Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարծում է, որ «Բարսելոնայի» ղեկավարները վատ են վարվում ակումբի լեգենդների հետ. «Իրավիճակը ցավալի է։ Ես հիանալի ճանաչում եմ Խավիին։ Նա շատ լավ մարդ է և լավ մարզիչ։ Սկզբում նա հայտարարեց, որ հեռանում է ակումբից, հետո Լապորտան համոզեց, որ Խավին մնա։ Չգիտեմ` իրականում ինչ է տեղի ունեցել, բայց շատ […]
Ավելին
Բիլբաոյի «Ատլետիկի» ու Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունայի Սիմոնը շարքից դուրս է մնացել 4-5 ամսով։ Marca-ն փոխանցում է, որ հուլիսի 18-ին 27-ամյա դարպասապահը ենթարկվել է դաստակի վիրահատության։ Նրա ձեռքն այժմ անշարժեցված է և ամրացված հատուկ ասեղներով։ Սիմոնին վիրահատած բժիշկ Ֆրանսիսկո Պինյոլը նշել է, որ դարպասապահը Եվրո-2024-ին մասնակցել է ուժեղ ցավազրկողներով։ Հիշեցնենք, որ Սիմոնն Իսպանիայի հավաքականի հիմնական […]
Ավելին
«Միլանը» ձեռք է բերել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատային։ «Ռոսոներիների» պաշտոնական կայքը գրում է, որ 31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Ըստ Transfermarkt-ի` իտալական գրանդը Մորատայի տեղափոխության համար «հնդկացիներին» վճարել է 13 մլն եվրո։ Իսպանացի հարձակվողը նոր ակումբում հանդես է գալու «7» համարով։ Մորատան իտալական ֆուտբոլում խաղալու հարուստ փորձ ունի, […]
Ավելին
Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելիան սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որտեղ նրա մազերը կարմիր են։ 25-ամյա պաշտպանը Եվրո-2024-ի մեկնարկից առաջ խոստացել էր մազերը ներկել կարմիր, եթե Իսպանիայի հավաքականը դառնա մրցաշարի հաղթող։ Կուկուրելիան «ֆուրիա ռոխայի» հետ դարձավ Եվրոպայի չեմպիոն, մրցաշարում մասնակցեց 6 հանդիպման, իսկ եզրափակիչում կատարեց չեմպիոնական գոլի ասիստը։ Պաշտպանն ՈՒԵՖԱ-ի կողմից ընդգրկվել […]
Ավելին
Ֆրանսիական «Լիլի» կենտրոնական պաշտպան Լենի Յորոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ «Կարմիր սատանաների» պաշտոնական կայքը հայտնում է, որ 18-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ մանկունյական ակումբը Յորոյի տեղափոխության համար վճարել է 62 մլն եվրո։ Ֆրանսիացի պաշտպանին երկար ժամանակ ցանկացել է ձեռք բերել Մադրիդի «Ռեալին», […]
Ավելին
Ա սերիայի նորեկ «Կոմոն» պայմանագիր է կնքել իսպանացի անվանի դարպասապահ Պեպե Ռեյնայի հետ։ Ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ կողմերի պայմանագիրը նախատեստված է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ 41-ամյա Ռեյնայի նախորդ ակումբը եղել է «Վիլյառեալը», որի կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` 44 խաղում 8 անգամ դարպասը պահելով անառիկ։ Վետերան դարպասապահը «դեղին սուզանավի» կազմում […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը Եվրո-2024-ից հետո թարմացրել է մրցաշարում հանդես եկած ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Հերթական թարմացումից հետո «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալի տրանսֆերային արժեքը հատել 100 մլն եվրոն։ 17-ամյա ֆուտբոլիստն այժմ գնահատվում է 120 մլն եվրո։ Մինչև այդ Յամալի արժեքը 90 մլն եվրո էր։ Դրա շնորհիվ պատանի վինգերը դարձել է աշխարհի 10-րդ, իսպանական Լա […]
Ավելին
Հուլիսի 18-ին ՖԻՖԱ-ն ներկայացրել ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիանի հավաքականը, նախորդ թարմացման համեմատ, դիրքը բարելավել է 5 կետով և բարձրացել 3-րդ տեղ։ Աղյուսակը շարունակում է գլխավորել Արգենտինայի հավաքականը, որին հաջորդում է Ֆրանսիան։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Խորվաթ անվանի ֆուտբոլի Իվան Ռակիտիչը հեռանում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Շաբաբից» և նոր ակումբ կունենա։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ 36-ամյա ֆուտբոլիստը վերադառնում է հայրենիք և մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքելու Սպլիտի «Հայդուկի» հետ։ Ռակիտիչը, չնայած լավ հարաբերություններ ունի «Ալ Շաբաբի» ղեկավարության հետ, որոշել է ընդունել նոր մարտահրավեր և համաձայնել […]
Ավելին
Հուլիսի 14-ին ավարտվեց Եվրո-2024-ը։ Իսպանիայի հավաքականը, եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով Անգլիային, ռեկորդային` չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Անցնող օրերին Interfootball-ը Telegram-ի ալիքում բոլոր դիրքերի համար հարցումներ անցկացրեց` պարզելու Եվրոյի խորհրդանշական հավաքականը, լավագույն ֆուտբոլիստին ու գլխավոր մարզչին։ Դարպասապահ – Գիորգի Մամարդաշվիլի (Վրաստան) Պաշտպաններ – Մարկ Կուկուրելիա (Իսպանիա), Վիլիամ Սալիբա (Ֆրանսիա), Էմերիկ Լապորտ (Իսպանիա), Դանի Կարվախալ (Իսպանիա) Կիսապաշտպաններ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023