվրոյի չափով անհատական պարգևավճար են […]
Ավելին
Ջենարո Գատուզոն լքել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է երկրի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ «Որոշումը կայացրել եմ ծանր սրտով։ Մեր գլխավոր նպատակին չհասնելուց հետո համարեցի, որ իմ ժամանակն ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավարտված է։ Իտալիայի հավաքականի մարզաշապիկը ֆուտբոլի ամենաարժեքավոր երևույթներից է, ուստի ապագայի հարցում ճիշտ է տեխնիկական վերլուծություն կատարել հենց սկզբից։ Կցանկանայի […]
Ավելին
Հեղինակավոր Goal.com պարբերականը ներկայացրել է իր վարկածով աշխարհի 2026թ. առաջնության գլխավոր ֆավորիտներին։ Մրցաշարը տեղի կունենա ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում հունիսի 11-ից հուլիսի 16-ը, որին պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։ Մունդիալի խմբերին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն պաշտոնանկ կարվի, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իտալական ֆուտբոլում մոտ ապագայում լուրջ փոփոխություններ են սպասվում։ Գաբրիելե Գրավինան էլ, մեծ հավանականությամբ, կլքի երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնը։ «Սկուադրա աձուրին» Գատուզոյի գլխավորությամբ հանդես է գալիս 2025թ. հունիսին, 8 խաղում տարել է 6 հաղթանակ, կրել 2 պարտություն։ Իտալացիները, ԱԱ-2026-ի եվրոպական գոտու անցումային […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026