Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կոնոր Գալահերը Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»։ Իսպանական գրանդի պաշտոնական կայքը գրում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Ըստ Transfermarkt-ի` «Ատլետիկոն» Գալահերի տեղափոխության համար «ազնվականներին» վճարել է 42 մլն եվրո։ Կոնոր Գալահերը «Չելսիի» սան է, որի կազմում 95 խաղում խփել է 10 […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը վերադառնալու է «Մանչեսթեր Սիթի»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ Անգլիայի չեմպիոնը 33-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության է հասել։ Կողմերը պայմանագիրը կնքելու են «1+1» ձևաչափով։ «Բլաուգրանան» թույլ է տալու Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ավագին հեռանալ անվճար` ֆինանսական վիճակը բարելավելու և աշխատավարձի բյուջեն թեթևացնելու համար։ Բացի այդ, կատալոնական ակումբի նոր գլխավոր […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն, ամենայն հավանականությամբ, հեռանալու է ակումբից։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «բլաուգրանան» 33-ամյա ֆուտբոլիստին թույլ կտա անվճար լքել ակումբը, եթե նա հեռանալու վերջնական որոշում կայացնի։ Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ավագը ցանկանում է վերադառնալ իր նախորդ ակումբ` «Մանչեսթեր Սիթի»։ «Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Գյունդողանի վերադարձի հարցում տվել է իր համաձայնությունը։ […]
Ավելին
Մադրիդի «Ատլետիկոյի» վինգեր Ժոաու Ֆելիքսը կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ 24-ամյա ֆուտբոլիստն այսօր` օգոստոսի 20-ին, կմեկնի Լոնդոն, որտեղ բուժզննում կանցնի և «ազնվականների» հետ մինչև 2030 թ. հունիսի 30-ը կստորագրի պայմանագիր։ Այն ունենալու է ևս մեկ տարով երկարաձվելու հնարավորություն։ Այդ գործարքի շրջանակում «Ատլետիկո» կտեղափոխվի […]
Ավելին
«Բարսելոնան» սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչ տեսք է ունենալու ակումբի տնային` «Spotify Կամ Կամպ» ստադիոնը վերակառուցումից հետո։ Մարզադաշտի վերակառուցումն սկսվել է դեռ 2023 թ. հունիսին, որի վերջնական ավարտը նախատեսված է 2026 թվականին։ Սպասվում է, որ ակումբն այնտեղ հանդիպումներ կկարողանա անցկացնել արդեն 2024 թ. հոկտեմբերից կամ նոյեմբերից։ Վերակառուցումից հետո ստադիոնը տեղավորելու է 105 հազար […]
Ավելին
Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն արգենտինական «Բոկա Խունիորսից» տեղափոխվել է «Խիմնասիա և Էսգրիմա»։ «Խիմնասիա և Էսգրիմայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը։ Արգենտինայի Լա Պլատա քաղաքը ներկայացնող ակումբը Լիգա Պրոֆեսիոնալի ընթացիկ մրցաշրջանում 11 խաղից հետո վաստակել է 14 միավոր և 28 թիմերի պայքարում 16-րդ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անակնկալ արդյունք գրանցվեց. «արքայական» ակումբը չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ 13-րդ րոպեին Կառլո Անչելոտիի թիմին առաջ մղեց Ռոդրիգոն, իսկ «Մալյորկայի» կազմից 53-րդ րոպեից աչքի ընկավ Վեդատ Մուրիքին։ Այպսիսով, ակումբները նոր մրցաշրջանում վաստակեցին առաջին միավորը։
Ավելին
Իսպանական Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցում է «Մալյորկայի» դեմ։ 13-րդ րոպեին «արքայական» ակումբի հախուռն գրոհը հիասքանչ հարվածով եզրափակեց բրազիլացի վինգեր Ռոդրիգոն ու բացոց հաշիվը։ Այդ դրվագում 23-ամյա ֆուտբոլիստին կրունկով գոլային փոխանցում կատարեց նրա հայրենակից Վինիսիուսը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի առաջին տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Վալենսիային»։ «Բլաուգրանայի» մեկնարկային կազմում էր նաև 17-ամյա վինգեր Լամին Յամալը, որը երկրորդ խաղակեսում դրվագներից մեկում ֆանտաստիկ կերպով կատարեց «Զիդանի հնարքը»։ Այդ խաղում ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվողը նաև գոլային փոխանցում է կատարել ու օգնել աչքի ընկնել Ռոբերտ Լևանդովսկիին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրում «Բարսելոնան» «Մեստալիա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։ Համառ պայքարում անցած խաղում «բլաուգրանան» կարողացավ 2:1 հաշվով կամային հաղթանակ տանել։ Կատալոնական ակումբից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ տանտերերից հաշիվը բացել էր Ուգո Դուրոն։ Այսպիսով, «Բարսելոնան» նոր գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի օրոք առաջին պաշտոնական խաղում հաղթանակ տարավ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
1 80 81 82 83 84 799

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023