Աշխարհի ակումբային առաջնության B խմբի առաջին տուրի երկրորդ խաղում «Բոտաֆոգոն» Սիեթլի «Լյումեն Ֆիլդ» ստադիոնում մրցեց «Սիեթլ Սաունդերսի» դեմ։ Լիբերտադորեսի գործող գավաթակիր «Բոտաֆոգոն» 2:1 հաշվով հաղթեց ՄԼՍ-ում հանդես եկող «Սիեթլին»։ Ռենատո Պայվայի գլխավորած թիմից աչքի ընկան Ժայիրն ու Իգոր Ժեզուսը, մրցակցից` Քրիստիան Ռոլդանը։ Այս խմբի մյուս խաղում էլ ՊՍԺ-ն 4:0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ատլետիկոյին»։ B […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության A խմբի առաջին տուրում Իսթ Ռութերֆորդի «Միդոուլենդս» ստադիոնում մրցեցին բրազիլական «Պալմեյրասն» ու պորտուգալական «Պորտուն»։ Բրազիլականան ակումբն ուներ խաղային առավելություն, սակայն չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման հերոսներից էր «Պորտուի» դարպասապահ Կլաուդիու Ռամուշը, որը 5 սեյվ կատարեց։ Հիշեցնենք, որ A խմբի մյուս խաղում նույնպես 0:0 հաշիվն էր գրանցվել. մրցաշարի բացման խաղում […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության B խմբի առաջին տուրում ՊՍԺ-ն մրցեց Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ Փասադենայի «Ռոզ Բոուլ» ստադիոնում կայացած խաղում փարիզյան գրանդը հանդիպման մեծ մասում խաղային լուրջ առավելություն ուներ` ջախջախելով 4:0 հաշվով։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի կազմում մեկական գոլ խփեցին Ֆաբիան Ռուիսը, Վիտինիան, Սենի Մայուլուն ու Լի Կան Ինը։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից երկու ասիստ կատարեց Խվիչա […]
Ավելին
ԱՄՆ-ում մեկնարկեց աշխարհի ակումբային առաջնությունը։ Մրցաշարի բացման խաղում ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» A խմբում մրցեց «Ալ Ահլիի» (Եգիպտոս) դեմ։ Հանդիպումն անցավ փոխնիփոխ գրոհների ներքո, բայց այդպես էլ գոլեր չեղան. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման հերոսներն ակումբների դարպասապահներն էին` Օսկար Ուստարին («Ինտեր Մայամի») և Մոհամեդ Էլ Շենավին («Ալ Ահլի»)։ Ուստարին 8 սեյվ կատարեց, այդ թվում` 43-րդ րոպեին […]
Ավելին
Հունիսի 14-ին (խմբ.` Երևանի ժամանակով հունիսի 15-ին) ԱՄՆ-ում կմեկնարկի աշխարհի ակումբային առաջնությունը։ Մրցաշարն առաջին անգամ կանցկացվի նոր ձևաչափով, որին կմասնակցեն 32 ակումբներ։ 8 խմբերում ընդգրկված ակումբները մրցաշարին որակավորվել են նախորդ տարիներին միջազգային մրցաշարերում գրանցած հաջողությունների ու արդյունքների շնորհիվ։ Խմբերն ունեն հետևյալ տեսքը. A խումբ – «Պալմեյրաս» (Բրազիլիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Ալ Ահլի» (Եգիպտոս), «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)։ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» «Ռիվեր Փլեյթից» ձեռք է բերել կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյին, գրում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 6 տարվա պայմանագիր կստորագրեն, որն ուժի մեջ կմտնի 2025 թ. օգոստոսի 14-ին։ Այդ օրն արգենտինացի ֆուտբոլիստը կդառնա 18 տարեկան։ Transfemarkt-ի տվյալներով` մադրիդյան գրանդը պատանի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 45 միլիոն եվրո։ Այդքան է եղել Մաստանտուոնոյի պայմանագրով սահմանված […]
Ավելին
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում, սոցցանցերում գրում է ինդայդեր Էկրեմ Կյոնուրը։ Հայ ֆուտբոլիոտին ձեռք բերելու տարբերակը դիտարկում են անգլիական «Լիդսը», ֆրանսիական «Լանսը», պորտուգալական «Պորտուն» և իսպանական «Սևիլիան»։ Նշված ակումբներից միայն «Սևիլիան» է, որ ֆինանսապես իրեն չի կարող թույլ տալ նման տրանսֆեր իրականացնել։ Մյուս ակումբները լրջորեն […]
Ավելին
«Բարսելոնան» մերժել է ակումբի վինգեր Անսու Ֆաթիի տրանսֆերի վերաբերյալ «Մոնակոյից» ստացած առաջին առաջարկը, գրում է Marca-ն։ Մոնեգասկյան ակումբը «բլաուգրանային» առաջարկել է վարձակալել 22-ամյա ֆուտբոլիստին ու վճարել նրա աշխատավարձի միայն մի մասը։ Այժմ Ֆաթին բավական բարձր աշխատավարձ է ստանում պայմանագրի վերջին երկարաձգումից հետո։ Կատալոնական ակումբին չի գոհացրել այդ առաջարկը, քանի որ չի ծրագրում վարձավճարով տրամադրել ֆուբոլիստներին […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է թիմի նորեկ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը մինչև 2031 թ. հունիսի 30-ը պայմանագիր են ստորագրել, իսկ անգլիացի ֆուտբոլիստը նոր թիմում հանդես կգա «12» համարով։ Մինչև այդ էլ Ալեքսանդր-Առնոլդը բուժզնում էր անցել «Ռեալի» համար։ 26-ամյա ֆուտբոլիստը պայմանագրի ստորագրումից հետո իսպաներենով ելույթ է ունեցել մեդիայի ներկայացուցիչների համար. «Շնորհակալ եմ բոլորին […]
Ավելին
«Ռեալ Օվիեդոն» Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի` Սեգունդայի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչի առաջին մասնակիցն է։ Կիսաեզրափակիչի պատասխան մրցավեճում Վելյկո Պաունովիչի գլխավորած թիմը ոչ-ոքի` 1:1 գրանցեց «Ալմերիայի» դեմ խաղում։ Առաջին խաղում «Ռեալ Օվիեդոն» մրցակցի դաշտում հաղթել էր 2:1 հաշվով ու նաև այդ արդյունքի շնորհիվ առավելության հասավ ընդհանուր դիմակայությունում։ Պատասխան խաղում «Ալմերիան» 24-րդ րոպեից Գոնսալո Մելերոյի խփած գոլի շնորհիվ հաղթում […]
Ավելին
1 40 41 42 43 44 833

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025